ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի — Sputnik. Ամերիկյան հայտնի Keeping Up With the Kardashians ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանն այսօր տոնում է իր 39-ամյակը: Ինչպես գրում են արտասահմանյան լրատվամիջոցները, այդ կապակցությամբ նա հավաքույթ է կազմակերպել անցած շաբաթ օրը:
Քիմը նույնպես մկրտվել է Էջմիածնում և եկեղեցական անուն ստացել. քավորը մանրամասներ է պատմում
Խնջույքը տեղի է ունեցել Քիմի մոր՝ Քրիս Ջենների տանը: Ողջ տունը զարդարված է եղել յուրահատուկ ոճով: Սեղանի վրա գրված է եղել. «Շնորհավոր Քիմի օրը»: Մայրը չի մասնակցել երեկույթին, քանի որ հրավիրված է եղել ամերիկացի դերասանուհի Ջենիֆեր Լոուրենսի հարսանիքին:
Ինչպես Քիմ Քարդաշյանը դարձավ հանրաճանաչ
Քիմը ծնվել է 1980թ. հոկտեմբերի 21-ին ԱՄՆ–ի Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում: Նա հայկական, շոտլանդական և հոլանդական արմատներ ունի: Հայրը` Ռոբերտ Քարդաշյանը, եղել է հայտնի իրավաբան, իսկ մայրը պրոդյուսեր և հեռուստատեսային դեմք Քրիս Ջեններն է, որն այժմ Քիմի մենեջերն է։

Քիմը հայտնի դարձավ 2007թ.-ին, երբ մերկ լուսանկարվեց «Playboy» ամսագրի համար, իսկ ամսագրի հրապարակվելուց ամիսներ անց «Bongo Jeans» ընկերությունը մոդելին առաջարկեց իրենց ընկերության պաշտոնական դեմքը դառնալ:
2007թ. «E!» հեռուստաալիքով կայացել է «Քարդաշյանների ընտանիքը» հեռուստատեսային շոուի պրեմիերան։ Այս հեռուստահաղորդումով ներկայացվում էր Քիմ Քարդաշյանի և նրա ընտանիքի կյանքը։
Քլոե Քարդաշյանը Հայաստան չի ժամանել, սակայն քույրերից «վրեժ է լուծել» զուտ հայկական ձևով
Քիմը եղել է նաև «Dancing With The Stars» հեռուստատեսային ծրագրերի յոթերորդ սեզոնի 13 մասնակիցներից մեկը: Նկարահանվել է «Disaster Movie» (2008թ.), «Deep in the Valley» (2009թ.), «Temptation: Confessions of a Marriage Counselor» (2013թ.) և այլ ֆիլմերում: 2010թ. եղել է ամերիկյան ամենաթանկ վարձատրվող հեռուստաաստղը (6 միլիոն ԱՄՆ դոլար) և դարձել «The Spin Crowd» շոուի պրոդյուսերը:
Քիմի երեք ամուսնությունները

Քիմ Քարդաշյանը 19 տարեկանում ամուսնացել է երաժշտական պրոդյուսեր Դեյմոնա Թոմասի հետ, սակայն ամուսնությունը 4 տարի է տևել: 2011թ–ին Քիմն ամուսնացել է բասկետբոլիստ Քրիս Համֆիրսի հետ, սակայն կրկին բաժանվել է, որից հետո 2014թ–ին նա Փարիզում ամուսնացել է ամերիկյան հայտնի ռեփեր Քայնե Ուեսթի հետ: Զույգն այժմ 4 զավակ ունի՝ Նորթը, Փսալմը, Սեյնթն ու Չիկագոն:

Կայացած և հաջողակ
Այժմ Քիմ Քարդաշյանը հաջողակ բիզնես լեդի է: Վերջերս նա գործարկեց Skims ներքնազգեստի ապրանքանիշը։ Նա նպատակ ունի որակյալ ներքնազգեստը հասանելի դարձնել սոցիալական բոլոր շերտերի համար։ Skims–ում չկան գերթանկարժեք ներքնազգեստներ։ Առաջին երկու շաբաթներին ապրանքանիշի վաճառքի ցուցանիշն ապշեցուցիչ էր. Քիմն արդեն հարստացել է երկու միլիոն դոլարով։ Մի պահ անգամ օնլայն վաճառքը ժամանակավորապես դադարեցվել էր, որովհետև կայքը չէր դիմացել այցելությունների ծանրաբեռնվածությանը։
2018 թվականին Forbes ամսագիրը հեռուստատեսային աստղի կարողությունը գնահատեց 45.5 մլն դոլար, որով նա զբաղեցնում է 47-րդ տեղն ամենից շատ վաստակող հայտնի անձնաց ցանկում:
Քիմ Քարդաշյանը վերադառնում է իր արմատներին
Քարդաշյանն առաջին անգամ Հայաստան ժամանեց 2015 թվականին ամուսնու՝ ռեփ երաժշտության աստղ Քայնե Ուեսթի և քրոջ՝ Քլոե Քարդաշյանի հետ: Քիմն իր հետ բերել էր ավագ դստերը՝ Նորթին: Աստղային ընտանիքը Հայաստանում մնաց 8 օր: Քարդաշյանի հայաստանյան այցը լայնորեն լուսաբանվեց միջազգային մամուլով: Եվրոպական և ամերիկյան թերթերի համար դա Հայոց ցեղասպանության թեման արծարծելու առիթ էր. միջազգային մամուլը միաբերան պնդում էր, որ Քարդաշյանի այցը նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Ինքը՝ Քարդաշյանը, երբեք չի թաքցնում, որ ցանկանում է Հայոց ցեղասպանության ճանաչումն իր առաքելությունը դարձնել։ Նա վստահ է, որ հայրը կհպարտանար իր այդ որոշման համար:
Քիմ Քարդաշյանի քույրը հայերեն է խոսել ռեստորանում
Քիմը երկրորդ անգամ Հայաստան ժամանեց այս տարի քրոջ` Քորթնի ու երեխաների հետ` մասնակցելու WCIT 2019 տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաժողովին։ Նա իր ելույթում հայտնեց, որ Հայաստանում SKIMS ներքնազգեստի արտադրություն և «հայկական ծաղիկների բույրով» օծանելիք ստեղծելու մտադրություն ունի:

Քիմը հասցրեց իր երեք զավակներին (բացի ավագ Նորթից, որին մկրտել էին 2015թ.–ին, Երուսաղեմում) մկրտել Էջմիածնում։
Հայաստանում անցկացրած վերջին օրը Քարդաշյանների ընտանիքն այցելելեց Գառնի։ Նրանք հագել էին հայ դիզայներների կարած հագուստները։ Քիմն ու Քորթնին Հայաստանում նկարահանեցին Keep up with the Kardashians հեռուստաշոուի հերթական դրվագը։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Շիրակի մարզի գերեվարված զինվորների ծնողներն այսօր կրկին փակել են մարզպետարանի մուտքը: Sputnik Արմենիայի Գյումրու թղթակիցը հաղորդում է, որ գերեվարվածների ծնողները թույլ չեն տվել, որ որևէ աշխատակից ներս մտնի:
Նրանք, սակայն, հրաժարվում են պատասխանել լրագրողների հարցերին: Նշում են, որ լուսաբանման ենթակա ասելիք այս պահին չունեն:
Նմանատիպ ակցիա ծնողները կազմակերպել էին նաև մարտի 3-ին և ասել, որ նոր հանդիպում են պահանջում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և վերջնական ու հստակ պատասխան, թե երբ են իրենց որդիները վերադառնալու:
Մարտի 3-ին, սակայն, նրանք աշխատակիցների ելումուտը չէին արգելել:
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Սյունիքում պետք է ստեղծվի ապառազմականացված անվտանգության գոտի։ Այսօր կայացած ասուլիսի ժամանակ նման համոզմունք հայտնեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
Թշնամին այսօրվանից ինժեներական աշխատանքներ է սկսել Որոտանում. Իրինա Յոլյան
ՄԻՊ–ը կոնկրետ օրինակներով ու տեսանյութերով ապացուցեց, որ Սյունիքում ապառազմականացված անվտանգության գոտի ստեղծելու կարիք կա` ասելով, որ իրենց աշխատանքներն են փաստում այդ մասին։
«Ակնհայտ խնդիրներ կան։ Օրինակ, մեր ունեցած տեսանյութերում երևում է, թե ինչպես են Սյունիքի գյուղերի վրա կրակում։ Մասնագիտական ուսումնասիրություն է կատարվել և պարզվել է, որ «Կալաշնիկովի» ձեռքի գնդացրով, «Դրագունովի» դիպուկահար հրացանով, «Կալաշնիկովի» գնդացրով և Մ93 հրացանով են կրակում Սյունիքի գյուղերի վրա»,–ասաց Թաթոյանը` հավելելով, որ վերջին օրերին էլ Շիկահողի և Ներքին հանդի ուղղությամբ են կրակոցներ հնչել։
Նա հայտնեց նաև, որ այժմ սահմաններին կանգնած են մարդիկ, որոնք ամիսներ առաջ ծեծում և խոշտանգում էին մեր հայրենակիցներին։
Օրինակ, մենք ապացույց տեսանյութեր ունենք, որ ադրբեջանցի հրամանատարն ասում է` ընկերոջը հայի ականջներ է խոստացել և ցուցադրաբար, ծաղրի ենթարկելով, կտրում է հայի ականջները։ Մեկ ուրիշ տեսանյութում էլ քաղաքացիական անձին են ծեծի ենթարկում` ասելով, թե դուք մարդ չեք։
Թաթոյանը նշում է` ինչպե՞ս են պաշտպանվելու մարդու իրավունքները, երբ, օրինակ, Գեղարքունիքի Ներքին Հանդի դպրոցը 500 մետր է հեռու ադրբեջանակն զինված ուժերից։
ՄԻՊ–ը շեշտեց` այս ամենը հաշվի Սյունիքի ապառազմականացված անվտանգության գոտի (առնվազն 5-7 կմ տարածությամբ) ստեղծելն անհրաժեշտություն է։ Սա հիմնված է այն զինատեսակների վրա, որոնցով Ադրբեջանը շարունակում է կրակել։ Թաթոյանը հայտնեց` հարցն արդեն իսկ ներկայացրել է միջազգային կառույցներին։
Գորիսից Որոտան, Շուռնուխ և Կապան տանող 21 կմ-ն Ադրբեջանի վերահսկողության տակ է. Թաթոյան
Հիշեցնենք, որ Թաթոյանը դեռ 2020-ի դեկտեմբերի 22-ին հայտնել էր, թե որ համայնքից որքան տարածք է անցել թշնամուն։ Տեղ համայնքում, որի մեջ են մտնում Խոզնավարը, Խնածախը, 2000 հեկտարից ավելի մասնավոր սեփականություն կա, որից զրկվել ենք։ Շուռնուխում 11 տուն է անցել թշնամուն, Որոտանում` 326 հեկտարից ավելի մասնավոր և համայնքային սեփականություն համարվող հողատարածքներից են զրկվել։ 18-20 այգեգործական տնակներ Որոտանում կառուցվել են այն հողերի վրա, որոնք ՀՀ գործկոմի որոշումներով են հատկացվել մարդկանց, որոնցից նույնպես զրկվել ենք։
Ագարակ գյուղում մարդիկ զրկվել են 60 հա մասնավոր և համայնքային սեփականություն համարվող տարածքից, Եղվարդում` 110 հա վարելահողից և 50 հա արոտավայրից, Ճակատենում` 30 հա վարելահողից և 25 հա արոտավայրից։
Ադրբեջանցիները մտել են Որոտանի տարածք. Գորիսի փոխքաղաքապետը մանրամասներ է պատմում


