Արմեն Սարգսյան, ՀՀ նախագահ

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

89
(Թարմացված է 17:01 21.10.2019)
ՀՀ նախագահը ՌԴ առաջնորդին և զոհվածների հարազատներին ցավակցել է Կրասնոյարսկի երկրամասում տեղի ունեցած ողբերգական պատահարի համար։

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Կրասնոյարսկի երկրամասում տեղի ունեցած ողբերգական պատահարի կապակցությամբ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։

Նշվում է, որ նախագահ Սարգսյանն իր ցավակցություններն է հայտնել զոհերի հարազատներին ու մերձավորներին, տուժածներին մաղթել շուտափույթ ապաքինում: 

Հիշեցնենք` Կրասնոյարսկի երկրամասում Սեյբա գետի վրայի ամբարտակը հոկտեմբերի 18-ի լույս 19-ի գիշերը քանդվել էր։ Միջադեպի հետևանքով ջրի տակ են անցել աշխատողների վագոն-տնակները։ Պատահարի հետևանքով 13 մարդ մահացել էր, ևս 15-ը համարվում է անհետ կորած։

89
թեգերը:
ցավակցություն, Դժբախտ պատահար, Մահ, Զոհ, Վլադիմիր Պուտին, Ռուսաստան, Հայաստան
Ըստ թեմայի
Կապանում փլված տան բնակիչներից մեկին մահացած են հայտնաբերել
Հրաշք՝ Կրասնոյարսկում․ ամբարտակի փլուզման հետևանքով անհետ կորածներից մեկին ողջ են գտել
Ինչ է կատարվել Կրասնոյարսկում ամբարտակի փլուզումից հետո. տեսանյութ
Կրասնոյարսկում ամբարտակի փլուզման հետևանքով վիրավորների թիվն ավելացել է. նոր մանրամասներ