Ուսանողներ

«Բարգավաճ Հայաստանն» առաջարկում է բարձրացնել կրթաթոշակները

293
(Թարմացված է 13:55 18.10.2019)
Նախագծի հեղինակ Վահե Էնֆիաջյանն անհեթեթ է համարում միջին ու բարձրագույն կրթական հաստատություններում ուսանողներին տրվող կրթաթոշակների չափը։

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանյան բուհերում բարձր առաջադիմության համար ուսանողը ստանում է 5 000 դրամ կրթաթոշակ, ինչն այսօր պարզապես անհեթեթ է։ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այս մասին ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վահե Էնֆիաջյանը։

Նա նշեց, որ կրթաթոշակների այս չափը սահմանվել է դեռ 1999թ–ից և առ այսօր փոփոխության չի ենթարկվել։

«Սա անհեթեթ մոտեցում է։ Մենք պետք է իրոք կրթությունը խրախուսենք» ,– ասաց Էնֆիաջյանը։

Նա ներկայացրեց ԲՀԿ–ի` «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու առաջարկը։

«Պետական նախնական մասնագիտական, արհեստագործական, միջին և բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողների կրթաթոշակը բարձր առաջադիմությամբ սովորողների համար սահմանել 20.000 ՀՀ դրամ, գերազանց առաջադիմությամբ սովորողների համար՝ 30.000 ՀՀ դրամ»,– ասաց նա։

Նախագծով նախատեսվում է կրթաթոշակների նոր չափը կիրառել 2020թ–ի սեպտեմբերի 1–ից։

Գումար տալ, որ սովորեն, սխալ է. կառավարությունը դեմ է կրթաթոշակների բարձրացմանը

Հիշեցնենք` գործող օրենքով ՀՀ բուհերի բակալավրիատում սովորող բարձր առաջադիմություն ունեցող ուսանողները ստանում են 5.000 դրամ կրթաթոշակ, գերազանց առաջադիմություն ունեցողները` 6.050 դրամ։ Մագիստրատուրայում բարձր առաջադիմությամբ ուսանողները ստանում են 5.500 դրամ, գերազանցիկները` 6.300 դրամ:

ՀՀ տեխնոլոգիական բուհերի ոչ բոլոր շրջանավարտներն են պատրաստ աշխատել ՏՏ ընկերություններում

293
թեգերը:
Բարգավաճ Հայաստան կուսակցություն (ԲՀԿ), Թոշակ, Ուսանող, Հայաստան
Ըստ թեմայի
«Կավիճը ձեռքիս եմ մահանալու»․ 100-ամյա մանկավարժը բացահայտել է իր երիտասարդության գաղտնիքը
«Երեխաներն արվեստն ավելի լավ են զգում». Երևանի շենքերը նկարազարդողների հետաքրքիր պատմությունները
Ինչ մասնագիտություններ պետք է ընտրեն հայաստանցի երիտասարդները, որպեսզի չսխալվեն
 Facebook

Ադրբեջանի իշխանությունն արգելափակել է գրեթե բոլոր սոցիալական ցանցերը

163
(Թարմացված է 11:40 27.09.2020)
Ադրբեջանում վաղ առավոտից սոցցանցային օգտատերերը բողոքում են, որ Facebook, Youtube, Whatsapp, TikTok սոցցանցային հարթակները չեն աշխատում։

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի - Sputnik. Ադրբեջանի իշխանությունները արգելափակել են գրեթե բոլոր սոցիալական ցանցերը: Տեղեկությունը հայտնում է երկրի տրանսպորտի, կապի և բարձր տեխնոլոգիաների նախարարությունը:

Ադրբեջանի իշխանությունները պարզաբանել են, որ սոցիալական ցանցերի արգելափակումը պայմանավորված է «Հայաստանի կողմից լայնածավալ սադրանքները կանխելու համար»:

«Հուսով ենք, որ Ադրբեջանի քաղաքացիները ըմբռնում կցուցաբերեն՝ կապված այն սահմանափակումների հետ, որոնք կարող են ծագել սոցցանցային տիրույթում ՝ հակամարտության համատեքստում»,- նշել են նախարարությունից:

Նշենք, որ Ադրբեջանում սոցցանցային օգտատերերը վաղ առավոտից բողոքում են, որ Facebook, Youtube, Whatsapp, TikTok սոցցանցային հհարթակները չեն աշխատում:

Մեկ կին և մեկ երեխա. Մարտունիում խաղաղ բնակիչներ են զոհվել

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից Ադրբեջանը լայնածավալ օդային ու հրթիռահրետանային հարձակում է սկսել շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև քաղաքացիական բնակավայրերն ու ենթակառուցվածքները, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:

Հակառակորդի կրակոցների հետևանքով Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են մահացել։ Կան նաև վիրավորներ։

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հաջողությամբ հետ են մղում հակառակորդի բոլոր գրոհները: Ճշտված տեղեկություններով` ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 14 անօդաչու թռչող սարք, ինչպես նաև ունի զրահատեխնիկայի կորուստներ:

Մարտերը շարունակվում են:

«Պատերազմ են ուզում, պատերազմ էլ կստանան». Արցախի նախագահ

163
թեգերը:
Արցախ, հայ-ադրբեջանական, Ադրբեջան, Facebook
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020
Ըստ թեմայի
Արցախում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել
Ինչպես է հայկական զինուժը ոչնչացնում ադրբեջանական տանկերը. տեսանյութ
Մարտերը շարունակվում են. հայկական կողմը խոցել է 2 ուղղաթիռ, 14 ԱԹՍ, տանկեր. տեսանյութ
Երևան

Քանի՞ օր անձրև չի գա Հայաստանում. եղանակի տեսություն

39
(Թարմացված է 22:41 26.09.2020)
Օդերևութաբանների կանխատեսումներով` հանրապետության տարածքում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանի էական փոփոխություն չի գրանցվի։

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանի տարածքում սեպտեմբերի 27-ին տեղումներ չեն լինի։ Չոր եղանակը կշարունակվի մինչև սեպտեմբերի 30-ը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

«Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի»,– նշված է հաղորդագրության մեջ։

Երևանում սեպտեմբերի 27-ի ցերեկային ժամերին սպասվում է 28–30, երեկոյան՝ 23–25, գիշերը՝ 14+16 տաքություն։

Հայաստանի հյուսիսում` Շիրակում, սեպտեմբերի 27-ին ցերեկը սպասվում է 20–25, գիշերը՝ 6–10 տաքություն։ Հարավում` Սյունիքում, ցերեկը կլինի 22–25, գիշերը՝ 12–16 տաքությունը։ Արցախում նույնպես տաք աշուն է, ցերեկը օդի ջերմաստիճանը կտատանվի +20–ից +25–ի, գիշերը՝ +6–ից +10–ի սահմանում։

 Եղանակի կանխատեսում
Եղանակի կանխատեսում
39
թեգերը:
Անձրև, եղանակ, Հայաստան
թեմա:
Եղանակը Հայաստանում
Ըստ թեմայի
«Ապրեք». Արայիկ Հարությունյանը համոզված է, որ հնարավոր է զերծ մնալ դպրոցները փակելուց
Երևանի մի շարք թաղամասերում ու մարզերում ջրամատակարարման նոր գրաֆիկ է սահմանվել
ՀՀ ոստիկանությունը մարտից ի վեր ավելի քան 145 հազար վարչական տույժ է նշանակել
Հենրիխ Մխիթրայան

Հենրիխ Մխիթгրյանը դիմել է միջազգային հանրությանը

0
(Թարմացված է 15:42 27.09.2020)
Աշխարհահռչակ ֆուտբոլիստը նշել է, որ մենք ունենք մեր հայրենիքում ապրելու անքակտելի իրավունք՝ առանց սպառնալիքի։

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանի ազգային  հավաքականի ավագ և իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Twitter-ի իր էջում անդրադարձել է Ադրբեջանի այսօր սանձազերծած ագրեսիային և դիմել միջազգային հանրությանը։

Օրվա կադր. հոգևոր առաջնորդը խաչին զուգահեռ զենք է վերցրել ձեռքը

«Առավոտյան արթնացա՝ տեղեկանալով Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական բանակի լայնամասշտաբ հարձակման մասին. հակառակորդը թիրախավորել է Ստեփանակերտի և հարակից շրջանների խաղաղ բնակչությանը:Ես կոչ եմ անում միջազգային հանրությանը շտապ ոտքի կանգնել և օգնել դադարեցնել ռազմական գործողությունները,ո րոնք ուղղված են տարածաշրջանային խաղաղությանն ու անվտանգությանը»,- գրել է Մխիթարյանը: Նա նշել է, որ մենք ունենք մեր հայրենիքում ապրելու անքակտելի իրավունք՝ առանց էքզիստենցիալ սպառնալիքի: Իսկ մեր երեխաներն իրավունք ունեն ապրելու խաղաղ, այլ ոչ թե թաքնվելու ապաստարաններում: «Ես միշտ կանգնած եմ իմ ազգի կողքին»։

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով:

Արցախի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ ճշտված տեղեկություններով` ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 14 անօդաչու թռչող սարք, ինչպես նաև ունի զրահատեխնիկայի կորուստներ:

Գարեգին Բ–ն հանդիպել է Հռոմի պապի հետ`ներկայացնելով Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան

Հայտնի է, որ հակառակորդի կրակոցների հետևանքով Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են մահացել։

Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

0
թեգերը:
հայ-ադրբեջանական, Ադրբեջան, հրետակոծություն, Արցախ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Հայաստան, Հենրիխ Մխիթարյան