Էրեբունի-Երևան

Ապակենտրոնացած և զանգվածային. ի՞նչ սպասել «Էրեբունի–Երևան» տոնակատարություններից

61
(Թարմացված է 15:36 10.10.2019)
«Էրեբունի–Երևանն» այս տարի նշելու են նոր սխեմայով` հիմնական միջոցառումները կիրականացվեն ոչ թե քաղաքի կենտրոնում, այլ բոլոր վարչական շրջաններում։

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի — Sputnik.  «Էրեբունի–Երևանի» տոնակատարություններն այս տարի  ապակենտրոնացած բնույթ կկրեն, միաժամանակ կանցկացվեն քաղաքի բոլոր վարչական շրջաններում։ Այս մասին հոկտեմբերի 10-ին լրագրողներին հայտնեց փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը։

Այս տարի իշխանությունը որոշել է հրաժարվել Հանրապետության հրապարակում ավանդաբար անցկացվող համերգից. հիմնական միջոցառումները կկայանան Սարյան փողոցում։ Բոլոր վարչական շրջաններում համերգներ և միջոցառումներ են նախատեսված, օրինակ` Դավիթաշենում ջազ, Նոր Նորքում` էլեկտրոնային երաժշտության, Նուբարաշենում` ռոք համերգ կանցկացվի։

«Մեզ համար քաղաքի բոլոր բնակիչները հավասար են անկախ նրանից, թե նրանք Սարյան փողոցում են ապրում, թե Նուբարաշեն վարչական շրջանում», – ասաց Վիրաբյանը։

Օպերայի և բալետի թատրոնում  նույնպես միջոցառում կանցկացվի, որի ժամանակ կպարգևատրեն Երևանի պատվավոր քաղաքացիներ Երվանդ Մանարյանը և Միխայիլ Պիոտրովսկին։ Միևնույն ժամանակ Պետական սիմֆոնիկ նվագախումբն ու պետական ակադեմիական երգչախումբը կներկայացնեն Տիգրան Մանսուրյանի` «Հետևիր արևին, արի Երևան» ստեղծագործությունը։

«Էրեբունի» թանգարանը նոր մասնաշենք կունենա. պայմանագիրը կնքված է. տեսանյութ

«Ստեղծագործությունն արդեն գրված է, այժմ տեսահոլովակ են նկարահանում, որի պրեմիերան կկայանա մինչև հոկտեմբերի 18-ը», – նշեց Վիրաբյանը։

Նա ավելացրեց, որ այս տարի քաղաքի օրվա տոնակատարության համար բյուջեից 190 մլն դրամ կհատկացվի, որից 129 մլն–ը արդեն ծախսվել է 13 վարչական շրջաններում միջոցառումներ կազմակերպելու համար. շուրջ 46  մլն դրամ ծախսվել է տոնակատարության բրենդավորման վրա։

Համեմատության համար փոխքաղաքապետը ներկայացրեց անցած տարվա թվերը, երբ տոնակատարության համար նախատեսված էր 814  մլն դրամ, սակայն տեղավորվեցին 508 մլն-ի մեջ:

«Ընդ որում նախկինում կիրառում էին միջոցառումների և նվերների հովանավորության պրակտիկան, սակայն մենք նման մոտեցումը չեն ողջունում», – ասաց փոխքաղաքապետը։

Նշենք, որ  «Էրեբունի–Երևանը» առաջին անգամ պաշտոնապես տոնել են 1968 թվականի հոկտեմբերին, երբ քաղաքը դարձավ 2750 տարեկան։ Հոբելյանական միջոցառումները մոտ մեկ շաբաթ են տևել։ Այդ ժամանակից տոնն ավանդական դարձավ և որպես կանոն նշվում է հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը։

61
թեգերը:
Էրեբունի Երևան, Երևան, Հայաստան
Ըստ թեմայի
Երվանդ Մանարյանին ու Միխայիլ Պիոտրովսկուն Երևանի պատվավոր քաղաքացու կոչում կշնորհեն
Վիշապաքարի հանելուկը. ինչի մասին են վկայում հին Հայաստանի առեղծվածային վիշապաքարերը
Մարությանը Թբիլիսիի քաղաքապետին հրավիրել է Երևան
Ռուբեն Վարդանյանից շատ առաջ, կամ ինչպես Գրիգոր Աղաբաբյանը կառուցեց Երևանը և զբաղվեց Տաթևով