Փաշինյանն ու Քարդաշյանը

Ryanair լոուքոսթերը կատակել է Փաշինյանի ու Քարդաշյանի սելֆիի թեմայով

619
(Թարմացված է 16:30 16.10.2019)
Ավիաընկերությունը Քարդաշյանին հիշեցրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ պայմանավորվածության մասին։

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի — Sputnik. Ryanair լոուքոսթերը Twitter-ում հումոր է արել աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի սելֆիի վերաբերյալ։ Ավելի ճիշտ` սելֆիի մակագրության, որում ասվում է` Փաշինյանը պայմանավորվել է Քիմի հետ, որ նա ավելի հաճախ ժամանի Հայաստան։

«Բախտդ բերել է, Քիմ Քարդաշյան։ Մենք հենց նոր գործարկել ենք մեր առաջին չվերթերը Հայաստան», – նման հաղորդագրություն է հրապարակվել ընկերության պաշտոնական էջում։

​Գրառմանը կցված է Հայաստանի վարչապետի ու Քարդաշյանի սելֆիի ռեթվիթը` «մենք պայմանավորվել ենք Քիմի հետ, նա ավելի հաճախ է մեկնելու Հայաստան» գրությամբ։

Նշենք, որ այդ լուսանկարն արդեն դարձել է բազմաթիվ կատակների ու մեմերի առարկա, այդ մասին կարող եք ընթերցել Sputnik Արմենիայի նյութում։

Ryanair ավիաընկերությունը 2020թ.–ի հունվարից ուղիղ չվերթեր կիրականացնի Երևանից Հռոմ և Միլան։ Այդ մասին հոկտեմբերի 16–ին մամուլի ասուլիսում հայտարարեց ընկերության կոմերցիոն տնօրեն Դևիդ Օ'Բրայենը։ Նա հայտնեց նաև, որ 2020թ–ի ամռանը ուղիղ չվերթեր կբացվեն Երևանից Բեռլին և Մյունխեն։

619
թեգերը:
Քիմ Քարդաշյան, Նիկոլ Փաշինյան, Հայաստան
Ըստ թեմայի
Մարտիրոսյան․ «Քիմ Քարդաշյանի էֆեկտը շատ մեծ էր սոցցանցերում ու մամուլում»
Քիմ Քարդաշյանը ՀՀ նախագահի հետ նոր լուսանկար է հրապարակել
Քիմ Քարդաշյանն ուզում է հանդիպել Գրետա Թունբերգի հետ
«Իսկ ո՞ւր է Չիչին». Քիմ Քարդաշյանը մկրտության ժամանակ ցույց է տվել Փսալմին. լուսանկարներ
Արման Թաթոյանը փաստահավաք աշխատանքների նպատակով Գեղարքունիքի մարզում է

Արման Թաթոյանը փաստահավաք աշխատանքների նպատակով Գեղարքունիքի մարզում է. լուսանկարներ

18
Գեղարքունիքի մարզի բնակիչները մարդու իրավունքների պաշտպանին են ներկայացրել իրենց հուզող խնդիրները։

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը փաստահավաք աշխատանքների նպատակով Գեղարքունիքի մարզում է։ Տեղեկությունը Facebook–ի իր էջում հրապարակել է Թաթոյանը` լուսանկարներ ներկայացնելով։

Омбудсмен Арман Татоян посетил Гегаркуникскую область
Արման Թաթոյանը փաստահավաք աշխատանքների նպատակով Գեղարքունիքի մարզում է

«Արման Թաթոյանը Վարդենիսի քաղաքապետ Արամ Մելքոնյանի և մարզպետարանի ներկայացուցչի ուղեկցությամբ հանդիպումներ է ունենում քաղաքացիների հետ»,–նշված է լուսանկարներին կից։

Բնակիչները պաշտպանին են ներկայացրել իրենց հուզող խնդիրները։

Омбудсмен Арман Татоян посетил Гегаркуникскую область
Արման Թաթոյանը փաստահավաք աշխատանքների նպատակով Գեղարքունիքի մարզում է

Հիշեցնենք` հուլիսի 28-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել էին սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում: Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել էին Մոսկվայի միջնորդությամբ դադարեցնել կրակը։

Ադրբեջանական ստորաբաժանումները, տալով կորուստներ, հետ են շպրտվել. ՊՆ

Հայկական կողմն ունի երեք զոհ, հինգ վիրավոր։

Հուլիսի 29-ին` ժամը 03:00-ի սահմանում, հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում, Քարվաճառի ուղղությամբ ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները, խախտելով նախորդ օրը ձեռք բերված` կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունը, կրկին դիմել են սադրանքի ու կրակ բացել հայկական դիրքերի ուղղությամբ։

18
թեգերը:
ՀՀ ՄԻՊ, պաշտպան, Արման Թաթոյան, Գեղարքունիքի մարզ
Ըստ թեմայի
ՄԻՊ–ն այցելել է զինվորական հոսպիտալ և տեսակցել Գեղարքունիքում վիրավորված զինծառայողներին
18։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում կայուն է
Գեղարքունիքի հատվածում փոխհրաձգություն է ծավալվել, հայկական կողմը մեկ վիրավոր ունի. ՊՆ
Երևանի ավագանու նիստ. արխիվային լուսանկար

Երևանի քաղաքապետարանի 2000 աշխատակիցներ ավելի բարձր աշխատավարձ կստանան. ավագանին հաստատեց

33
(Թարմացված է 14:35 29.07.2021)
Երկար քննարկումներից հետո հարցը դրվեց քվեարկության։ Որոշումն ընդունվեց 34 կողմ, 2 դեմ և 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. Երևանի ավագանին այսօր` հուլիսի 29–ին, հավանություն տվեց նախագծին, որով առաջարկվում էր քաղաքապետարանի 2000 աշխատակիցների աշխատավարձերը բարձրացնել մոտ 30%-ով։ 

Նախագծի հեղինակներն են Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Լևոն Հովհաննիսյանն ու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը:

Նշենք, որ Երևանի քաղաքապետարանի աշխատավարձերի և հավելավճարների ընդհանուր տարեկան ֆոնդը կազմում է մոտ 7 մլրդ դրամ:

Քննարկման ընթացքում Հովհաննիսյանը շեշտեց, որ այս նախագծով Երևան քաղաքի բյուջեի վրա հավելյալ ծանրաբեռնվածություն չի ավելանում, քանի որ այն գումարները, որոնք վերջին տարիներին քաղաքապետարանի կողմից տրվել են պարգեւավճարի տեսքով` փաստացի որպես հավելյալ աշխատավարձ, այսուհետ տրամադրվելու են որպես հիմնական աշխատավարձ:

Դաստիարակները պետք է ստանան 250–300.000 դրամ աշխատավարձ. Փաշինյան

Նախագծի հեղինակները պարզաբանեցին, որ գործող աշխատավարձերը չեն համապատասխանում ընթացիկ աշխատանքային շուկայի պայմաններին և հաճախ թույլ չեն տալիս ներգրավել բարձրակարգ մասնագետների, ուստի այս նախագծով համայնքային աշխատակիցները կստանան ֆիքսված ավելի բարձր աշխատավարձ:

«Իսկ պարգևավճարների վճարման պրակտիկան, որը շատ հաճախ չհիմնավորված էր, հանրության շրջանում այդքան էլ միանշանակ չէր ընդունվում, կվերացվի: Հավելավճարներ կստանան միայն այն աշխատակիցները, որոնք իսկապես հավելյալ աշխատանք կկատարեն»,- ասաց Հովհաննիսյանը:

Երկար քննարկումներից հետո հարցը դրվեց քվեարկության։ Որոշումն ընդունվեց 34 կողմ, 2 դեմ և 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

Նշենք, որ օրենքը պահաջում է այլ աշխատակիցների աշխատավարձի բարձրացման համար բարձրացնել նաև քաղաքապետի աշխատավարձը:

Սակայն Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այս առիթով ասել էր, որ հեղափոխության արդյունքում հանրային պաշտոն ստանձնած մարդը չպետք է ձգտի սեփական աշխատավարձի բարձրացմանը, ուստի, կտրականապես դեմ է, որ իր աշխատավարձը բարձրանա, և այդ պատճառով էլ ինքը չի մասնակցելու քվեարկությանը։

33
թեգերը:
աշխատավարձ, քաղաքապետարան, Երևանի ավագանի, ավագանի
Ըստ թեմայի
«Դեռ աշխատավարձ չեն ստացել». որքա՞ն կվարձատրվեն պարեկները
Պետական համակարգում աշխատավարձերն ու պարգևավճարները կազմել են միջինը 360 000 դրամ
Աշխատավարձս չորացել է․ գյուղացիները փակել են Էջմիածին-Աշտարակ մայրուղին. տեսանյութ
Կարեն Չիլինգարյան

Ինչո՞ւ է թանկացել տաքսիների ուղեվարձը. Կարեն Չիլինգարյանը գիտի` երբ կլուծվի խնդիրը

0
(Թարմացված է 15:12 29.07.2021)
«Սպառողների խորհրդատվության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Չիլինգարյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է տաքսիների ուղեվարձի թանկացման խնդրին։
Ինչու է թանկացել տաքսիների ուղեվարձը. իր դիտարկումներն է ներկայացնում Կարեն Չիլինգարյանը

Տաքսի ծառայությունների գնագոյացման վրա ազդում են և՛ բնակլիմայական պայմանները, և՛ երթևեկության վիճակը, և՛ վառելիքի գները։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Կարեն Չիլինգարյանը։

Նրա խոսքով` թեև տաքսի ծառայությունների ոլորտը կարգավորում է շուկան, բայց խնդիրներ առաջացան, երբ շուկա մտան օնլայն տաքսիները, որոնք սկսեցին գին թելադրել, ընդ որում` գները սկզբում այնքան իջեցրին, որ ավանդական տաքսի ծառայություններ մատուցող ընկերությունները կամաց–կամաց շուկայից դուրս մղվեցին։

«Այն գործակալությունները, որոնք գործում էին օրինական դաշտում` մուծելով տարատեսակ հարկեր, հասկացան, որ տաքսի ծառայություն պահելն ավելի թանկ է, քան օնլայն տաքսիների պարագայում, որոնք սկզբում նույնիսկ որոշ հարկատեսակներ չէին վճարում, ուստի հայտնվելով շահեկան վիճակում` ճնշեցին մրցակիցներին»,– ասաց «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահը։

Չիլինգարյանի կարծիքով` այն ժամանակ, երբ օնլայն տաքսիներն արդեն գրավեցին ողջ շուկան, սկսեցին ծառայությունների դիմաց մատուցող գինը բարձրացնել, հիմա արդեն օրվա տարբեր ժամերի համար առաջարկում են տարբեր սակագներ, նստելավարձը 300-ից հասնում է 1000 դրամի, ինչն էլ առաջացրել է քաղաքացիների վրդովմունքը։ Ըստ նրա` խնդիրները փոխկապակցված են, և չարժե դրանցից որևէ մեկն առանձնացնել։

«Խնդիրն այն է, որ պետությունն իր հերթին այս ոլորտը չի կարգավորում` պատճառաբանելով, որ շուկան ազատականացված է։ Կա նաև անհատ վարորդների հանգամանքը, որովհետև ոմանք աշխատում են անօրինական կերպով, տաքսու նշանն օգտագործում են ըստ հարմարավետության, այսինքն` որոշ դեպքերում պարզ չէ`դա տաքսի է, թե ոչ։ Ավելի վատ է, երբ օրինակ տաքսու նշանը հանում են վթարի ժամանակ` ներկայանալով որպես սովորական մեքենայի վարորդ։ Նրանք նույնպես ազդում են ծառայությունների գնագոյացման վրա` որոշակիորեն զսպելով դրանք»,– ասաց «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահը։

Չիլինգարյանի համոզմամբ` տաքսիների հետ կապված խնդիրը կլուծվի այն ժամանակ, երբ ունենանք նորմալ քաղաքային տրանսպորտ, մինչդեռ հիմա այդ առումով նույնիսկ հարևան երկրների համեմատ գտնվում ենք ամենավատ վիճակում։

Հիշեցնենք, որ սեղմված բնական գազի ու դիզվառելիքի ակցիզային հարկի բարձրացման հետևանքով հունվարի 1-ից  Հայաստանում համատարած թանկացան գազն ու հեղուկ վառելիքը։ Վերլուծությունների համաձայն` այս թանկացումը վաղ թե ուշ հանգեցնելու էր նաև տրանսպորտային ծառայությունների սակագների ավելացման։

Վերջին մի քանի շաբաթներին Երևանում առցանց տաքսիները կտրուկ բարձրացրել են ուղեվարձը։ Քաղաքացիները չէին կարող դա չնկատել, քանի որ սակագինը 1,5-2 անգամ ավելացել է։ Ու գործեց «դոմինոյի էֆեկտը»․ մասնավոր տաքսիստները բաց չթողեցին հնարավորությունը և նույնպես ավելացրին իրենց ծառայությունների արժեքը։

Հայաստանում 75 տոկոսով թանկացած ձեթը կարող է էժանանալ

0
թեգերը:
Կարեն Չիլինգարյան, գին, տաքսի, Հայաստան