Կառլ Մարկգրեֆ

Հայ ծրագրավորողները կօգնեն կառավարել «իրերի ինտերնետը». TeamViewer–ի մենեջեր

128
(Թարմացված է 23:33 09.10.2019)
Հայաստանում ծրագրեր են մշակում հեռավորության վրա տեխնիկայի հսկողության համար. այս ուղղությամբ աշխատանքներ են տարվում այս ոլորտի համաշխարհային մշակողներից մեկի համար։

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի — Sputnik. TeamViewer–ի հայկական գրասենյակը նոր լուծումներ կմշակի «իրերի ինտերնետում» սարքերի հսկողության համար։ Այդ մասին Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում հայտարարեց TeamViewer գերմանական ընկերության տեղեկատվական տնօրեն Կառլ Մարկգրոֆը, որը Երևանում մասնակցում էր WCIT-2019 համաժողովին։

Ընկերությունը մշակել է համակարգիչները և այլ գաջեթները տարածության վրա կառավարելու հայտնի ծրագիրը։ Անհրաժեշտության դեպքում մի օգտատերը մյուսին ուղարկում է անհրաժեշտ գաղտնագիրը, որով թույլ է տալիս մուտք գործել իր համակարգիչ։

Գերմանական կենտրոնակայանից հետո ընկերության մեծությամբ երկրորդ գրասենյակը գործում է Հայաստանում։ Այստեղ ծրագրեր են կազմում իրերի ինտերնետի համար  (Internet of things, IoT), որն առաջիկա 10-20 տարիներին փոխելու է մարդկանց կյանքը։

Ականորսիչ ու կախարդական հայելի. DigiTec Expo–ն կօգնի հատուկջոկատայինին և գեղեցկուհուն

Աստիճանաբար համացանցին պատրաստվում են միացնել ոչ միայն համակարգիչները կամ սմարթֆոնները, այլ նաև ավտոմեքենաները, կենցաղային տեխնիկան և այլն։ Դա թույլ կտա տարածության վրա վերահսկել այդ օբյեկտները։ Նման համակարգեր զարգանում են նաև հիմա. Օրինակ` ջերմոցների կառավարում, հեռվից տան հսկողություն և այլն։

Հայաստանում էլ խուրմա կա. հայ մասնագետների նոր համակարգը կօգնի գյուղացիներին

Առաջիկա տարիներին համացանցին կմիանան նոր սարքեր, և շատ կարևոր է, որպեսզի դրանց տերերը կարողանան հուսալի և անվտանգ կերպով կառավարել դրանք։

«Դրա համար մենք կազմում ենք նոր ծրագրեր, իսկ դրանց որակը կախված կլինի Հայաստանի մասնագետներից։ Նրանք հիանալի են աշխատում. մեր գրասենյակն արդեն բավական մեծ է, բայց մենք ընդունում ենք նոր մարդկանց», – հավելեց Մարկգրաֆը։

Հայաստանում շատ կան լավ ծրագրավորողներ, բայց դրա հետ մեկտեղ աճում է նաև աշխատաշուկայում մրցակցությունը։ Մարկգրաֆի խոսքով` նրանց աշխատանքի որակը արժանի է մրցակցության։

128
թեգերը:
WCIT 2019, Ստարտափ, ՏՏ, հայեր, հայ, Հայաստան
Ըստ թեմայի
Մակնիշը՝ HOME-MADE, կամ ինչպես Ջրվեժում մաթեմատիկայի ուսուցիչը «մուտանտ» մեքենա ստեղծեց
«Սինոփսիսը» մտադիր է ՀՀ–ում ընդլայնել գործունեությունը. վարչապետը Սիլիկոնյան հովտում է
Հայաստանում սկսել են ստեղծել հեռանկարային նոր սարքի` FPGA–ի դիզայնը
«Սինգապուրյան հրաշքի» գաղտնիքը. ինչպես մեր երկիրը պետք է հայաֆիկացնի այն

Կորոնավիրուսը Հայաստանում ևս 7 մարդու կյանք է խլել. մեծ մասը կանայք են

57
(Թարմացված է 11:24 06.06.2020)
ՀՀ առողջապահության նախարարությունը տվյալներ է ներկայացրել վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացածների վերաբերյալ։ Նրանցից ամենաերիտասարդն ուղեկցող որևէ խրոնիկական հիվանդություն չի ունեցել։

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի — Sputnik. Վերջին մեկ օրում Հայաստանում 7 մարդ է մահացել կորոնավիրուսից։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։

«Պացիենտները եղել են 70 (կին), 92 (կին), 82 (կին), 62 (տղամարդ), 82 (տղամարդ), 66 (տղամարդ), 56 (կին) տարեկան: Բացի վերջինից, մնացած բոլորն ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ»,– նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք` այսօրվա դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 12 364-ի։

Այս պահին Հայաստանում փաստացի բուժում է ստանում 8385 մարդ, կատարվել է 66674 թեստավորում, առողջացել են վարակվածներից 3720–ը։

Ընդհանուր առմամբ գրանցվել է 190 մահվան դեպք։

547 նոր դեպք` 1 օրում. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձել է 12 364

57
թեգերը:
Հայաստան, Մահ, կորոնավիրուս
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Կորոնավիրուսից մահացածների տվյալների հրապարակման դեպքով քրեական գործ է հարուցվել
ՀՀ–ում կորոնավիրուսից մահացածներից մեկը 44 տարեկան կին է. նոր տվյալներ
Կորոնավիրուսից 33-ամյա պացիենտ է մահացել. ծանր վիճակում գտնվողների թիվն ավելացել է
Բուժաշխատողներ. արխիվային լուսանկար

547 նոր դեպք` 1 օրում. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձել է 12 364

343
(Թարմացված է 10:59 06.06.2020)
Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը տվյալներ է հրապարակել Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության վերջին մեկ օրվա զարգացումների վերաբերյալ։ Վարակվածների թիվը շարունակում է մեծ թափով աճել։

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի — Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 547–ով և դարձել 12 364։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը:

Կենտրոնի տվյալներով` այս պահին փաստացի բուժում է ստանում 8385 մարդ, կատարվել է 66674 թեստավորում, առողջացել են վարակվածներից 3720–ը։ Ընդհանուր առմամբ գրանցվել է 190 մահվան դեպք։

Հունիսի 5-ի տվյալներով՝ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը 11 817 էր:

Հիշեցնենք` ՀՀ կառավարությունը մայիսի 14–ի նիստում որոշեց արտակարգ դրությունը երկարացնել ևս մեկ ամսով։ Այն կտևի մինչև հունիսի 13–ը` ժամը 17։00–ը ներառյալ։

Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։ Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։

Կավասակիի սինդրոմ` կորոնավիրուսով հիվանդ 4 տարեկան երեխայի մոտ. Թորոսյանը մտահոգ է

Մայիսի 18–ից Հայաստանում աշխատում է նաև հասարակական տրանսպորտը, բայց ուղևորներն ու վարորդները պետք է անպայման պաշտպանիչ դիմակով ու ձեռնոցով լինեն։

Հունիսի 4-ից արտակարգ դրության ընթացքում կիրառվող կարգավորումներում փոփոխություններ և լրացումներ են ուժի մեջ մտել։ Այսուհետ բոլոր հանրային բաց տարածքներում դիմակ կրելը պարտադիր է։ Հանրային բաց վայրերում դիմակ կարող են չկրել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողներն ու ֆիզիկական վարժություններ անողները։

Կորոնավիրուսով հիվանդների համար ինտենսիվ թերապիայի տեղերը կարող են չբավարարել. Թորոսյան

343
թեգերը:
Հայաստան, կորոնավիրուս
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
ՀՀ–ում կորոնավիրուսով վարակված ավելի քան 1000 երեխա կա
«Կարծում ենք, որ կորոնավիրուսի գագաթնակետը կլինի հունիսի վերջին». Փաշինյան
«Գլորիա» կարի ֆաբրիկայի 135 աշխատակցի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել. մարզպետ
Նիկոլ Փաշինյանն ու Տիգրան Ավինյանը. արխիվային լուսանկար

Տոտալ սահմանափակումները «ունքը սարքելու փոխարեն` աչքն էլ կհանեն». Փաշինյան

0
(Թարմացված է 11:56 06.06.2020)
Վարչապետ Փաշինյանը վստահ է, որ խիստ սահմանափակումներով կորոնավիրուսի հարցը չի լուծվի, որովհետև վարակը, միևնույնն է, չի վերանա, փոխարենը երկիրը տնտեսական կոլապսի կենթարկվի։

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի — Sputnik. Հայաստանի առողջապահական համակարգն ի վիճակի չէ կորոնավիրուսով վարակված և ծանր վիճակում գտնվող 5000 պացիենտի միարժամանակ սպասարկել։ Վարչապետն այսօր նման հայտարարություն արեց Facebook-ի ուղիղ եթերի ժամանակ։

Ինչի՞ կհանգեցնի Նիկոլ Փաշինյանի ֆլեշմոբը

«Դա միշտ է այդպես եղել։ Կորոնավիրուսը կապ չունի, չնայած որ այժմ մեր հզորությունները մեծացել են և շարունակում են մեծանալ»,-ասաց վարչապետը։

Նրա խոսքով` եթե վարակվածների թիվն այնքան աճի, որ հիվանդանոցներում այլևս տեղ չլինի և առողջապահակալ համակարգն ի վիճակի չլինի ծանր դեպքերին սպասարկել, ստիպված են լինելու վերադառնալ տոտալ սահմանափակումների։

«Հայաստանում կյանքն էլի կկանգնի իր բոլոր տնտեսական և սոցիալական հետևանքներով։ Շատ երկրներ, այդ թվում նաև Հայաստանը, գնացել է այդ ճանապարհով, բայց եթե անգամ խիստ սահմանափակումներով թվերը զրոյանան, դա հարցի լուծում չի լինելու, որովհետև կորոնավիրուսը շարունակելու է գոյություն ունենալ։ Եթե տոտալ սահմանափակումներից հետո մենք նորից մեղմացնենք դրանց, վիրուսը կրկին կտարածվի։ Կստացվի` «ունքը սարքելու փոխարեն աչքն էլ ենք հանում», այսինքն` մի կողմից մենք կորոնավիրուսի հարցը չենք լուծում, մյուս կողմից` երկիրը ենթարկում ենք տնտեսական և սոցիալական կոլապսի»,-ասաց վարչապետը։

Նրա խոսքով այս իրավիճակում լավագույն լուծումը կլինի այն, որ ծանր վիճակում գտնվողների թիվը ուղիղ համեմատական լինի առողջապահության նախարարության հնարավորություններին, որպեսզի բուժման կարիք ունեցողները բուժում ստանան։

Հիշեցնենք` Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 547–ով և դարձել 12 364։
Կենտրոնի տվյալներով` այս պահին փաստացի բուժում է ստանում 8385 մարդ, կատարվել է 66 674 թեստավորում, առողջացել են վարակվածներից 3720–ը։ Ընդհանուր առմամբ գրանցվել է 190 մահվան դեպք։

ՀՀ կառավարությունը մայիսի 14–ի նիստում որոշեց արտակարգ դրությունը երկարացնել ևս մեկ ամսով։ Այն կտևի մինչև հունիսի 13–ը` ժամը 17։00–ը ներառյալ։

Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։ Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։

Մայիսի 18–ից Հայաստանում աշխատում է նաև հասարակական տրանսպորտը, բայց ուղևորներն ու վարորդները պետք է անպայման պաշտպանիչ դիմակով ու ձեռնոցով լինեն։

Հունիսի 4-ից արտակարգ դրության ընթացքում կիրառվող կարգավորումներում փոփոխություններ և լրացումներ են ուժի մեջ մտել։ Այսուհետ բոլոր հանրային բաց տարածքներում դիմակ կրելը պարտադիր է։ Հանրային բաց վայրերում դիմակ կարող են չկրել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողներն ու ֆիզիկական վարժություններ անողները։

Եթե նույնիսկ կորոնավիրուսը չլիներ, մահեր լինելու էին. որն է Հայաստանի խնդիրն ըստ Փաշինյանի

0
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում