Սանիթեք

«Սանիթեքը» կդիմի Արբիտրաժային դատարան. ընկերությունում նախապատրաստում են հայցը

59
(Թարմացված է 16:15 10.10.2019)
Sputink Արմենիայի հետ զրույցում «Սանիթեք» ընկերության ներկայացուցիչը հաստատել է, որ պայմանագիրը միակողմանի լուծելու հարցով դիմելու է միջազգային դատարան։

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի — Sputnik. «Սանիթեք» ընկերությունը դիմելու է Արբիտրաժային դատարան, պարզապես ժամկետը դեռ հստակ չէ։ Sputink Արմենիային այս մասին հայտնեցին ընկերության մամուլի ծառայությունից։

«Այս պահին ժամկետ չենք կարող ասել, քանի որ մինչև բուն արբիտրաժային տրիբունալ հայց ներկայացնելը կան մի շարք ընթացակարգեր»,– ասաց ընկերության ներկայացուցիչը` հավելելով, որ դրա վերաբերյալ ևս առաջիկա օրերին պարզաբանող հայտարարություն կլինի։

Իսկ  մինչ այդ «Սանիթեքն» այսօր մեկ այլ հաղորդագրություն է տարածել, որում անդրադարձել է հոկտեմբերի 3-ին Երևանի քաղաքապետի` պայմանագրի լուծման վերաբերյալ հայտարարությանը։

Ամբողջությամբ, միակողմանի կերպով լուծում եմ «Սանիթեքի» հետ կնքված պայմանագրերը. Մարության

«Ծանուցումների վերլուծությունը ցույց տվեց, որ Երևանի քաղաքապետարանն, ըստ էության, մինչ քաղաքապետի հայտարարությունը ցանկացած պահի կարող էր միակողմանի լուծել պայմանագրերը, քանի որ ծանուցումներում նշված իրավական հիմքերն առկա էին վաղուց: Սակայն, այս պահին պայմանագիրը լուծելու համար անկյունաքարային հանգամանք է հանդիսացել այն, որ Երևանի քաղաքապետարանի տրամադրած տեղեկությունների հիման վրա ՀՀ գլխավոր դատախազությունը վերջերս եկել է մի եզրահանգման, որ Երևանի քաղաքապետարանի և օպերատորների միջև պայմանագրերի կնքմանը նախորդել են մի շարք խախտումներ: Ավելին, այս առիթով հարուցվել է քրեական գործ»,– նշված է հայտարարության մեջ։

Ընկերության գնահատմամբ` դատախազությունը քրեական գործ հարուցելու մասին իր հաղորդագրությամբ կոպտորեն խախտել է անմեղության կանխավարկածը և Երևանի քաղաքապետը, հաստատելով անմեղության կանխավարկածի խախտման փաստը, լուծել է պայմանագիրը:

Քաղաքապետարանը չի վախենում արբիտրաժային դատարանից. Մարությանը պատրաստ է դրան

«Երևանի քաղաքապետարանի, ՀՀ կառավարության և գործին առնչվող մյուս մարմինների գործողությունները` «Սանիթեք» ընկերությունը գնահատմամբ խտրական են և պատժիչ, ինչպես նաև նպատակ ունեն օտարերկյա ներդրող համարվող ընկերությանը ենթարկել էքսպրոպրիացիայի և բռնագանձել վերջինիս ակտիվները»,– հայտարարում է «Սանիթեքը»:

Հիշեցնենք, հոկտեմբերի 8-ին, լրագրողների հետ զրույցում պատասխանելով «Սանիթեքի»` արբիտրաժային դատարան դիմելու հնարավորության մասին հարցին, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ասել էր, որ քաղաքապետարանը պատրաստ է դրան։

59
թեգերը:
Երևանի քաղաքապետարան, Պայմանագիր, Դատարան, Դատավոր, Սանիթեք, Հայաստան
Ըստ թեմայի
Կվճարի՞ «Սանիթեքն» աշխատակիցների գումարները. քաղաքապետարանը գումար փոխանցեց ընկերությանը
«Սանիթեքի» 900 աշխատակիցներն աշխատանքի խնդիր ունեն. նրանք բողոքի ակցիա են կազմակերպել
«Կարծում եմ` ակցիան ուղղորդված է». Մարությանը` «Սանիթեքի» աշխատակիցների բողոքի ցույցի մասին
Քաղաքապետարանի պաշտոնյաներն օգնել են «Սանիթեքին» խաբել պետությանը