Նիկոլ Փաշինյան, Իլհամ Ալիև

«Փաշինյանը և Ալիևը ճաշի ժամանակ քննարկել են Ղարաբաղի հարցը». Վլադիմիր Կարապետյան

385
(Թարմացված է 23:14 11.10.2019)
Վարչապետ Փաշինյանի մամուլի խոսնակը Sputnik Արմենիային մանրամասներ է հայտնել ԱՊՀ պետությունների ղեկավարների նիստից։

ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զրուցել են նաև ճաշի ժամանակ։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել է Փաշինյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը։

Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը
© Sputnik / Алексей Дружинин

«Փաշինյանը և Ալիևը ճաշի ժամանակ հիմնականում քննարկել են Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցը», – ասել է Կարապետյանը։

Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադումում ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նիստին Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը արդեն հասցրել են «զրույցել»։ Փաշինյանը կոշտ հակազդել է Ալիևին, երբ վերջինս փորձել է սևացնել Գարեգին ՆԺդեհին` ներկայացնելով նրան ռադիկալ «նացիստ»։ Փաշինյանը հիշեցրել է, որ Նժդեհը պայքարում էր Հայաստանի թուրքական օկուպացման դեմ, ընդդեմ Հայոց ցեղասպանության, որը կազմակերպել էին թուրքերը։ Հայաստանի վարչապետը հայտարարել է, որ տեղին չի համարում հանդիպման այդ ձևաչափն օգտագործել պատմությունն աղավաղելու, այդ կարևոր հանդիպման մթնոլորտում լարվածություն մտցնելու համար:

«Գիրքը «պրոհայկական» չէ». Փաշինյանը մեկնաբանել է` ինչու է Պուտինին Կազիմիրովի գիրքը նվիրել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Հայաստանի վարչապետը նվիրել է ռուս քաղաքական գործիչ Վլադիմիր Կազիմիրովի «Խաղաղություն Ղարաբաղին» գիրքը։

385
թեգերը:
Վլադիմիր Կարապետյան, Իլհամ Ալիև, Վլադիմիր Պուտին, Նիկոլ Փաշինյան, Հայաստան
Ըստ թեմայի
Շաբաթվա ռեկորդը, կատակը, հայտնագործությունը, շահումը՝ 5 րոպեում
Նիկոլը ճիշտ էր. ՀՀԿ փոխնախագահը Փաշինյանի պատասխանը տեղին է համարում
«Ալիևի ասածը լսելիս «Կովկասի գերուհին» հիշեցի». Փաշինյանի պատասխանը Ալիևին. տեսանյութ
Փաշինյանի պատասխանն Ալիևին պետական մտածելակերպի դրսևորում է. Արփինե Հովհաննիսյան