Պոլ Մակքարթնի

Պոլ Մակքարթնին իր կնոջ լուսանկարների հավաքածուն նվիրել է Գլազգոյի թանգարանին

53
(Թարմացված է 12:05 14.10.2019)
Խոսքն ընտանեկան դիմանկարների ու լուսանկարների մասին է, որոնցով տպավորված են այնպիսի հայտնի անձինք, ինչպիսիք են Ջիմի Հենդրիքսը և Միք Ջագերը։ Լուսանկարները կցուցադրվեն մինչև հունվարի 12-ը։

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի - Sputnik. Մեր ժամանակի ամենահայտնի երաժիշտներից մեկը ՝ The Beatles լեգենդար խմբի անդամներից Պոլ Մակքարթնին, իր հանգուցյալ կնոջ՝ Լինդայի 14 լուսանկար է նվիրել  Գլազգոյի թանգարանին: Այս մասին հայտնում է Artnet News-ը:

Դրանք կցուցադրվեն լուսանկարիչ Լինդա Մակքարթնիի հիշատակին նվիրված ռետրո լուսանկարների ցուցադրության շրջանակում։ Խոսքն ընտանեկան դիմանկարների ու լուսանկարների մասին է, որոնցով տպավորված են Ջիմի Հենդրիքսը և Միք Ջագերը։ Լուսանկարները կցուցադրվեն մինչև հունվարի 12-ը։

Թանգարանի նոր հավաքածուում ներկայացված լուսանկարների մեծ մասն արվել է Շոտլանդիայում, ինչն ավելի արժեքավոր է դարձնում նվերը:

Լոնդոնի բոհեմական հայուհին. ընտրյալներից մեկը, որին «սովետը» թույլ էր տալիս գալ ու աշխատել

Լինդա Մակքարթնին ամերիկացի երգչուհի է, գրքերի հեղինակ և լուսանկարիչ: Փոլ Մակքարթնիի կինը և Wings խմբի անդամ Լինդան պրոֆեսիոնալ լուսանկարիչ էր, որը 1960-ականներին նոր մշակույթ ստեղծեց։ 1968-ին նա կերտեց պատմություն ՝ դառնալով առաջին կին լուսանկարիչը, որի աշխատանքը (Էրիկ Քլեպտոնի լուսանկարը) օգտագործվել է Rolling Stone ամսագրի շապիկի համար:

53
թեգերը:
ցուցադրություն, Թանգարան, լուսանկարիչ, Լուսանկար, երաժիշտ, Պոլ Մակքարթնի
Ըստ թեմայի
Երևանի մետրոյում կանանց նվիրված ցուցահանդես է բացվել
«Ճանապարհ» ցուցահանդես. «Ոսկե ծիրանը» հրաժեշտ տվեց Քիառոսթամիին
Ինչպես Սպիտակի երկրաշարժը փոխեց ռուս լուսանկարչի կյանքը
Ադամի ხაჭაპური–ը, կամ հայերեն ի՞նչ դաջվածք է ուզում անել ամերիկացի լուսանկարիչը