Ղափամայի փառատոն

Ղափամայի փառատոն` Առափիում. Շիրակի մարզում նոր ավանդույթի հիմք դրվեց

423
(Թարմացված է 19:17 19.10.2019)
Փառատոնը նպատակ ունի ակտիվացնել գյուղական կյանքն ու ճանաչելի դարձնել հայկական ավանդական խոհանոցի գաղտնիքները:

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի-Sputnik. Հայաստանյան փառատոների թիվն ավելացավ ևս մեկով: Շիրակի մարզի Առափի համայնքում այսօր` հոկտեմբերի 19-ին, առաջին անգամ անցկացվեց Ղափամայի փառատոն:

Фестиваль хапамы в селе Арапи
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Ղափամայի փառատոն` Առափիում

«Անշուշտ, սա նոր հարթակ է գյուղացու համար իր բերքն ու բարիքը վաճառելու: Նմանատիպ նախաձեռնության կարիքը վաղուց էր զգացվում, ինչի մասին վկայում է այսօրվա փառատոնի բազմամարդ լինելը»,-նշեց փառատոնի կազմակերպիչներից` Սուսաննա Ստեփանյանը:

Բարի ավանդույթ. Թբիլիսիում տոլմայի փառատոն է անցկացվել. լուսանկարներ

Фестиваль хапамы в селе Арапи
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Ղափամայի փառատոն` Առափիում

Փառատոնը նպատակ ունի ակտիվացնել գյուղական կյանքն ու ճանաչելի դարձնել հայկական ավանդական խոհանոցի գաղտնիքները, դրանից բացի, զբոսաշրջության զարգացման միջոցով նպաստել համայնքում կենսամակարդակի բարձրացմանը:

Фестиваль хапамы в селе Арапи
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Ղափամայի փառատոն` Առափիում

«Նորամուծություններ ենք արել՝ նոր փաթեթավորմամբ, նոր մատուցմամբ, որ գյուղական շուկան նոր մատուցմամբ գնա քաղաքի բնակչին: Ապրանքն էկոլոգիապես մաքուր է, բայց արդեն նաև հաճելի փաթեթավորում ունի»,-նշում է Հայկավանի բնակիչ Վալերիա Մելքոնյանը:

Ինչ անակնկալներ է խոստանում Ախթալայում սպասվող Խորովածի փառատոնը

Жительница села Айкаван Валерия Мелконян
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Հայկավանի բնակիչ Վալերիա Մելքոնյանը

Ղափամայի փառատոնն ուղեկցվեց հայկական ավանդական ուտեստների ու ղափամայի հյուրասիրությամբ, ազգային երգ ու պարով ու ազգային խաղերով։ Կազմակերպվել էր գյուղական կենցաղի մասին պատմող ինտերակտիվ ներկայացում։

Фестиваль хапамы в селе Арапи
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Ղափամայի փառատոն` Առափիում

Թեև փառատոնն առաջին անգամ էր անցկացվում, բայց կազմակերպիչներն ամեն ինչ  հաշվի էին առել. փառատոնի հյուրերին տեղացիները նախ հյուրասիրում էին, հետո առաջարկում մատչելի գնով ձեռք բերել իրենց արտադրանքից:

Фестиваль хапамы в селе Арапи
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Ղափամայի փառատոն` Առափիում

Ղափամա  հյուրասիրեցին նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանին: Երիտասարդ փոխնախարարն օգտվեց հյուրասիրությունից ու շատ հավանեց. «Համեղ է»,–ասաց նա:

«Ուտելիքի համաշխարհային ատլասում» հայկական ամենահայտնի ճաշատեսակը խորովածն է

Заместитель министра образования и науки Геворг Лорецян на фестивале хапамы в селе Арапи
© Sputnik / Armenuhi Mkhoyan
 ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանին ղափամա հյուրասիրեցին

Ղափամայի փառատոնը կազմակերպվել էր Առափիում, սակայն գաղափարը համախմբել էր նաև  հարևան Ոսկեհասկ, Հայկավան, Ախուրիկ համայնքների բնակիչներին: 

Фестиваль хапамы в селе Арапи
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Ղափամայի փառատոն` Առափիում

Կազմակերպիչները նպատակ ունեն ավանդական դարձնել Ղափամայի փառատոնը։

423
թեգերը:
Գյուղ, Շիրակի մարզ, Ղափամայի փառատոն, փառատոն, Գյումրի
Ըստ թեմայի
«Ժենգյալով հացի փառատոն». Արցախի նոր այցեքարտը
Բուժիչ օշարակից մինչև հայտնի օղի. Հայաստանում Թթի փառատոն կանցկացվի
Որկրամոլության փառատոն, հանգիստ, թե փախուստ. ինչո՞ւ են մարդիկ Ամանորը դրսում դիմավորում
Երևանում բացառիկ փառատոն կանցկացվի. Հայաստան կժամանեն լեգենդար կոմպոզիտորները
Լաբորատորիա

ՀՀ–ում հակամարմինների թեստավորում կիրականացվի հետազոտման նպատակով. նախարար

11
(Թարմացված է 12:29 07.07.2020)
Արսեն Թորոսյանն անդրադարձավ Հայաստանում իրականացվող նոր` հակամարմինների թեստավորմանը։

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. Կորոնավիրուսի ախտորոշման` հակամարմիններով թեստավորում բնակչության շրջանում կիրականացվի հետազոտական նպատակով, որպեսզի հասկանան կորոնավիրուսով վարակվածների մոտավոր տոկոսը: Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս տեղեկությունը հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը` պատասխանելով հարցին, թե հակամարմինների թեստերը հասանելի՞ կլինեն նաև բնակչությամբ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսի 15-ից Հայաստանում անցկացվում է նոր հետազոտություն` հակամարմինների թեստեր են հանձնում, որոնց շնորհիվ հնարավոր է պարզել` մարդը երբևէ վարակվել է կորոնավիրուսով, թե ոչ։ Այժմ բուժաշխատողների շրջանում է նոր թեստավորումն իրականացվում, և 1000-1100 բուժաշխատող հակամարմինների թեստ կհանձնի։

«Հարցն այն է, որ որևէ մեկի մոտ առկա հակամարմինների երկարատևության ժամկետի առնչությամբ ապացույց չկա։ Այսինքն` այսօր եղած հակամարմինները կարող են մի քանի ամիս լինել բավարար քանակի, իսկ հետո նորից կարող է դրանց թիվը նվազել, և մարդիկ նորից հիվանդանան։ Ավելին, քաղաքացիներ կան, որոնց մոտ հակամարմինների բավարար քանակ նույնիսկ հիվանդանալուց և լավանալուց հետո չի առաջանում»,–ասաց նախարարը։

Թորոսյանը հիշեցրեց, որ այժմ Ամերիկյան համալսարանի հետ համագործակցելով հակամարմինների հետազոտություն է իրականացվում` պարզելու բուժաշխատողների շրջանում կորոնավիրուսի տարածման ցուցանիշը։ Սակայն, ըստ նախարարի, պետությունը չի կարող քաղաքականության մշակման հարցում հիմնվել նման հետազոտությունների վրա։

Ինչ վերաբերում է մասնավոր ԲԿ–ների` հակամարմինների թեստերի իրականացմանը, ապա Թորոսյանը նշեց, որ Հայաստանում հիմա կան հակամարմինների բավական բարձրորակ թեստեր։ Թորոսյանն իր խոսքն ամփոփեց` ասելով, որ հակամարմինների թեստն անձի վարքի փոփոխման հիմք լինել չի կարող, այսինքն` եթե որևէ մեկի մոտ կան հակամարմիններ, դա հիմք չէ հակահամաճարակային կանոնները չպահելու։

Եթե կորոնավիրուսով վարակվել ու լավացել ենք, երաշխիք չէ, որ այլևս չենք վարակվի. Թորոսյան

Հիշեցնենք` Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն արդեն հասել է 29285–ի, վարակի զոհ է դարձել 503 մարդ։ Միայն վերջին մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահվան 12 դեպք է գրանցվել։

Գիտնականները զգուշացրել են` ապաքինվելուց հետո կորոնավիրուսի հակամարմիններն անհետանում են

11
թեգերը:
հակամարմին, Արսեն Թորոսյան, կորոնավիրուս, Հայաստան
Ըստ թեմայի
Կորոնավիրուսի հետևանքով մահվան 12 դեպք է գրանցվել. ամենաերիտասարդը 54–ամյա կին է
Կորոնավիրուսի պայմաններում աշխատող մանկապարտեզների աշխատակիցները հավելավճար կստանան
Մեկ օրում գրանցվել է 330 դեպք. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 28 936
Հիվանդանոց

«Դեղերն արդեն կիրառում ենք, իսկ պատվաստանյութ գնելու համար քայլեր կսկսենք անել». Թորոսյան

37
(Թարմացված է 12:02 07.07.2020)
Արսեն Թորոսյանն անդրադարձավ կորոնավիրուսի դեմ պայքարի համար անհրաժեշտ պատվաստանյութ և դեղեր ձեռք բերելու թեմային։

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. Աշխարհում այս պահին կորոնավիրուսի դեմ մոտ 200 պատվաստանյութ է մշակվում, որոնցից 20-ը վերջնական արտադրանք դառնալու մեծ շանս ունեն։ Այսօր ասուլիսի ժամանակ այս տեղեկությունը հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին, թե կորոնավիրուսի դեմ պայքարում դեղեր և պատվաստանյութեր ձեռք բերելու առումով Հայաստանն ինչ քայլեր է անում։

«Առողջապահության ոլորտի մասնագետները համարում են, որ պատվաստանյութ լինելու է։ Սկզբում նման համոզում չկար, սակայն ժամանակի ընթացքում այդ համոզմանը եկան։ Հիմա երկրները մշակում են պատվաստանյութը գնելու գործընթացը, սակայն անորոշությունները շատ են»,–ասաց նախարարը։

Թորոսյանի խոսքով` հարցն այն է, որ տարբեր երկրներ գնում են դեռևս չարտադրված պատվաստանյութերի ամբողջ քանակը։

Նա նշեց, որ հիմա մրցավազքի պես մի բան կա, և ինչպես սառը պատերազմի ժամանակ բոլորը փորձում էին նոր զենքեր գնել, հիմա էլ դեռ չհաստատված պատվաստանյութերի խմբաքանակ են գնում։ Թորոսյանը հայտնեց, որ Հայաստանը որոշել է արդեն իսկ սկսել խոսակցություններ ինչպես ուղիղ արտադրողների, այնպես էլ ՅՈՒՆԻՍԵՖ–ի, ԱՀԿ–ի, ԳԱՎԻ–ի (Պատվաստումների և պատվաստանյութերի գլոբալ դաշինք) հետ։

Ինչ վերաբերում է դեղերին, ապա Թորոսյանը հայտնեց, որ Հայաստանն արդեն իսկ այլ հակավիրուսային դեղեր է ձեռք բերել։ Մասնավորապես, նախարարությունը «Ռեմդեսիվիրի» խմբաքանակ է գնել, որը 7-10 օրից Հայաստանում կլինի, իսկ ռուսական «Ավիֆավիրը» ձեռք բերելու համար բանակցություններ են տանում։ Բացի այդ, ճապոնական և ռուսական «Ֆավիպիվավիր» դեղամիջոցներից ունենալու համար բանակցություններ են վարում. ճապոնական արտադրանքից արդեն իսկ ստացել են, շուտով կսկսեն օգտագործել։

Հիշեցնենք` Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն արդեն հասել է 29285–ի, վարակի զոհ է դարձել 503 մարդ։ Միայն վերջին մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահվան 12 դեպք է գրանցվել։

37
թեգերը:
Արսեն Թորոսյան, պատվաստանյութ, կորոնավիրուս, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ լինելու է, բայց Հայաստանին կարող է չհասնել. Թորոսյան
Ինչպես են իրենց զգում COVID-19-ի դեմ ռուսական պատվաստանյութի փորձարկման մասնակիցները
Ռուսական պատվաստանյութը հետաքրքրել է ԱՀԿ-ին
Անդրեյ Պյատախին

«Դա վատ նշան է». Beeline–ի տնօրենն ասաց` տեղական շուկայում աշխատելն օրեցօր դժվարանում է

0
Beeline ապրանքանիշի սեփականատեր «Վեոն Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը Sputnik Արմենիային պատմել է, թե ինչու են վատ ընկերության գործերը հայաստանյան շուկայում:

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի –Sputnik. Beeline–ը հայաստանյան շուկայում աշխատում է շահույթով, որը, սակայն, անընդհատ նվազում է: Այս մասին այսօր Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Beeline ապրանքանիշի սեփականատեր, «Վեոն Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Նրա խոսքով` իր խնդիրների մեծ մասն ընկերությունը լուծում է, բայց տեղական շուկայում աշխատելն օրեցօր ավելի է դժվարանում: Մեկ բաժանորդից ստացվող եկամուտն ավանդաբար ցածր է ու շարունակում է նվազել:

«Անդառնալիորեն նվազում է ձայնային ծառայություններից օգտվողների թիվը, դրանց փոխարեն բաժանորդները նախընտրում են ինտերնետ զանգեր կատարել, հատկապես՝ արտասահման զանգելու դեպքում: Դա վատ նշան է, բայց սա հատուկ է այսօր բոլոր շուկաներին»,- ասաց Պյատախինը:

«Վեոն Արմենիայի» նկատմամբ ընկերությունների հետաքրքրությունը, տնօրենի խոսքով, հիմնականում պայմանավորված է կաբելային կապի առկայությամբ, ինչը բավական հեշտացնում է 5G կապ ստեղծելու հնարավորությունը: Հարցին, թե ինչու ընկերությունն ինքը չի օգտվում այդ հնարավորությունից, այլ որոշել է վաճառել այն ուրիշին, Պյատախինը նշեց, որ այդ հարցը որոշվել է ընկերության՝ Ամստերդամում գտնվող գլխադասային գրասենյակում:

Իսկ իր ապագա ծրագրերի, Հայաստանում մնալ-չմնալու ու այլ ընկերություն տեղափոխվելու մասին հարցերին Անդրեյ Պյատախինը պատասխանեց կարճ, բայց հայերենով.

«Միայն Աստված գիտի»:

Հունիսի 8-ին «ՎԵՈՆ» ընկերության կենտրոնակայանը տեղեկություն էր տարածել, որ Ucom ընկերության նախկին մենեջերներ Հայկ և Ալեքսանդր Եսայան եղբայրները բանակցություններ են վարում «Վեոն Արմենիա» (Beeline ապրանքանիշ) ընկերությունը գնելու շուրջ։

Մի քանի ամիս առաջ Եսայան եղբայրները լքեցին Ucom–ը և հիմնադրեցին «Թիմ» ընկերությունը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ընկերության հաղորդակցության բաժնի ղեկավար Աշոտ Բարսեղյանը նշել էր, որ ընկերությունն արդեն հայտ է ներկայացրել Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով։ Հանձնաժողովը պետք է եզրակացնի՝ արդյո՞ք այդ գործարքը և նոր օպերատորի ի հայտ գալը չեն խախտի շուկայական մրցակցությունը։

Հիշեցնենք, որ արդեն մի քանի ամիս է, ինչ «ՎԵՈՆ»-ը բանակցություններ է վարում իր հայաստանյան ընկերության վաճառքի վերաբերյալ։

Ավելի վաղ նրանց հետ բանակցությունների մեջ էր Ucom (որն այն ժամանակ Եսայաններն էին ղեկավարում)։

Բայց այնուհետև լուրեր տարածվեցին, որ Ucom-ի մենեջեր են նշանակելու «Վեոն Արմենիայի» գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինին։

0
թեգերը:
UCom ընկերությունը, Beeline Armenia