Սուսանա Եգորյան

Մոդել Սուսաննա Եգորյանը ուզում է հրաժարվել Ղրղըզստանի քաղաքացիությունից

429
(Թարմացված է 15:05 13.10.2019)
Ճանաչված մոդելը տեսանյութ է հրապարակել Հայաստանից և դժգոհել է Ղրղըզստանի կառավարությունից իր նկատմամբ ցուցաբերած անուշադրության համար։

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. Մոդել Սուսաննա Եգորյանը Հայաստանում Instagram-ի իր էջում նոր տեսանյութ է հրապարակել և նշել, որ զբոսնում է Հյուսիսային պողոտայում:

«Մայրս լավագույն օպերատորն է»,- տեսանյութին կից գրել է մոդելը:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Susanna Yegoryan (@susa_bonn)

Հիշեցնենք, որ նա օրեր առաջ դժգոհել էր Ղրղըզստանի կառավարությունից` նշելով, որ կառավարությունը չի աջակցում ստեղծագործ մարդկանց։ Մոդելը պատմել էր, որ ինքը Ղրղըզստանը ներկայացրել է «Միսս Ասիա 2019» գեղեցկության մրցույթում և հաղթել, սակայն  կառավարությունից նրան շնորհակալություն չեն հայտնել: Սա պատճառ է դարձել, որ  մոդելը սկսի մտածել Ղրղըզստանի քաղաքացիությունից հրաժարվելու մասին:
Модель Сусанна Егорян
© Sputnik / Tabildi Kadirbekov
Модель Сусанна Егорян

«Ես հիասթափված եմ Ղրղըզստանի կառավարությունից և իշխանությունից: Իմ այս հայտարարության համար, մարդիկ կարող են կամ ինձ պաշտպանել, կամ մեղադրել, միևնույն է, արդեն սովոր եմ: Ես գրում եմ այն, ինչ կա: Կառավարությունը չի հարգում իր ժողովրդին: Առաջին անգամ Ղրղըզստանը հաղթեց գեղեցկության միջազգային մրցույթում: Տեղեկատվությունը լուսաբանեցին նույնիսկ արտասահմանում: Ի՞նչ օգուտ դրանից: Նրանք բացի այն, որ ինձ որևէ մրցանակ չտվեցին, պաշտոնական հանդիպում չկազմակերպեցին, անգամ շնորհակալություն չհայտնեցին…Մոտ ապագայում, կարծում եմ` կփոխեմ քաղաքացիությունս», - գրել է Սուսաննան:

Модель Сусанна Егорян
© Sputnik / Tabildi Kadirbekov
Սուսաննա Եգորյան, մոդել

Հիշեցնենք, որ 2017թ-ին Սուսաննան հայտնվել էր սկանդալում։ Եգորյանը World NextTop Model 2017-ի եզրափակիչ փուլում հանդես էր եկել հայկական ժապավենով։ Աղջկան հայրենիքում մեղադրել էին դավաճանության մեջ։ Ավելի ուշ մոդելը բացատրել էր, որ մրցույթում Ղրղըզստանը չի ներկայացրել, ուստի չէր կարող դավաճանել երկրին։

Модель Сусанна Егорян
© Sputnik / Tabildi Kadirbekov
Սուսաննա Եգորյան, մոդել

Հայուհին 19 տարեկան է, սովորում է Ղրղըզստանի պետական իրավաբանական ակադեմիայում՝ «Իրավունքի և ձեռնարկատիրության» ֆակուլտետում։ Արդեն 4 տարի է՝ մոդելային ինդուստրիայում է։ Այս ընթացքում հասցրել է մի քանի տիտղոսի արժանանալ`«Ղրղըզստանի առաջին փոխմիսս 2016», «Miss Globe Ղրղզստան 2016», «Միսս պոդիում 2017» «Միսս Ասիա 2019» և այլն։

429
թեգերը:
տեսանյութ, Հյուսիսային պողոտա, Ղրղըզստան, մոդել, Հայաստան
Ըստ թեմայի
Սկանդալ Եգորյանի անվան շուրջ․ ադրբեջանական ԶԼՄ-ն փորձում է կռվեցնել հայերին ու ղրղըզներին
Հայուհին երրորդն է. «Միսս ԱՊՀ 2018» գեղեցկության մրցույթի արդյունքներն ամփոփված են
Գեղեցկուհի հայուհին Ղրղըզստանը կներկայացնի «Միսս ԱՊՀ 2018» մրցույթում
Երկու հայուհի կպայքարեն «Միսս ԱՊՀ» տիտղոսի համար