Թոշակառու

Որտեղ աշխատել ես, այնտեղից էլ թոշակ ստացիր. Հայաստանը կողմ է ԵԱՏՄ նոր համաձայնագրին

291
(Թարմացված է 13:15 17.10.2019)
ԵԱՏՄ անդամ պետությունները մտադիր են թարմացնել կենսաթոշակային հարաբերությունները։ Կենսաթոշակ կվճարի այն պետությունը, որի տարածքում ձեռք է բերվել աշխատանքային ստաժը։

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի — Sputnik. ԵԱՏՄ անդամ երկրներում աշխատած ՀՀ քաղաքացիները կենսաթոշակ կստանա  այդ երկրներից։ Այս մասին այսօր կառավարության նիստում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։

«Կենսաթոշակը վճարվելու է այն երկիրը, որի տարածքում ձեռք է բերվել աշխատանքային ստաժը` անկախ այն հանգամանքից, թե տվյալ պահին որ պետության տարածքում է բնակվում անձը», –ասաց Բաթոյանը։

Այս կարգավորումը նախատեսված է «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների աշխատողների կենսաթոշակային ապահովության մասին»  համաձայնագրով։

ՀՀ կառավարությունն այսօր հավանության արժանացրեց համաձայնագիրը վավերացնելու առաջարկին։ Համաձայնագիրը նախաստորագրած ԵԱՏՄ անդամ երկրների պայմանավորվածության համաձայն` այն պետք է ուժի մեջ մտնի 2019 թվականին։

Գործուղումների փողերն էլի քիչ են. կառավարության այցերն արդեն հատել են 1 միլիարդի սահմանը

Նշենք, որ նոր համաձայնագիրը տարածվելու է միայն դրա ուժի մեջ մտնելուց հետո կենսաթոշակի անցնող քաղաքացիների վրա։ Մինչ այդ կենսաթոշակառուները կշարունակեն վճարվել ներկա կարգով։

Հայկական ազգանուն ունեցող ՌԴ քաղաքացիները կկարողանան մուտք գործել Ադրբեջան. Մամեդյարով

Ներկայում ԱՊՀ անդամ մի շարք պետությունների միջև գործում է 1992 թվականի համաձայնագիրը, համաձայն որի` կենսաթոշակը նշանակում և վճարում է այն պետությունը, որտեղ տվյալ պահին բնակվում է թոշակառուն` անկախ այն հանգամանքից, թե որ պետության տարածքում է ձեռք բերվել աշխատանքային ստաժը:

291
թեգերը:
աշխատանքային ստաժ, համաձայնագիր, Եվրասիական Տնտեսական Միություն (ԵԱՏՄ), թոշակառու, Հայաստան
Ըստ թեմայի
«Հայփոստի» մասնավորեցման դեպքում կենսաթոշակ ստանալու խնդիրներ կլինեն. Պապոյան
«Սահմանադրությամբ է երաշխավորված տարեցների արժանապատիվ ապրելու իրավունքը». Թաթոյան
Իշխանությունն իր վրա կվերցնի սոցիալական բնակարաններում ապրող թոշակառուների կոմունալները
Ծայրահեղ աղքատ ընտանիքներին աջակցություն տրամադրելու հարցը կլուծվի․ Զարուհի Բաթոյան