Մարիամ Մերաբովա

«Ես կվերադարձնեմ իմ պարտքը». Մարիամ Մերաբովան ՀՀ քաղաքացիություն է ստացել

1064
(Թարմացված է 02:23 20.10.2019)
Հայտնի երգչուհի Մարիամ Մերաբովան միլիոն ժամ երջանկություն մաղթեց բոլոր հայերին և վստահեցրեց, որ իր պարտքը կվերադարձնի Հայաստանին։

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի - Sputnik. Ռուսական հեղինակավոր «Ձայնը» նախագծի մասնակից, ճանաչված երգչուհի Մարիամ Մերաբովան ՀՀ քաղաքացիություն է ստացել: Նա այդ մասին հայտարարեց այսօր «Ավրորա» մարդասիրական մրցանակաբաշխության տոնական համերգի ժամանակ, որին մասնակցելու համար երգչուհին Հայաստան է ժամանել:

«Ես վերադարձել եմ, ես ստացել եմ ՀՀ քաղաքացիություն և կվերադարձնեմ իմ պարտքը իմ հայրենիքին», - ասաց երգչուհին:

Իր ողջույնի խոսքում նա նաև բոլորին շնորհավորեց մայրաքաղաքի տոնի առթիվ, ապա նշեց, որ երջանիկ է այս փառահեղ միջոցառմանը մասնակցելու համար:

«Մաղթում եմ միլիոն ժամ երջանկություն յուրաքանչյուր հայի, որտեղ էլ նա ապրի: Մոլորակի որ անկյունում էլ նա գտնվի, շարունակում է մնալ հայ և ձգտել այստեղ»,- ասաց երգչուհին՝ հավելելով, որ աղոթում է Աստծուն, որ մարդիկ սթափվեն և երբեք չպատերազմեն, որովհետև ամենակարևորը, որ մենք ցանկանում ենք թողնել մեր երեխաներին, սերն է:

Հավելենք, որ Մարիամ Մերաբովան Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում ավելի վաղ պատմել էր, որ Երևանում է ծնվել, հինգ տարեկանից լրջորեն զբաղվել է երաժշտությամբ, բայց մինչև 18 տարեկան չի էլ մտածել, որ երգելու է։ Այս տարի օգոստոսի 15-ին կյանքից հեռացել էր նրա ամուսինը՝ հայտնի երաժիշտ Արմեն Մերաբովը:

1064
թեգերը:
Ավրորա, Մարիամ Մերաբովա, Հայաստան
Ըստ թեմայի
Մարիամ Մերաբովա. Երևանը ջազի Մեքքան է
«Այ քեզ հրաշք»․ «Ты супер» նախագծի հայ մասնակիցը զարմացրեց ջազի աստղին
Աստված տա` բոլորը հայերի պես ջազ նվագեն. բացառիկ հարցազրույց հանրահայտ երգչուհու հետ