Ֆրանսիայում հարձակվել են հայկական խմբագրության վրա

Ֆրանսիայում հարձակվել են հայկական խմբագրության վրա

1242
(Թարմացված է 20:58 20.10.2019)
Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը խստորեն դատապարտում է Nouvelles d'Arménie-ի գրասենյակի վրա հարձակումը։

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի - Sputnik. Ֆրանսիայում այսօր հարձակվել են Nouvelles d'Arménie հայկական պարբերականի գրասենյակի վրա։ Այս մասին հայտնում է Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը։

ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունը դատապարտել է խոսքի ազատության նկատմամբ ոտնձգությունը։
«Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը խստորեն դատապարտում է Nouvelles d'Arménie-ի գրասենյակի վրա այս հարձակումը։ Սա լուրջ ոտնձգություն է խոսքի ազատության և հանրապետական արժեքների նկատմամբ»,- ասված է դեսպանատան տարածած հայտարարության մեջ։

«Հայելի» ակումբի վրա ձվեր են նետել

Նշենք, որ մինչ այդ Nouvelles d’Arme’nie-ն twitter-ում լուսանկար էր հրապարակել, որտեղ ներկայացրել էր, թե ինչ ավերածություններ են գործել հարձակվողները խմբագրության գրասենյակում։

Հայկական ամսագրի twitter-ի էջում հարձակումը կապում են գլխավոր խմբագիր Արա Թորանյանի՝ Փարիզում անցկացվող հակաթուրքական ակցիաներին մասնակցելու ու Սիրիայի քրդերին աջակցություն հայտնելու հետ։

ՄԻՊ–ն արձագանքել է «Հայելի» ակումբի դեմ ոտնձգությանը

Նշենք, որ խմբագրության վրա հարձակումը տեղի է ունեցել հոկտեմբերի 19-20-ի գեշերը։ Հարձակվողները, խմբագրության տեղեկություններով` առևանգել են 3 համակարգիչ և 1 լուսանկարչական խցիկ, որոնց մեջ եղել են խմբագրական գաղտնիք պարունակող տեղեկություններ, ինչպես նաև ամսագրի առաջիկա համարների լրագրողական նյութեր։

1242
թեգերը:
խմբագրություն, դեսպանատուն, Ֆրանսիա
Ըստ թեմայի
Ականատես. Փարիզը` նոր ահաբեկչական հարձակումների սպասումով
Sputnik–ի գերի ընկած թղթակիցն ազատության մեջ է. ապստամբ–հուսիները ազատել են գերիներին
Sputnik–ի թղթակիցը գնդակոծության է ենթարկվել Մոսուլում
«Հայելի» ակումբի պատին ձվեր նետած երիտասարդներին մեղադրանք է առաջադրվել