ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի –Sputnik, Ժաննա Պողոսյան. Լև Տոլստոյի կրտսեր դուստրը` Ալեքսանդրա Տոլստայան, իր հարցազրույցներից մեկում ասել է. «Հայրս ինձ սովորեցրել է սիրել հասարակ ժողովրդին»։ Տոլստայայի այդ սերն ազգություն չէր ճանաչում։ 1915 թվականին Ալեքսանդրա Տոլստայան բժշկական և բարոյական աջակցություն էր ցուցաբերում թուրք զինվորների ձեռքից տուժած հայ երեխաներին և կանանց։ Այս պատմության մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմեց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության գործադիր տնօրեն Հայկ Դեմոյանը։
«Ավրորայի» շնորհիվ Հայաստանը դառնալու է մարդասիրական ամենախոշոր կենտրոններից մեկը
«Հայոց ցեղասպանության մասին լուրը Արևմտյան Հայաստան բերեց բազմաթիվ կարեկից մարդկանց։ Շուրջ 20 հիանալի կանայք օգնում էին տուժած կանանց և երեխաներին, մարդկանց, որոնք կորցրել էին իրենց ընտանիքները։ Այդ կանանցից մեկը հայտնի Լև Տոլստոյի դուստրն էր», – պատմեց Դեմոյանը։
Ալեքսանդրա Լվովնան ռուս–թուրքական ճակատ էր ժամանել 1915 թվականի փետրվարին՝ Համառուսաստանյան երկրային միության 7-րդ դաշտային բժշկասննդային ջոկատի կազմում։ Սկզբում բուժքույր էր աշխատում Իգդիրի հոսպիտալում։ Այնուհետև տեղեկանալով, որ Վան քաղաքում բազմաթիվ հայեր են մնացել, որոնց բուժօգնություն չի ցուցաբերվում, Տոլստայան խնդրեց իրեն այնտեղ տեղափոխել։
«Չեմ ընդունում զոհի ապրելակերպը». Վարդանյանը խոսել է «Ավրորայի» ստեղծման պատճառների մասին
Պատերազմից տուժած զինվորականներին լավ էին բժշկում հոսպիտալներում։ Սակայն Վանի հայ համայնքը, որը կենաց–մահու պայքար էր մղում թուրքերի դեմ, հարևան քաղաքների ճակատագրին չարժանանալու համար (արդեն հայտնի էր հայ բնակչության կոտորածի մասին Մուշ, Զեյթուն, Սասուն և այլ քաղաքներում) չէր կարողանում օգտվել նույնիսկ տարրական բուժօգնությունից։ Թողնելով հոսպիտալի համեմատաբար հարմար պայմանները, Տոլստայան մեկնեց Վան, որտեղ վրաններում օգնություն էր ցուցաբերում մարտերում տուժածներին։
Տոլստայան հետագայում հիշում է. «Այս ամենը սարսափելի, ճնշող տպավորություն է թողնում... Նման տանջանքներ չեմ տեսել։ Մարդիկ զրկվել են ոչ միայն իրենց ընտանիքներից, հարազատներից, մտերիմներից, նրանք զրկվել են տնից, գույքից, ունեցվածքից, ամեն ինչից»։
Վանում Տոլստայան տիֆով է վարակվում, ինչի պատճառով օգոստոսին Մոսկվա է վերադառնում։ Բուժումից հետո նա նոյեմբերին կրկին վերադառնում է ներկայիս Թուրքիայի տարածք և նույնիսկ վիրավորում է ստանում։ Իր հերոսության և մարդկանց անձնուրաց ծառայելու համար նա երկու Գեորգիևյան խաչերով է պարգևատրվել։
Այս զարմանալի կնոջ մասին քիչ բան է հայտնի և՛ Հայաստանում, և՛ Ռուսաստանում։ Հավանաբար դա կապված է նրա հետ, որ հետագա տարիներին, երբ ձևավորվեց ԽՍՀՄ-ը, Տոլստոյի անունն արգելքի տակ էր։ 1929 թվականին նրան առաջին անգամ ձերբակալեցին, քանի որ նրա տան հասցեն գտել էին ձերբակալված հակահեղափոխականներից մեկի ծոցատետրում։ Նրան ազատ արձակեցին, բայց 1920 թվականին կրկին կալանավորեցին և դատապարտեցին 3 տարվա ազատազրկման։ Բարեբախտաբար, Ալեքսանդրա Լվովնային պաշտպանեցին հայտնի հեղափոխականներ և նրան 1921 թվականին բաց թողեցին։ Հեղափոխությունը չընդունելով, նա առաջին իսկ հնարավորության դեպքում արտասահման տեղափոխվեց։
AraratChallenge. Ավրորան նոր մարտահրավեր է նետում աշխարհին
Ալեքսանդրա Լվովնան ապրեց 95 տարի և մահկանացուն կնքեց Նյու Յորքում 1979 թվականին։
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր Նախիջևան քաղաքից 34 կմ դեպի հյուսիս-արևելք երկրաշարժ է տեղի ունեցել, որը զգացվել է նաև Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում։
«Հունվարի 23-ին` տեղական ժամանակով ժամը 17:22-ին, գրանցվել է երկրաշարժ հյուսիսային լայնության 39.50⁰ և արևելյան երկայնության 45.56⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Նախիջևան-Հայաստան սահմանային գոտում` Նախիջևան քաղաքից 34 կմ հյուսիս-արևելք։ Օջախի խորությունը եղել է 10 կմ, այն 4.3 մագնիտուդ ուժգնության է եղել»,–նշված է հաղորդագրության մեջ։
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ:
Երկրաշարժը զգացվել է Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր և Վայք քաղաքներում՝ 3-4 բալ և Սյունիքի մարզի Գորայք գյուղում՝ 3 բալ ուժգնությամբ:
Հիշեցնենք` նույն տարածքում երկրաշարժ էր գրանցվել նաև հունվարի 18–ին և 22–ին։
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ Երևանում օպերլիազորներից մեկը հետախուզվողից փող է հափշտակել։
«Հունվարի 8-ին Երևան է ժամանել միջազգային մակարդակով հետախուզվող Իրանի մի քաղաքացի։ Նա բերման է ենթարկվել ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին ու խուզարկվել։ Ի թիվս այլ իրերի՝ հայտնաբերվել է նաև 1200 եվրո։ Փողը փաթեթավորվել է։ Գծային բաժնի քրեական հետախույզը, Իրանի քաղաքացուն քրեակատարողական հիմնարկ տեղափոխելիս, փաթեթավորված գումարից հափշտակել է 400 եվրո»,–նշված է հաղորդագրության մեջ։
Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Ներքին անվտանգության վարչությունում նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՔԾ։
ՀՔԾ–ն հունվարի 21-ին քրեական գործ է հարուցվել։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
Տաքսու ուղևորը դանակով սպառնացել է վարորդին և 48 հազար դրամ հափշտակել