ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի — Sputnik. Աշնանային եղանակն ու հոկտեմբերյան առաջին անձրևն այսօր երևանցիներից շատերին ստիպեցին առավոտյան 1-2 ժամ անցկացնել ճանապարհներին։
«Ճանապարհային անվտանգության ազգային խորհուրդ» ՀԿ -ի նախագահ Պողոս Շահինյանի դիտարկմամբ` երևույթը մի քանի բաղադրիչ ունի։ Դրանցից առաջինը կապված է ավտոմեքենան եղանակային փոփոխություններին չնախապատրաստելու հայկական ոչ ճիշտ մշակույթի հետ։
«Մարդիկ սկսում են անվադողերը փոխել միայն այն ժամանակ, երբ տեղում է առաջին ձյունը։ Սա հայերիս սովորությունն է։ Չգիտեմ ինչու, բայց բոլորը մինչև վերջին պահը սպասում են։ Բայց չէ՞ որ ձմեռային անվադողերի կարելի է անցնել արդեն հոկտեմբերից»,– ասաց Շահինյանը։
Դա է պատճառը, որ անձրևոտ եղանակներին Երևանում վթարների ու դրանց հետևանքով նաև խցանումների թիվն ավելանում է։
Ինչ վերաբերում է վթարներին ու ապահովագրական ընկերություններին սպասող վարորդներին, սրանք այսօր մայրաքաղաքում խցանումների առաջացման հիմնական պատճառներից են։
Ապահովագրությու՞ն, թե՞ «օրինականացված թալան». պարզաբանում են Sputnik Արմենիայի հյուրերը
Իրավիճակը շտկելու համար կառավարությունը նախատեսում է բալային համակարգ ներդնել կարգազանց վարորդներին վարորդական իրավունքից զրկելու համար։
Շահինյանի համոզմամբ` համակարգի ներդրումը երթևեկությունը կազատի այն մարդկանցից, որոնք տուգանք վճարելու խնդիր չունեն, ուստի կարող են անսահմանափակ թվով խախտումներ անել, վճարել ու շարունակել խախտել երթևեկության կանոնները։
«Բալային համակարգի դեպքում դու զրկվում ես վարորդական իրավունքից, և եթե վարորդական իրավունքի բացակայության դեպքում դու մեքենա ես վարում, կարող ես արդեն քրեական պատասխանատվության ենթարկվել»,– նշեց մեր զրուցակիցը։
ԱՊՊԱ–ին սպասող վարորդներին համար ևս նախատեսվում է որոշակի օրենսդրական փոփոխություններ։
«Մենք այսօր ունենք մինչև 100 000 դրամ վնասի շեմ, որի շուրջ վարորդները կարող են պայմանավորվել։ Բայց մեծ մասի մոտ հիմնականում վնասը լինում է մինչև 200 000 դրամ։ Այնպես որ, եթե շեմը բարձրացվի մինչև 200 000 դրամ կամ ավելի, կարծում եմ` դա մեծապես կօգնի խուսափել երկարատև խցանումներից»,–ասաց Շահինյանը։
Երևանյան խցանումների մեկ այլ լուծում կարող է լինել շրջանցող ճանապարհների կառուցումը նրանց համար, ովքեր կցանկանան խուսափել կենտրոնական ծանրաբեռնված փողոցներով երթևեկելուց։
Ինչո՞ւ է հայերին դուր գալիս «ճապոնականը», կամ ի՞նչ ապագա կարող էին ունենալ «սխալ» մեքենաները
Դե իսկ փողոցները բեռնաթափելու առաջին ու ամենակարևոր նախապայմանը հանրային տրանսպորտի համակարգն է, որն այսօր Երևանում, մեղմ ասած, բարձիթողի վիճակում է։
«Հասարակական տրանսպորտից օգտվելու համար այն պետք է լինի հարմարավետ։ Մարդիկ պետք է իմանան` երբ է այն ժամանելու, որ ժամին է ինքը տեղ (A կետից B կետ) հասնելու»,– ասաց Շահինյանը։
Ավելորդ է հիշեցնել, որ երևանյան տրանսպորտից օգտվողը ոչ միայն չգիտի` երբ է գալու բաղձալի տրանսպորտը, այլև չգիտի՝ գալու է ընդհանրապես, թե ոչ։
Հիշեցնենք` այսօր առավոտյան Երևանի հյուսիսային հատվածից դեպի քաղաքի կենտրոն շտապող վարորդները Աճառյան–Մյասնիկյան պողոտաները հաղթահարել են 1-2 ժամվա ընթացքում։ Պատճառը, ինչպես սովորաբար լինում է, երկու մարդատար ավտոմեքենաների թեթև բախումն էր։
Վարորդները փոխհատուցման շուրջ պայմանավորվածության չէին եկել ու որոշել էին սպասել ապահովագրական ընկերության աշխատակիցներին։
Ոստիկանությունը խոստանում է վերացնել հերթերը. ավտոմեքենաները կհաշվառվեն նոր կարգով
Նման դեպքերի, ի դեպ, այս ճանապարհին գրեթե ամեն օր պատահում են` առավոտյան դեպի կենտրոն, երեկոյան` հակառակ ուղղությամբ։
Օրվա պիկ ժամերին գրեթե նույն կաթվածահար վիճակում են նաև քաղաքի մյուս հատվածները կենտրոնին միացնող փողոցները։
Իսկ ավտոմեքենաների թիվը Հայաստանում շարունակում է աճել։ Անձրևները դեռ նոր են սկսվում։ Առջևում էլ ձմեռ է։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Շիրակի մարզի գերեվարված զինվորների ծնողներն այսօր կրկին փակել են մարզպետարանի մուտքը: Sputnik Արմենիայի Գյումրու թղթակիցը հաղորդում է, որ գերեվարվածների ծնողները թույլ չեն տվել, որ որևէ աշխատակից ներս մտնի:
Նրանք, սակայն, հրաժարվում են պատասխանել լրագրողների հարցերին: Նշում են, որ լուսաբանման ենթակա ասելիք այս պահին չունեն:
Նմանատիպ ակցիա ծնողները կազմակերպել էին նաև մարտի 3-ին և ասել, որ նոր հանդիպում են պահանջում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և վերջնական ու հստակ պատասխան, թե երբ են իրենց որդիները վերադառնալու:
Մարտի 3-ին, սակայն, նրանք աշխատակիցների ելումուտը չէին արգելել:
Հիշեցնենք` 2020–ի դեկտեմբերի 16-ին հայտնի դարձավ, որ Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված մի քանի մարտական դիրքերից 62 զինծառայող են գերեվարվել, բոլորը` Շիրակի մարզից։
Հունվարի 28–ին նրանցից հինգը վերադարձել են հայրենիք, իսկ 3-ը հեռախոսով զրուցել են ծնողների հետ։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Սյունիքում պետք է ստեղծվի ապառազմականացված անվտանգության գոտի։ Այսօր կայացած ասուլիսի ժամանակ նման համոզմունք հայտնեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
Թշնամին այսօրվանից ինժեներական աշխատանքներ է սկսել Որոտանում. Իրինա Յոլյան
ՄԻՊ–ը կոնկրետ օրինակներով ու տեսանյութերով ապացուցեց, որ Սյունիքում ապառազմականացված անվտանգության գոտի ստեղծելու կարիք կա` ասելով, որ իրենց աշխատանքներն են փաստում այդ մասին։
«Ակնհայտ խնդիրներ կան։ Օրինակ, մեր ունեցած տեսանյութերում երևում է, թե ինչպես են Սյունիքի գյուղերի վրա կրակում։ Մասնագիտական ուսումնասիրություն է կատարվել և պարզվել է, որ «Կալաշնիկովի» ձեռքի գնդացրով, «Դրագունովի» դիպուկահար հրացանով, «Կալաշնիկովի» գնդացրով և Մ93 հրացանով են կրակում Սյունիքի գյուղերի վրա»,–ասաց Թաթոյանը` հավելելով, որ վերջին օրերին էլ Շիկահողի և Ներքին հանդի ուղղությամբ են կրակոցներ հնչել։
Նա հայտնեց նաև, որ այժմ սահմաններին կանգնած են մարդիկ, որոնք ամիսներ առաջ ծեծում և խոշտանգում էին մեր հայրենակիցներին։
Օրինակ, մենք ապացույց տեսանյութեր ունենք, որ ադրբեջանցի հրամանատարն ասում է` ընկերոջը հայի ականջներ է խոստացել և ցուցադրաբար, ծաղրի ենթարկելով, կտրում է հայի ականջները։ Մեկ ուրիշ տեսանյութում էլ քաղաքացիական անձին են ծեծի ենթարկում` ասելով, թե դուք մարդ չեք։
Թաթոյանը նշում է` ինչպե՞ս են պաշտպանվելու մարդու իրավունքները, երբ, օրինակ, Գեղարքունիքի Ներքին Հանդի դպրոցը 500 մետր է հեռու ադրբեջանակն զինված ուժերից։
ՄԻՊ–ը շեշտեց` այս ամենը հաշվի Սյունիքի ապառազմականացված անվտանգության գոտի (առնվազն 5-7 կմ տարածությամբ) ստեղծելն անհրաժեշտություն է։ Սա հիմնված է այն զինատեսակների վրա, որոնցով Ադրբեջանը շարունակում է կրակել։ Թաթոյանը հայտնեց` հարցն արդեն իսկ ներկայացրել է միջազգային կառույցներին։
Գորիսից Որոտան, Շուռնուխ և Կապան տանող 21 կմ-ն Ադրբեջանի վերահսկողության տակ է. Թաթոյան
Հիշեցնենք, որ Թաթոյանը դեռ 2020-ի դեկտեմբերի 22-ին հայտնել էր, թե որ համայնքից որքան տարածք է անցել թշնամուն։ Տեղ համայնքում, որի մեջ են մտնում Խոզնավարը, Խնածախը, 2000 հեկտարից ավելի մասնավոր սեփականություն կա, որից զրկվել ենք։ Շուռնուխում 11 տուն է անցել թշնամուն, Որոտանում` 326 հեկտարից ավելի մասնավոր և համայնքային սեփականություն համարվող հողատարածքներից են զրկվել։ 18-20 այգեգործական տնակներ Որոտանում կառուցվել են այն հողերի վրա, որոնք ՀՀ գործկոմի որոշումներով են հատկացվել մարդկանց, որոնցից նույնպես զրկվել ենք։
Ագարակ գյուղում մարդիկ զրկվել են 60 հա մասնավոր և համայնքային սեփականություն համարվող տարածքից, Եղվարդում` 110 հա վարելահողից և 50 հա արոտավայրից, Ճակատենում` 30 հա վարելահողից և 25 հա արոտավայրից։
Ադրբեջանցիները մտել են Որոտանի տարածք. Գորիսի փոխքաղաքապետը մանրամասներ է պատմում


