«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 21-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
Երևան քաղաքում՝
11։00-15։00 Նուբարաշեն 4-րդ փողոցը,
11։00-17։00 Գարեգին Նժդեհի փ․ 27/2 շենքը, Արշակունյաց պող․42, 42/2, 44 շենքերը, Ե․Թադևոսյան նրբ․4 շենքը, Կատովսկու փողոցի սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Քանաքեռ 12, 13 փողոցների սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, «Էրեբունի» հյուրանոցը միակողմանի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Ֆուչիկի փ. 6, 24 շենքերը, Ռ.Մելիքյան փ. 2/3 շենքը, Մարգարյան փ. 15, 29 շենքերը, Բաշինջաղյան փ. 176 շենքը, Նորաշեն թաղ. 26, 27, 28 շենքերը, Լենինգրադյան փ. 50 շենքի 1-4 մուտքերը, Անդրանիկի փ. 55, 57, 59, 61 շենքերը, Սվաճյան փ. 20, 22 շենքերը, Օհանովի փ. 44, 50, 52, 54, 58, 60, 62 շենքերը, Դավթաշեն 2-րդ թաղ. 7, 8, 9, 11, 12 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Լեփսիուսի փ. 12 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Լեփսիուսի 6փ. 13-15, 17-19, 21, 23, 25 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Զեյթուն 5ա փ. սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Նոր-Նորքի 5-րդ զանգ՝ Միկոյան փ. 1, 2, 3, 4, 4/1, 5, 6, 8, 10 շենքերը, Գայի պող.55, 57, 57/1, 59 շենքերը, Գալշոյան փ. 46, 48, 50 շենքերը, Մառի նրբ. 3, 4, 5, 6, 8 շենքերը, թիվ 159 դպրոցը, թիվ 111 մանկապարտեզը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները,
Արմավիրի մարզում՝
11:00-17:00 Արագած, Հայթաղ և Ֆերիկ գյուղերը,
13:00-15:00 Արևադաշտ, Տալվորիկ, Արտամետ, Վանանդ և Կողբավան գյուղերը,
Կոտայքի մարզում՝
10։00-16։00 Գեղաշեն գյուղը մասնանի, Սարալանջի թիվ 15 բազմաբնակարան շենքը,
12։00-16։00 Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցի զույգ համարի բազմաբնակարան շենքերը, Էլար գյուղը,
Կոտայքի փողոցը, Կոտայքի զինկոմիսարյտը, Զոնալ-կայան թաղամասը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները,
12։00-16։30 Գարեջրի գործարանը, Մայակովսկի գյուղը, Բալահովիտ գյուղը մասնակի, զինմասը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները,
Գեղարքունիքի մարզ
11։00-13։00 Ծովակ գյուղը, «Հակոբյան Կ» ռեստորանը, «Մարիամ–Նարեկ» գազալցակայանը, «Վեոն Արմենիա», «Վիվասել-ՄՏՍ», «Յուքոմ» ընկերությունների բջջային կայանները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները,
Շիրակի մարզում՝
10:00-14:00 Աշոցքի տարածաշրջանի Բավրա գյուղի հին մաքսատունը,
10:00-16:00 Աշոցքի տարածաշրջանի Արփենի գյուղի նոր գյուղ թաղամասը, Անիի տարածաշրջանի Լանջիկ գյուղը,
Սյունիքի մարզում՝
10:00-16:00 Ախլաթյան գյուղը,
12:00-15:00 Գորիս քաղաքը, համայնքի բոլոր գյուղերը և հարակից ոչ բնակիչ- բաժանորդները:
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Սյունիքում պետք է ստեղծվի ապառազմականացված անվտանգության գոտի։ Այսօր կայացած ասուլիսի ժամանակ նման համոզմունք հայտնեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
Թշնամին այսօրվանից ինժեներական աշխատանքներ է սկսել Որոտանում. Իրինա Յոլյան
ՄԻՊ–ը կոնկրետ օրինակներով ու տեսանյութերով ապացուցեց, որ Սյունիքում ապառազմականացված անվտանգության գոտի ստեղծելու կարիք կա` ասելով, որ իրենց աշխատանքներն են փաստում այդ մասին։
«Ակնհայտ խնդիրներ կան։ Օրինակ, մեր ունեցած տեսանյութերում երևում է, թե ինչպես են Սյունիքի գյուղերի վրա կրակում։ Մասնագիտական ուսումնասիրություն է կատարվել և պարզվել է, որ «Կալաշնիկովի» ձեռքի գնդացրով, «Դրագունովի» դիպուկահար հրացանով, «Կալաշնիկովի» գնդացրով և Մ93 հրացանով են կրակում Սյունիքի գյուղերի վրա»,–ասաց Թաթոյանը` հավելելով, որ վերջին օրերին էլ Շիկահողի և Ներքին հանդի ուղղությամբ են կրակոցներ հնչել։
Նա հայտնեց նաև, որ այժմ սահմաններին կանգնած են մարդիկ, որոնք ամիսներ առաջ ծեծում և խոշտանգում էին մեր հայրենակիցներին։
Օրինակ, մենք ապացույց տեսանյութեր ունենք, որ ադրբեջանցի հրամանատարն ասում է` ընկերոջը հայի ականջներ է խոստացել և ցուցադրաբար, ծաղրի ենթարկելով, կտրում է հայի ականջները։ Մեկ ուրիշ տեսանյութում էլ քաղաքացիական անձին են ծեծի ենթարկում` ասելով, թե դուք մարդ չեք։
Թաթոյանը նշում է` ինչպե՞ս են պաշտպանվելու մարդու իրավունքները, երբ, օրինակ, Գեղարքունիքի Ներքին Հանդի դպրոցը 500 մետր է հեռու ադրբեջանակն զինված ուժերից։
ՄԻՊ–ը շեշտեց` այս ամենը հաշվի Սյունիքի ապառազմականացված անվտանգության գոտի (առնվազն 5-7 կմ տարածությամբ) ստեղծելն անհրաժեշտություն է։ Սա հիմնված է այն զինատեսակների վրա, որոնցով Ադրբեջանը շարունակում է կրակել։ Թաթոյանը հայտնեց` հարցն արդեն իսկ ներկայացրել է միջազգային կառույցներին։
Գորիսից Որոտան, Շուռնուխ և Կապան տանող 21 կմ-ն Ադրբեջանի վերահսկողության տակ է. Թաթոյան
Հիշեցնենք, որ Թաթոյանը դեռ 2020-ի դեկտեմբերի 22-ին հայտնել էր, թե որ համայնքից որքան տարածք է անցել թշնամուն։ Տեղ համայնքում, որի մեջ են մտնում Խոզնավարը, Խնածախը, 2000 հեկտարից ավելի մասնավոր սեփականություն կա, որից զրկվել ենք։ Շուռնուխում 11 տուն է անցել թշնամուն, Որոտանում` 326 հեկտարից ավելի մասնավոր և համայնքային սեփականություն համարվող հողատարածքներից են զրկվել։ 18-20 այգեգործական տնակներ Որոտանում կառուցվել են այն հողերի վրա, որոնք ՀՀ գործկոմի որոշումներով են հատկացվել մարդկանց, որոնցից նույնպես զրկվել ենք։
Ագարակ գյուղում մարդիկ զրկվել են 60 հա մասնավոր և համայնքային սեփականություն համարվող տարածքից, Եղվարդում` 110 հա վարելահողից և 50 հա արոտավայրից, Ճակատենում` 30 հա վարելահողից և 25 հա արոտավայրից։
Ադրբեջանցիները մտել են Որոտանի տարածք. Գորիսի փոխքաղաքապետը մանրամասներ է պատմում
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. ՀԿԵ-ն շահագործման է հանձնել 70 նոր կիսավագոններ։ Տեղեկությունը հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ 2020 թվականին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը գնել է «Ուրալվագոնզավոդ» ձեռնարկության արտադրության 70 նոր կիսավագոններ: Վագոնները Հայաստան են բերվել 2020 թվականի հոկտեմբերին՝ Կավկազ նավահանգիստ – Փոթի նավահանգիստ երկաթուղային լաստանավային երթուղով:
«Այս տարվա փետրվարին 29 նոր կիսավագոններ արդեն սկսել են սպասարկել Երևանից Փոթի իրականացվող պղնձի խտանյութի արտահանման փոխադրումները: Առաջին բեռնումն իրականացվել է 2021 թվականի փետրվարի 24-ին»,–նշվում է հաղորդագրության մեջ:
Ընկերությունից հավելում են, որ Հարավկովկասյան երկաթուղու շարժակազմի թարմացման գործընթացը շարունակական բնույթ է կրում:
Արտակարգ դրությունն ազդել է նաև երկաթուղու աշխատանքի վրա. ինչ պետք է անեն ՀԿԵ-ում
2021 թվականի ընթացքում այն զարգացման նոր խթան կստանա, իսկ 2021-2024 թթ. նախատեսվում է ամբողջովին նորացնել բեռնատար կիսավագոնների պարկը:
Հիշեցնենք` ՀԿԵ ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:
ՀԿԵ–ն Երևանում ջերմային էլեկտրակայանի կառուցման համար խոշոր ծավալի բեռներ է փոխադրել


