Տիգրան Ավինյան

Վստահ եմ, որ ՍԴ–ն այս պահին լեգիտիմության խնդիր ունի. Տիգրան Ավինյան

34
(Թարմացված է 15:09 21.10.2019)
ՀՀ փոխվարչապետը նշում է, որ իրենք չեն կարող «աչք փակել» այն խնդիրների վրա, որոնք առկա են Սահմանադրական դատարանում։

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը վստահ է, որ ՍԴ–ն այս պահին լեգիտիմության խնդիր ունի։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Ավինյանը` անդրադառնալով հոկտեմբերի 17–ին ԱԱԾ աշխատակիցների` ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հայրական տուն այցելելու ու ՍԴ նախագահի հորն ու դուստրերին ԱԱԾ հրավիրելու փաստին։

«Քանի դեռ կա ՍԴ–ի լեգիտիմության խնդիրը և չկա վստահություն ՍԴ–ի նկատմամբ, այդ կառույցը չի կարող գործել իր լիազորությունների շրջանակում։ Եկեք իրականությանը վերադառնանք ու վերհիշենք բոլոր գործընթացները, որոնք նախկինում են տեղի ունեցել, օրինակ, ՍԴ նախագահի ընտրության ժամանակ։ Տպավորություն է, որ մոռանում ենք` անցյալում ինչ է տեղի ունեցել»,–ասաց նա։

Հարցին` եթե լեգիտիմության խնդիր կար, ինչպե՞ս է ստացվել, որ նորընտիր իշխանությունը մեկ տարուց ավելի է` մասնակցել է ՍԴ կազմակերպած միջոցառումներին, Ավինյանը պատասխանեց, որ ՍԴ–ն պետական ինստիտուտ է, որի նկատմամբ պետք է հարգանք լինի։ Սակայն, մյուս կողմից, ըստ ՀՀ փոխվարչապետի, իրենք չեն կարող «աչք փակել» այն խնդիրների վրա, որոնք առկա են ՍԴ–ում։

Նա հայտնեց նաև, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն հարուցված քրգործով որևէ կարգավիճակ չունի։ Իսկ քրգործի շրջանակում դեպքի հանգամանքները պարզելու համար որոշակի մարդիկ են հրավիրվում ԱԱԾ։

Ի՞նչ նպատակ ուներ ԱԱԾ հաղորդագրությունը. մեկնաբանում է Թովմասյանի փաստաբանական թիմը

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17–ին ԱԱԾ աշխատակիցներն այցելել էին Հրայր Թովմասյանի հայրական տուն, ՍԴ նախագահի հայրն ու դուստրերը հաջորդ օրն ԱԱԾ էին կանչվել։

Ավելի ուշ ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել՝  նշելով, որ մինչ նրա հորն ու դուստրերին զրույցի կանչելը փորձեր են արվել կապ հաստատել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հետ՝ նրա և նրա ընտանիքի անդամներին բացատրության օրն ու վայրը համաձայնեցնելու համար, սակայն չի հաջողվել:

Նշենք նաև, որ ՀՔԾ–ն հայտնել էր, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ՀՀ գլխավոր դատախազին հաղորդում է ներկայացրել առ այն, որ մի խումբ պաշտոնատար անձինք յուրացրել են իշխանությունը։ Հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով որոշում է կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով (այն է` իշխանությունը զավթելը` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով, ինչպես նաև Սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի, կառավարության կամ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալը) քրեական գործ հարուցելու մասին:

Բաբաջանյանի հայտարարությունը վերաբերում է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին: Բաբաջանյանը գլխավոր դատախազությանն ուղղված իր դիմումով պնդում էր, որ Թովմասյանը կատարել է օրենքի խախտումներ ՝ այդ պաշտոնը ստանձնելով 2018–ին` առանց ընդունված ընթացակարգի:

34
թեգերը:
Հրայր Թովմասյան, Սահմանադրական դատարան, Տիգրան Ավինյան, Հայաստան
Ըստ թեմայի
«Պատրաստ եմ ստանձնել Հրայր Թովմասյանի դուստրերի շահերի պաշտպանությունը». Զոհրաբյան
ԱԱԾ–ն բացատրել է` ինչու է Հրայր Թովմասյանի հարազատներին կանչել զրույցի
Իմ հայրն էլ լիներ, ստուգելու էին. Ալեն Սիմոնյանը` Հրայր Թովմասյանի հոր մասին
Այվազյան. «Թովմասյանի դիմումը վարույթ չընդունելով` ՍԴ–ն փոշիացրեց ԱԺ մեծամասնությանը»
Родственники военнопленных из Ширакской области закрыли выход из здания областной администрации (3 марта 2021). Гюмри

Գերեվարված զինծառայողների ծնողները կրկին փակել են Շիրակի մարզպետարանի մուտքը

0
Գերեվարվածների ծնողները թույլ չեն տվել, որ մարզպետարանի որևէ աշխատակից ներս մտնի:

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Շիրակի մարզի գերեվարված զինվորների ծնողներն այսօր կրկին փակել են մարզպետարանի մուտքը: Sputnik Արմենիայի Գյումրու թղթակիցը հաղորդում է, որ գերեվարվածների ծնողները թույլ չեն տվել, որ որևէ աշխատակից ներս մտնի:

Նրանք, սակայն,  հրաժարվում են պատասխանել լրագրողների հարցերին: Նշում են, որ լուսաբանման ենթակա ասելիք այս պահին չունեն:

Նմանատիպ ակցիա ծնողները կազմակերպել էին նաև մարտի 3-ին և ասել, որ նոր հանդիպում են պահանջում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և վերջնական ու հստակ պատասխան, թե երբ են իրենց որդիները վերադառնալու:

Մարտի 3-ին, սակայն, նրանք աշխատակիցների ելումուտը չէին արգելել:

0
Արման Թաթոյան. արխիվային լուսանկար

Սյունիքում պետք է ստեղծվի 5-7 կմ տարածությամբ ապառազմականացված անվտանգության գոտի. Թաթոյան

18
(Թարմացված է 12:43 05.03.2021)
Արման Թաթոյանը հետևյալ հարցադրումն է անում. ինչպե՞ս են պաշտպանվելու մարդու իրավունքները, երբ, օրինակ, Գեղարքունիքի Ներքին Հանդի դպրոցը 500 մետր է հեռու ադրբեջանական զինված ուժերից։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Սյունիքում պետք է ստեղծվի ապառազմականացված անվտանգության գոտի։ Այսօր կայացած ասուլիսի ժամանակ նման համոզմունք հայտնեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Թշնամին այսօրվանից ինժեներական աշխատանքներ է սկսել Որոտանում. Իրինա Յոլյան

ՄԻՊ–ը կոնկրետ օրինակներով ու տեսանյութերով ապացուցեց, որ Սյունիքում ապառազմականացված անվտանգության գոտի ստեղծելու կարիք կա` ասելով, որ իրենց աշխատանքներն են փաստում այդ մասին։

«Ակնհայտ խնդիրներ կան։ Օրինակ, մեր ունեցած տեսանյութերում երևում է, թե ինչպես են Սյունիքի գյուղերի վրա կրակում։ Մասնագիտական ուսումնասիրություն է կատարվել և պարզվել է, որ «Կալաշնիկովի» ձեռքի գնդացրով, «Դրագունովի» դիպուկահար հրացանով, «Կալաշնիկովի» գնդացրով և Մ93 հրացանով են կրակում Սյունիքի գյուղերի վրա»,–ասաց Թաթոյանը` հավելելով, որ վերջին օրերին էլ Շիկահողի և Ներքին հանդի ուղղությամբ են կրակոցներ հնչել։

Նա հայտնեց նաև, որ այժմ սահմաններին կանգնած են մարդիկ, որոնք ամիսներ առաջ ծեծում և խոշտանգում էին մեր հայրենակիցներին։

Օրինակ, մենք ապացույց տեսանյութեր ունենք, որ ադրբեջանցի հրամանատարն ասում է` ընկերոջը հայի ականջներ է խոստացել և ցուցադրաբար, ծաղրի ենթարկելով, կտրում է հայի ականջները։ Մեկ ուրիշ տեսանյութում էլ քաղաքացիական անձին են ծեծի ենթարկում` ասելով, թե դուք մարդ չեք։

Թաթոյանը նշում է` ինչպե՞ս են պաշտպանվելու մարդու իրավունքները, երբ, օրինակ, Գեղարքունիքի Ներքին Հանդի դպրոցը 500 մետր է հեռու ադրբեջանակն զինված ուժերից։

ՄԻՊ–ը շեշտեց` այս ամենը հաշվի Սյունիքի ապառազմականացված անվտանգության գոտի (առնվազն 5-7 կմ տարածությամբ) ստեղծելն անհրաժեշտություն է։ Սա հիմնված է այն զինատեսակների վրա, որոնցով Ադրբեջանը շարունակում է կրակել։ Թաթոյանը հայտնեց` հարցն արդեն իսկ ներկայացրել է միջազգային կառույցներին։

Գորիսից Որոտան, Շուռնուխ և Կապան տանող 21 կմ-ն Ադրբեջանի վերահսկողության տակ է. Թաթոյան

Հիշեցնենք, որ Թաթոյանը դեռ 2020-ի դեկտեմբերի 22-ին հայտնել էր, թե որ համայնքից որքան տարածք է անցել թշնամուն։ Տեղ համայնքում, որի մեջ են մտնում Խոզնավարը, Խնածախը, 2000 հեկտարից ավելի մասնավոր սեփականություն կա, որից զրկվել ենք։ Շուռնուխում 11 տուն է անցել թշնամուն, Որոտանում` 326 հեկտարից ավելի մասնավոր և համայնքային սեփականություն համարվող հողատարածքներից են զրկվել։ 18-20 այգեգործական տնակներ Որոտանում կառուցվել են այն հողերի վրա, որոնք ՀՀ գործկոմի որոշումներով են հատկացվել մարդկանց, որոնցից նույնպես զրկվել ենք։

Ագարակ գյուղում մարդիկ զրկվել են 60 հա մասնավոր և համայնքային սեփականություն համարվող տարածքից, Եղվարդում` 110 հա վարելահողից և 50 հա արոտավայրից, Ճակատենում` 30 հա վարելահողից և 25 հա արոտավայրից։

Ադրբեջանցիները մտել են Որոտանի տարածք. Գորիսի փոխքաղաքապետը մանրամասներ է պատմում

18