Դավիթ Սանասարյան. արխիվային լուսանկար

Այս խմորը դեռ շատ ջուր է տանելու. Սանասարյանի դեմ հաղորդում են ներկայացրել

220
(Թարմացված է 22:09 15.10.2019)
Մի շարք ԶԼՄ–ներ գրեցին, որ Սանասարյանը վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխայի, հետո բժիշկների հետ պայմանավորվել, որ այդ մասին տեղեկությունը չփոխանցեն ոստիկանություն։

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik. ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանի դեմ (լիազորությունները ժամանակավորապես դադարեցված են) հաղորդում են ներկայացրել ՀՀ ոստիկանություն։ Այս մասին Facebook–ի իր էջում հայտնել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

Ոստիկանությունում Սանասարյանի դեմ հաղորդում է ներկայացրել այն երեխայի ծնողը, որին իբր Դավիթ Սանասարյանը վրաերթի է ենթարկել։ 

Հիշեցնենք` երեկ մի շարք ԶԼՄ–ներ գրեցին, որ Սանասարյանը սեպտեմբերի 12-ին Կիևյան 4 հասցեում գտնվող շենքի կամարանցումի (դալան) մոտ վրաերթի է ենթարկել 9-ամյա Ա.Ղևոնդյանին։ Երեխային վրաերթի ենթարկելուց հետո Սանասարյանը որևէ բան չի ձեռնարկել: Պատահական անցորդներից մեկը զանգահարել է Ա.Ղ.-ի մորը, որն էլ երեխային տեղափոխել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն: Սանասարյանը, տեղեկանալով, որ երեխան տեղափոխվել է բուժկենտրոն, գնացել է և տեղում պայմանավորվել բժիշկ Արսեն Գևորգյանի հետ, որպեսզի դեպքը ոստիկանությունում չգրանցվի որպես վրաերթ, այլ գրանցվի որպես բակում խաղալու ընթացքում ստացած կենցաղային վնասվածք:

«Շառ են անում, ես ոչ մի երեխայի վրաերթի չեմ ենթարկել»,– գրել էր նա իր Facebook-յան էջում և ավելացրել, որ մի երեխա քարի վրայից ցատկել, դիպել է մեքենային ու ընկել, ինչից հետո ինքն այդ երեխայի ու մոր հետ գնացել է բժշկական կենտրոն։ Այնտեղ զննել են երեխային և ասել, որ ոչ մի խնդիր չկա։

«Հաջորդ օրը կինը նորից զանգեց ու ասեց` նորից ստուգման կարիք կա, նորից գործերս թողած՝ գնացի, ժամերով հիվանդանոցում անցկացրեցի, նորից ռենտգեն արեցին ու նորից ասեցին, որ խնդիր չկա։ Տեղեկացնում եմ, որ դրանից երկու օր անց այդ կինը ինձանից 300.000 դրամ փող էր պահանջում և սպառնում, որ չտալու դեպքում լրատվամիջոցներին կասի, որ իր երեխային վրաերթի եմ ենթարկել, այն ժամանակ, երբ ինձանից լսեց, որ ոչ մի գումար էլ չեմ տալու, ասեց, որ լրատվամիջոցներին տեղեկացնելու է»,– գրել էր Սանասարյանը։

Նա նշել էր, որ ամեն օր հետաքրքրվել է երեխայի որպիսության մասին, մինչև այն օրը, երբ գումարի վերաբերյալ մերժում ստանալով՝ իրենից պահանջել են այլևս չհետաքրքրվել երեխայով։

Սանասարյանն իր գրառման հետգրության մեջ նշել էր, որ հաղորդում է ներկայացնելու հանցագործության վերաբերյալ՝ շորթման հոդվածով։

Հիշեցնենք նաև, որ պետական վերահսկողական ծառայության գնումների վերահսկողության վարչության պետ Սամվել Ադյանը և ՊՎԾ մեկ այլ աշխատակից՝ բժշկական սարքավորումների մասնագետ Գևորգ Խաչատրյանը, փետրվարի 26-ին ձերբակալվել էին բժշկական հաստատությունների կողմից հայտարարված հեմոդիալիզի պարագաների մրցույթներին ենթադրյալ միջամտության դեպքով հարուցված քրեական գործի շրջանակում։

Գործը չի ջրվել. ԱԱԾ–ն հերքում է «Ժամանակ» թերթի և 1in.am-ի հրապարակումները

ԱԱԾ–ում քննվող քրեական գործի շրջանակում մեղադրանք էր առաջադրվել նաև Դավիթ Սանասարյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը)։

Նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։ Ժամանակավորապես դադարեցվել էր նաև նրա պաշտոնավարումը։

Դավիթ Սանասարյանը ԱԱԾ–ի առաջադրած մեղադրանքները շինծու էր որակել` հայտարարելով, որ պատրաստ է իր ձեռքը կտրել, եթե հրապարակվի այն տեսանյութը, որտեղ ինքը կաշառք է վերցնում։

Սանասարյանի պաշտպանները դիմել էին դատախազություն, որպեսզի նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի:

220
թեգերը:
Տիգրան Աթանեսյան, Ոստիկանություն, Վրաերթ, Դավիթ Սանասարյան
Ըստ թեմայի
Արթուր Դավթյանը հրաժարվեց Դավիթ Սանասարյանի գործի վերաբերյալ դիրքորոշում հայտնել
Ամեն ինչում Վանեցյա՞նն է մեղավոր. Դավիթ Սանասարյանը` «շինծու» մեղադրանքով գործի մասին
Թորոսյանը Սանասարյանին խորհուրդ է տալիս ապագան պլանավորելիս դասեր քաղել կատարվածից
Ավետ Բարսեղյան

«Լկստվեք, միայն թե առողջ եղեք». ինչպես են հայտնի մարդիկ շնորհավորել երեխաների տոնը

4
(Թարմացված է 23:22 01.06.2020)
Երեխաների պաշտպանության օրը շատերն են հրապարակել իրենց զավակների լուսանկարներն ու սեր խոստովանել նրանց։

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. Երեխաների պաշտպանության օրը ամենաջերմ և ամենալուսավոր տոներից մեկն է։ Զարմանալի չէ, որ շատերը հենց հունիսի 1-ին են հրապարակում իրենց դուստրերի և որդիների լուսանկարները։

Sputnik Արմենիան արդեն անդրադարձել է «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ–ի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի գրառմանը։ Բայց նա միակը չէ, որ այսօր հրապարակել է իր բալիկների հուզիչ լուսանկարներն ու տեսագրությունները։

Հայաստանի հավաքականի և իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նույնպես լուսանկար է հրապարակել որդու հետ։

«Ընտանիքն առաջին տեղում է», – լուսանկարին կից գրել է նա։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Henrikh Mkhitaryan (@micki_taryan)

Մխիթարյան կրտսերը ծնվել է այս տարվա մարտին։ Նրան կոչել են ֆուտբոլիստի հոր անունով` Համլետ։

Հայկական արմատներով ռուսաստանաբնակ արտիստ Ալեքսեյ Չումակովի կինը` երգչուհի Յուլյա Կովալչուկն էլ Instagram–ում հրապարակել է իրենց փոքրիկի ձեռքը։

«Անվերապահ սեր և յուրաքանչյուր վայրկյան պաշտպանելու ցանկություն։ Աղոթում եմ Աստծուն, որ աշխարհի բոլոր բալիկները չիմանան, թե ինչ է մենակությունը, հիվանդությունն ու բաժանումը։ Գիտեմ, որ աշխարհը դաժան է, բայց այն ընդհանուր առմամբ կազմված է յուրաքանչյուրիս մեջ եղած աշխարհից։ Թող մեր ներսի աշխարհը ջերմ, բարի ու անսահման սիրով լցված լինի։ Եվ այդ դեպքում մեզ շրջապատող բալիկներն ավելի երջանիկ կլինեն»,– գրել է նա։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Julia Kovalchuk/Юлия Ковальчук (@juliakovalchuk)

Հայտնի ռեժիսոր Սարիկ Անդրեասյանն էլ որդիների հետ լուսանկար է հրապարակել։

«Թող բոլոր երեխաները երջանիկ լինեն։ Շնորհավոր մեջք կրծողների պաշտպանության օրը», – կատակել է նա։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Sarik Andreasyan (@sarik_andreasyan)

Հայտնի դերասան Մկրտիչ Արզումանյանը հրապարակել է որդու լուսանկարը։

«Շնորհավոր երեխաների պաշտպանության օրը։ Մեր բոլոր փոքրիկներին մաղթում եմ երջանիկ մանկություն և լուսավոր ապագա…», – լուսանկարին կից գրել է նա։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Mkrtich Arzumanyan (@mkrtich.arzumanyan)

«Միսս Հայաստան 1998», «Միսս ԱՊՀ 1999», «Միսս Երկրագունդ 2010» տիտղոսակիր, գեղեցկուհի Գոհար Հարությունյանը հրապարակել է իրար քնքշորեն գրկած որդիների լուսանկարը և գրել. «Տղաներս։ Շնորհավոր երեխաների օրը»։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Gohar Harutyunyan (@miss_armenia_gohar)

Հայտնի հաղորդավար Ավետ Բարսեղյանի հրապարակած լուսանկարում փոքրիկը հոր իրերն է քչփորում։

«Խանգարեք մեզ, լկստվեք, չարաճճի պահեք, գոռացեք, ջղայնացրեք... Մենակ առողջ եղեք։ Շնորհավոր, բալիկներ», – գրել է երջանիկ հայրը։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Avet Barseghyan (@avetbarseghyan)

Իսկ երգիծաբան Գարիկ Մարտիրոսյանի կինը` Ժաննա Լևինան, ինչպես միշտ, կատակել է։ Նա ոչ թե երեխաների լուսանկարն է հրապարակել, այլ ոտքերի անիմացիա։

«Գարիկի հետ տոնում ենք ամռան առաջին օրը։ Աղջիկներ, հավատացեք, որ անկախ կարանտինից, իմ ոտքերը ձախինն են»,– գրել է նա։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Janna Levina (@jannalevina_martirosyan)

Տիկնիկային թատրոնը երեխաներին անակնկալ է մատուցել տանիքից. տեսանյութ

4
թեգերը:
Լուսանկար, տոն, երեխա, Հայաստան
Ըստ թեմայի
Փոքրիկ «ավազակների» անհավատալի արկածները. զվարճալի տեսանյութ
Ձեռք չտաս, Արմանչիկ. ինչ է անում փոքրիկը, երբ նրան ասում են` չուտես, մինչև գամ. տեսանյութ
«Մամ, զանգի Պուտինին». փոքրիկը խնդրում է բացել դպրոցները

Երբ երեխաները մնացին առանց տոնի. երևանյան լուսանկարներ

21
(Թարմացված է 22:49 01.06.2020)
  • Մայրն ու դուստրը
  • Ջրաներկով գունազարդման փոխարեն` բժշկական դիմակ
  • Տոնական զգեստորվ աղջնակը Հյուսիսային պողոտայի շատրվանների մոտ
  • Փոքրիկ տղան Հանրապետության հրապարակում
  • Պաղպաղակով ու փուչիկով աղջիկը
  • Շիկահեր փոքրիկը Հանրապետության հրապարակում
  • Գեղեցիկ սանրվածքով աղջնակը լողացնում է տիկնիկին
  • Մոր ապահով ձեռքերում
  • Պաղպաղակով տղան
  • Սոցիալական հեռավորության մասին նրանք էլ չեն մոռանում
  • Աղջնակը թռչկոտում է Հանրապետության հրապարակում
  • Փոքրիկ տղան Հյուսիսային պողոտայում
Երևանի փողոցներում երեխաների թիվն այնքան էլ մեծ չէր` ի տարբերություն նախորդ տարիների, երբ հունիսի 1-ին մանուկների լացի ու ծիծաղի ձայները լսվում էին ողջ օրվա ընթացքում։

Երևանի փողոցներում այսօր` Երեխաների պաշտպանության օրը, սովորաբար «խցանումներ» էին լինում հենց երեխաների առատությունից։

Սակայն այս տարի կորոնավիրուսի պատճառով Երևանում տոնական միջոցառումներ չեղան, և երեխաները մնացին առանց տոնի։

Աննա Հակոբյանն արյունաբանական կենտրոն չի այցելել և չի վտանգել երեխաների առողջությունը

Քաղաքի կենտրոնում ծնողների հետ զբոսնող երեխաներին զարմացնող մուլտհերոսներ չկային, այտերին ջրաներկով գունազարդումներ անողներ չկային. փոքրիկները ստիպված էին բավարարվել պաղպաղակով ու փուչիկներով։

Տիկնիկային թատրոնը երեխաներին անակնկալ է մատուցել տանիքից. տեսանյութ

 

21
  • Մայրն ու դուստրը
    © Sputnik / Asatur Yesayants

    Մայրն ու դուստրը

  • Ջրաներկով գունազարդման փոխարեն` բժշկական դիմակ
    © Sputnik / Asatur Yesayants

    Ջրաներկով գունազարդման փոխարեն` բժշկական դիմակ

  • Տոնական զգեստորվ աղջնակը Հյուսիսային պողոտայի շատրվանների մոտ
    © Sputnik / Asatur Yesayants

    Տոնական զգեստորվ աղջնակը Հյուսիսային պողոտայի շատրվանների մոտ

  • Փոքրիկ տղան Հանրապետության հրապարակում
    © Sputnik / Aram Nersesyan

    Փոքրիկ տղան Հանրապետության հրապարակում

  • Պաղպաղակով ու փուչիկով աղջիկը
    © Sputnik / Aram Nersesyan

    Պաղպաղակով ու փուչիկով աղջիկը

  • Շիկահեր փոքրիկը Հանրապետության հրապարակում
    © Sputnik / Asatur Yesayants

    Շիկահեր փոքրիկը Հանրապետության հրապարակում

  • Գեղեցիկ սանրվածքով աղջնակը լողացնում է տիկնիկին
    © Sputnik / Aram Nersesyan

    Գեղեցիկ սանրվածքով աղջնակը լողացնում է տիկնիկին

  • Մոր ապահով ձեռքերում
    © Sputnik / Asatur Yesayants

    Մոր ապահով ձեռքերում

  • Պաղպաղակով տղան
    © Sputnik / Asatur Yesayants

    Պաղպաղակով տղան

  • Սոցիալական հեռավորության մասին նրանք էլ չեն մոռանում
    © Sputnik / Aram Nersesyan

    Սոցիալական հեռավորության մասին նրանք էլ չեն մոռանում

  • Աղջնակը թռչկոտում է Հանրապետության հրապարակում
    © Sputnik / Andranik Ghazaryan

    Աղջնակը թռչկոտում է Հանրապետության հրապարակում

  • Փոքրիկ տղան Հյուսիսային պողոտայում
    © Sputnik / Aram Nersesyan

    Փոքրիկ տղան Հյուսիսային պողոտայում

թեգերը:
Լուսանկար, Երևան, Հայաստան, երեխա
Ըստ թեմայի
Ո՞ր դեպքում դպրոցները նորից կբացվեն. Արայիկ Հարությունյանը գիտի խնդրի լուծումը
«Մամ, զանգի Պուտինին». փոքրիկը խնդրում է բացել դպրոցները
Իլոն Մասկը ստիպված է եղել փոխել երեխայի անունը. նորը պակաս տարօրինակ չէ

Որ երկրները և երբ կբացեն սահմանները

0
(Թարմացված է 23:47 01.06.2020)
Ճանապարհորդել սիրողներին այս օրերին մեկ հարց է հետաքրքրում` երբ կբացեն երկրներն իրենց սահմանները։ Sputnik Արմենիայի ինֆոգրաֆիկան ներկայացնում է, թե որ երկիրը երբ է մտադիր բացել իր սահմանները։
Երբ կբացվեն սահմանները
© Sputnik / Shushanik Sargsyan

Նոր տիպի կորոնավիրուսի` COVID-19-ի ստեղծած իրավիճակով պայմանավորված աշխարհի շատ երկրներ, ինչպես նաև Հայաստանը սահմանափակել են օտարերկրացիների մուտքն ու ելքը: Երկրների միջև դադարեցվել է նաև ավտոհաղորդակցությունը։  Հատուկ չվերթերը գործել  և գործում են միայն արտերկրում գտնվող քաղաքացիների համար, ովքեր այլ երկրներից ցանկացել են վերադառնալ հայրենիք։

Կորոնավիրուսը բուժող դեղ Հայաստանում չի փորձարկվում. ինչ է իրենից ներկայացնում «Հելթ թոնը»
Ճանապարհորդության սիրահարները, արտերկրում ուսում և աշխատանք ունեցողները անհամբեր սպասում համավարակի տեմպերի մարմանն ու սահմանների բացելուն։

Sputnik Արմենիան ամբողջացրել է շատ երկրների` սահմանները բացելու մասին տեղեկությունը և ինֆոգրաֆիկայի միջոցով ներկայացնում է, թե որ երկրները և երբ կբացեն սահմանները։

0
թեգերը:
զբոսաշրջություն, կորոնավիրուս, աշխարհ, Սահման
Ըստ թեմայի
Որն է COVID-19–ից մահացության ամենաբարձր ցուցանիշ ունեցող երկիրը. ՄԱԿ–ի տվյալները
Ինչպես է COVID-19-ը ազդել Ռուսաստանից Հայաստան և այլ երկրներ դրամական փոխանցումների վրա
Թվերը շարունակում են աճել․ աշխարհում ավելի քան 6,2 միլիոն մարդ COVID-19–ով է վարակվել