Հենրիխ Մխիթարյանի և Բեթի Վարդանյանի ամուսնությունը

Երիտասարդ և սիրահարված. հայկական շոու բիզնեսի և սպորտի 5 ամենագեղեցիկ զույգերը

431
(Թարմացված է 18:58 22.10.2019)
Այս տարին շատ հարուստ է ամուսնությունների առումով, որոնք գրանցել են շոու բիզնեսի և սպորտի ներկայացուցիչները։ Sputnik Արմենիան ներկայացնում է հինգ ամենագեղեցիկ աստղային զույգերին, որոնք համեմատաբար վերջերս են ամուսնացել։

Լիլիթ  Հարությունյան, Sputnik Արմենիա

Նրանք ոգևորում են հանդիսատեսին, ուրախացնում և ոգեշնչում երկրպագուներին։ Հայկական շոու բիզնեսի ամենաքննարկվող զույգերի մասին ընթերցեք մեր ընտրանիում։

Հենրիխ Մխիթարյան և Բեթի Վարդանյան

Свадьба Генриха Мхитаряна и Бетти Варданян
Հենրիխ Մխիթարյանի և Բեթի Վարդանյանի ամուսնությունը

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը տարիներ շարունակ գլխավորում էր երկրի ամենացանկալի փեսացուների ցանկը, բայց չէր շտապում հրաժեշտ տալ ազատ կյանքին։ Ամբողջ ազգը լրջորեն անհանգստանում էր նրա համար. ֆուտբոլային աստղը ոչ միայն հարսնացու, այլ նաև մշտական ընկերուհի չուներ, մինչդեռ 30-ը մոտենում էր։

Բայց անցած տարվա ապրիլին Լոնդոնում  նա AGBU (Armenian General Benevolent Union) գալա երեկոյին ներկա էր գեղեցկուհի Բեթի Վարդանյանի` գործարար Միքայել Վարդանյանի դստեր հետ։ ԶԼՄ–ներն իսկույն սկսեցին գրել, որ երիտասարդները հանդիպում են, և շուտով հարսանիք է լինելու։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Henrikh Mkhitaryan (@micki_taryan)

Մեկ տարի անց Հենրիխը և Բեթին իսկապես ամուսնացան, ընդ որում, ճոխ հանդիսությունը տեղի ունեցավ հայկական մշակույթի համաշխարհային կենտրոններից մեկում` Վենետիկի Սուրբ Ղազար կղզում։

Աշոտ Տեր–Մաթևոսյան և Սոֆյա Պողոսյան

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Sofya Poghosyan Official (@sofya_poghosyan)

Նրանք հայկական շոու բիզնեսի ամենագեղեցիկ և ամենաքննարկվող զույգերից են։ Անկասկած, դերասանները շատ ներդաշնակ են։ Ռեժիսորները դա նկատել են դեռևս այն ժամանակ, երբ նրանք նոր էին սկսել հանդիպել։ Ի դեպ, 2010-2016թթ–ին Սոֆյան ամուսնացած էր։ Աշոտը`  նույնպես.  նա առաջին ամուսնությունից մեկ դուստր ունի ։

Բայց ճակատագիրն այնպես է տնօրինել, որպեսզի նրանց կյանքի ուղիները խաչվեն։ Նրանք միասին գլխավոր դերերում են խաղացել բազմասերիանոց ֆիլմերում։ Իսկ սեր խաղալը վտանգավոր է։ Մեր հերոսների դեպքում խաղը վերածվել է իսկական զգացմունքի։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Sofya Poghosyan Official (@sofya_poghosyan)

Զույգը սկսել է միասին երևալ դեռ 2017թ–ին, իսկ այս ամսվա սկզբին նրանք պաշտոնապես գրանցել են իրենց հարաբերությունները` անսահման ուրախացնելով երկրպագուներին ինչպես այս նորությամբ, այնպես էլ հիանալի լուսանկարներով։

Գուրգեն Դաբաղյան և Իննա

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Singer 🎤🎤🎤 (@gurgendabaghyan)

Ժողովրդական երգիչ Գուրգեն Դաբաղյանը, որը 2000թ–ի սկզբին ստացել է «Հայ երգի փոքրիկ իշխան» անվանումը, վերջերս է ամուսնացել։ Նրա ընտրյալը 19–ամյա հայուհի Իննան  է` Ռուսաստանից։ Աղջիկը Գուրգենից փոքր է 12 տարով, բայց տարիքային տարբերությունը չի խանգարում զույգին և նրանք միասին հիանալի են։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Singer 🎤🎤🎤 (@gurgendabaghyan)

Հայտնի երգչի երիտասարդ կինն` իր անսովոր գեղեցկությամբ արդեն հասցրել է նվաճել նրա արվեստի բազմաթիվ երկրպագուներին։ Իսկ յուրաքանչյուր նոր համատեղ լուսանկար շատերի մոտ բուռն հիացմունք է առաջացնում։

Մովսես Երեմյան և Աննա Սիմոնյան

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Movses Yeremyan (@movses_yeremyan)

Այս զույգի երկրպագուները հայտնվեցին «Նռան հատիկ» սերիալից հետո։ Նրանք ֆիլմում որպես ամուսիններ էին խաղում, բայց ոչ այդքան երջանիկ։ Չնայած սերիալում հերոսների ընտանեկան կյանքը չի հաջողվել, իրականում  Մովսեսի ու Աննայի երջանկությանը կարելի է միայն նախանձել։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Movses Yeremyan (@movses_yeremyan)

Հիշեցնենք, որ նրանք ամուսնացել են 2016թ–ին և մեկ որդի ունեն։

Գրիգ Գևորգյան և Սոնա Եսայան

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Grig Gevorgyan (@griggevorgyan)

Նրանք ոչ միայն գեղեցիկ են, այլ շատ ուրախ։ Դա զարմանալի չէ, չէ՞ որ Գրիգը հումորիստ է և շոումեն, իսկ Սոնան` պարուհի։ Զույգն ամուսնացել է այս տարվա սեպտեմբերին, իսկ հարսանիքի լուսանկարներն արժանացել են բազմաթիվ հիացական մեկնաբանությունների։ Կարծում ենք`  Գրիգն ու Սոնան չեն ձանձրացնի միմյանց։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Grig Gevorgyan (@griggevorgyan)

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Grig Gevorgyan (@griggevorgyan)

431
թեգերը:
զույգ, ամուսնություն, երգիչ, Գուրգեն Դաբաղյան, Հենրիխ Մխիթարյան, Հայաստան
Ըստ թեմայի
Հայաստանի ամենառոմանտիկ վայրերի լավագույն հնգյակը. այստեղ հաստատ կարելի է սիրահարվել
Հռիփսիմե Հակոբյանի լացն ու փախուստը. հայտնի զույգը նշում է ամուսնության 6–ամյակը
«Ծերուկները տժժում են». ինչպես պրանկեր տատը խաբեց ամուսնուն. տեսանյութ
Մի բարձի ծերանաք, կամ երբ խելահեղ սիրավեպն ավարտվում է հայի հետ ամուսնությամբ
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ. արխիվային լուսանկար

Մենք դիակն առանց անփութության ենք փոխանցել շտապօգնությանը. «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ

101
(Թարմացված է 23:21 02.07.2020)
ԲԿ-ի մամուլի խոսնակն անդրադարձել է նաև բուժքրոջ կողմից մահացածից գումար գողանալու լուրերին։

ԵՐԵՎԱն, 2 հուլիսի - Sputnik. «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը գրառում է արել Facebook-ում՝ նշելով, որ կենտրոնը մեղավորություն չունի օրեր առաջ կորոնավիրուսի հետևանքով մահացած Սոնիկ Կարապետյանի դիակի անհետացման հարցում։ 

««Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը Սոնիկ Կարապետյանի դիակը սահմանված կարգով, առանց որևէ անփութության փոխանցել է Շտապօգնության ծառայության համապատասխան բրիգադին։ Այս հարցում բուժկենտրոնը որևէ թերացում չի ունեցել», - գրել է Խաչատրյանը։

Կնոջ դիակն այսօր գտնվել է արդեն թաղված, նրան թաղել են Նոր Հաճնում, արտաշիրիմում է իրականացվելու։

ԲԿ-ի մամուլի խոսնակն անդրադարձել է նաև բուժքրոջ կողմից՝ մահացածից գումար գողանալու լուրերին։ Իր խոսքով՝ կենտրոնն արդեն դիմել է իրավապահներին։

«Այսօր օրենսդրության սահմանած կարգով նշվածի վերաբերյալ հարուցվել է կարգապահական պատասխանատվության ենթարկելու վարույթ։ Ենթադրյալ անձը, ինչպես նշում է մահացածի թոռնուհին, բուժքույր չէ, այլ կրտսեր բուժաշխատող՝ մայրապետ։ Բոլոր հանգամանքները պարզելու և հաստատավելու դեպքում վերջինս կենթարկվի կարգապահական պատասխանատվության, ընդհուպ կհեռացվի աշխատանքից։ Վարույթի վերջնական արդյունքների վերաբերյալ մահացածի հարազատները կտեղեկացվեն», - գրել է խոսնակը։

Կորոնավիրուսից մահացած տատիկի դին արդեն քանի օր է` չեն գտնում. ահազանգում է նրա թոռնուհին

Հիշեցնենք` Նաիրա Զոհրաբյանը երեկ Facebook սոցցանցի իր էջում ահազանգել էր, որ կորել է գյումրեցի Մարիամ Մալխասյանի տատիկի՝ Սոնիկ Կարապետյանի դին, հարազատները քանի օր է` փնտրում են ու չեն գտնում։

Եթե կարիք լինի, ԴՆԹ փորձաքննություն կարվի. Թորոսյանի խոսնակը` կորած դիակի մասին

101
թեգերը:
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, ահազանգ, Նաիրա Զոհրաբյան, Դիակ, Տատիկ, Մահ, կորոնավիրուս
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Կորոնավիրուսից 3 տղամարդ, 4 կին են մահացել
Կորոնավիրուսից ևս 10 մարդ է մահացել. ամենաերիտասարդը 43 տարեկան տղամարդ է
Եվս 10 մահ. Հայաստանում կորոնավիրուսի զոհ դարձածներից ամենաերիտասարդը 62 տարեկան կին է
Արարատ Միրզոյան. արխիվային լուսանկար

Կորոնավիրուսի դեմ պայքարը քննելու` ԲՀԿ-ի և ԼՀԿ-ի առաջարկն «Իմ քայլը» կքննարկի սեպտեմբերին

23
(Թարմացված է 23:26 02.07.2020)
Ընդդիմությունն առաջարկում էր կորոնավիրուսի քննիչ հանձնաժողով ստեղծել, որը կունենա 12 անդամ և կգործի կես տարի:

ԵՐԵՎԱն, 2 հուլիսի - Sputnik. Կորոնավիրուսի դեմ պայքարը քննելու` ԱԺ ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների առաջարկը իշխանական «Իմ քայլը» կքննարկի սեպտեմբերին։ Այս մասին տեղեկացնում է ԱԺ մամուլի ծառայությունը՝ հղում տալով նախագահ Արարատ Միրզոյանին։

«Կորոնավիրուսի քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանող նախագիծը կքննարկվի Ազգային ժողովի 2020թ.–ի սեպտեմբեր ամսվա առաջին հերթական նիստում», - ասվում է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարության մեջ:

Նշենք, որ համաձայն կանոնակարգի՝ ԱԺ-ում նոր հանձնաժողով կարող է ստեղծվել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով․ այդ թվաքանակն ընդդիմադիր խմբակցություններն ապահովել են։

Հանձնաժողովը քննելու է նոր կորոնավիրուսի (COVID 19) տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի, համավարակի հետևանքների մեղմման կամ վերացման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաև արտակարգ դրության ժամանակահատվածում Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունը։

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ լինելու է, բայց Հայաստանին կարող է չհասնել. Թորոսյան

23
թեգերը:
ընդդիմություն, ՀՀ Ազգային ժողով, ԱԺ, «Իմ քայլը» դաշինք, «Լուսավոր Հայաստան» կուսակցություն, Բարգավաճ Հայաստան կուսակցություն (ԲՀԿ), Հայաստան, կորոնավիրուս
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Ընդդիմությունը խաբկանքի մե՞ջ է. ինչ հարց է լուծում արտակարգ դրության երկարաձգումը
Ընդդիմության մեկ առաջնորդ ունենալու հարցում կարող է լինել տրիվիալ շահերի բախում. Մադոյան
Ընդդիմությունը բոյկոտել է ԱԺ արտահերթ նիստը. «Իմ քայլն» ամբողջ կազմով ներկա է
Տիգրան Ավինյան. արխիվային լուսանկար

Պարետը կասեցրել է Արարատի ոսկու կորզման գործարանի աշխատանքը

0
(Թարմացված է 23:54 02.07.2020)
Կանոնները խախտած տնտեսվարողների շարքում են նաև «Գազպրոմ Արմենիայի» Չարենցի փողոցի մասնաճյուղը, «Նատալի Ֆարմ» դեղատների ցանցի` Խաղաղ Դոնի փողոցում գտնվող մասնաճյուղը, «Վեոլիա Ջուր» ընկերության գրասենյակը, «Վարկս Էյ Էմ» ընկերության՝ Հալաբյան փողոցում գտնվող գրասենյակը։

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի - Sputnik. Պարետ Տիգրան Ավինյանը հուլիսի 2-ին նոր որոշում է ստորագրել տնտեսվարողների գործունեությունը արգելելու մասին։ Ըստ այդմ՝ 24 ժամով արգելվել է 36, 48 ժամով՝ 2 տնտեսվարողի գործունեությունը։

Տնտեսվարողների գործունեությունը կասեցվել է արտակարգ իրավիճակով և կորոնավիրուսի համավարակով պայմանավորված անվտանգության կանոնների խախտման պատճառով։

Կանոնները խախտած տնտեսվարողների շարքում են «Գազպրոմ Արմենիայի» Չարենցի փողոցի մասնաճյուղը, «Նատալի Ֆարմ» դեղատների ցանցի` Խաղաղ Դոնի փողոցում գտնվող մասնաճյուղը, «Վեոլիա Ջուր» ընկերության գրասենյակը, «Վարկս Էյ Էմ» ընկերության՝ Հալաբյան փողոցում գտնվող գրասենյակը։

Խախտումներ են արձանագրվել ոչ միայն Երևանում, այլ նաև Վանաձոր, Հրազդան, Գորիս, Արտաշատ և Արարատ քաղաքներում։ Վերջինում փակվել է «Գեոպրոմայնինգ Գոլդ» ՓԲԸ-ն, այսինքն՝ Արարատի ոսկու կորզման գործարանը։

«Նատալի Ֆարմ», «Կայզեր», «Պրոմ-Տեստ». նրանց աշխատանքը կասեցվել է

Նշենք, որ խախտումներ են ախտահանիչ նյութերի բացակայությունը կամ անհամապատասխանությունը սահմանված նորմերին, շփման մակերեսների ոչ պատշաճ ախտահանումը, աշխատակիցների կողմից դիմակի ոչ ճիշտ կրելը, ջերմաչափման և ախտահանման գրանցամատյանների լրացման թերացումները։

Մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն է, այն կտևի մինչև հուլիսի 13–ը` ժամը 17։00–ն ներառյալ։ Մայիսի 25–ից դիմակ դնելը պարտադիր է, չդնողները տուգանվում են 10 հազար դրամով։

Կրկին բազմամարդ հարսանիքներ. 72 ժամով կասեցվել է ռեստորանային 3 համալիրի գործունեությունը

0
թեգերը:
Արտակարգ դրություն, գործարան, Ոսկի, Հայաստան, կորոնավիրուս, պարետ, Տիգրան Ավինյան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Արդեն 1490 տնտեսվարողի գործունեություն է կասեցվել, խստացումներ են եղել. Արթուր Ասոյան
Երևանում ևս 2 մանկապարտեզի գործունեություն է կասեցվել․ տեսանյութ
«Տաշիր» առևտրի կենտրոնի գործունեությունն ամբողջությամբ կասեցվել է․ տեսանյութ