Կանայք լավաշ են թխում

CNN–ը հայկական լավաշը ներառել է աշխարհի 50 լավագույն հացերի ցանկում

183
(Թարմացված է 17:41 17.10.2019)
ՅՈՒՆԵՍԿՕ–ի ոչ նյութական ժառանգության ցանկում ներառված լավաշի պատրաստման եղանակն ու համն այնքան է գերել փորձագետներին, որ նրանք մի ամբողջ հոդված են նվիրել հայկական հացին։

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. Ամերիկյան CNN հեռուստաընկերությունը հայկական լավաշը ներառել է աշխարհի 50 լավագույն հացաբուլկեղենի ցուցակում։

«Երբ հայ սկեսուրդ քեզ մոտենա օղակաչափ լոշիկով, չզարմանաս։ Նորապսակների ուսերը լավաշով են ծածկում, որպեսզի նոր ընտանիքին առատություն ու բարգավաճում բերի։ Պատճառը երևի այն է, որ լավաշ թխելու համար ընկերներ են պետք»,- ասում է փորձագետ Ուիլյամ Ռուբելը։

Հայկական անուշաբույր լավաշը

Հոդվածի հեղինակը նկարագրում է լավաշի թխման գործընթացն ու նշում, որ ավանդական հացը պատրաստելու համար կանայք հավաքվում են, գրտնակում խմորը, բացում չոր խոտով կամ բրդով լցված բարձիկի վրա։ Փորձառու ձեռք է պետք հսկայական բարձիկները թոնրի մեջ դնելու համար, որտեղ նրանք բարձր ջերմաստիճանի տակ արագ թխվում են։

Ինչպես են լրագրողները լավաշ թխում, տոլմա փաթաթում ու միս շամփրում Երևանում. տեսանյութ

Ցանկում են ներառվել նաև Ռուսաստանի, Իրանի, Վրաստանի, Եթովպիայի, Չինաստանի, Չիլիի, Կանադայի, Ավստրալիայի, Բանգլադեշի, Եգիպտոսի, Վրաստանի, Կուբայի, Սալվադորի, Ֆրանսիայի, Իսրայելի ազգային հացի տեսակները։

Լավաշով աղանդե՞ր. հայկական մթերքը վերածվել է խոհարարական գլուխգործոցների. լուսանկարներ

183
թեգերը:
cnn, լավաշ, Հայաստան
Ըստ թեմայի
Մի լուսանկարի պատմություն. ինչո՞ւ Ժակ Շիրակը հայկական լավաշը ձեռքն առնելիս բացականչեց
Վրացիների ու հայերի մասին. այնտեղ, ուր խաշն է ու լավաշը
Հայերն ու հրեաները միասին «լավաշ են թխել» լեհ հանդիսատեսի համար
Չինացին լավաշ ուտելու մարտահրավեր է նետում Հայաստանին
100-ամյա հայ քանդակագործը պաշտում է իր ընտանիքը, վրացի կնոջը և... հայկական լավաշը
Վրացիները հիացած են հայկական լավաշի «բազմաֆունկցիոնալությամբ»