Նիկոլ Փաշինյանը ՊՆ-ում

«Մեկուկես տարում մենք հետ գնացինք 19 տարի». Փաշինյանը` 1000 դրամների հիմնադրամի մասին

163
(Թարմացված է 19:57 09.10.2019)
Փաշինյանը հիշեցրել է, որ նախորդ տարվա դրությամբ հիմնադրամը փոխհատուցում էր միայն 2017 թվականի հունվարի 1-ին ներառյալ և դրանից հետո տեղի ունեցած դեպքերը:

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի Sputnik. Զինծառայողների ապահովագրության (1000 դրամների) հիմնադրամը 2020 թվականի հունվարի 1-ից կսկսի աջակցություն ցուցաբերել նաև 1998 թվականի հունվարի 1-ին ներառյալ և դրանից հետո հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին, 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ստացած զինծառայողներին: Այդ մասին որոշումը կայացվել է այսօր: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այսպիսով՝ մեկուկես տարվա ընթացքում այս գործառույթի իրականացման մասով մենք հետ գնացինք 19 տարի»,- գրել է վարչապետը:

Փաշինյանը հիշեցրել է, որ նախորդ տարվա դրությամբ հիմնադրամը փոխհատուցում էր միայն 2017 թվականի հունվարի 1-ին ներառյալ և դրանից հետո տեղի ունեցած դեպքերը:

Վարչապետը նշել է, որ որոշման մանրամասները կհայտարարվի լրացուցիչ։

Հեռախոս, լվացքի մեքենա, սառնարան և սնունդ. Փաշինյանը ասաց, թե ինչ է փոխվել բանակում

«Կարող եմ ասել, որ որոշումն ունի նույն պարամետրերը, ինչ` շահառուների շրջանակը հետահայաց ընդլայնելու նախորդ որոշումները»,- հայտնել է կառավարության ղեկավարը:

Նիկոլ Փաշինյանը 1000 դրամների հետ կապված խախտումներ է նկատել

Հիշեցնենք` 2016 թվականին Աժ-ն ընդունեց զինծառայողներին աջակցող հիմնադրամ ստեղծելու մասին նախագիծը։ Հիմնադրամի միջոցները ձևավորվում են նվիրատվություններից, փոխառություններից, դրամաշնորհային գումարներից, հիմնադրամի սկզբնական միջոցներից, նաև յուրաքանչյուր աշխատող քաղաքացու աշխատավարձից պարտադիր գանձվող 1000 դրամ գումարից:

163
թեգերը:
հաշմանդամ, զինծառայող, Նիկոլ Փաշինյան, Հայաստան
Ըստ թեմայի
Ո՞ւմ փողերով է իրականացվելու տնտեսական հեղափոխությունը. Փաշինյանի պատասխանը
«1000 դրամի» հիմնադրամն աստիճանաբար կտարածվի նաև ավելի վաղ տարիների դեպքերի վրա. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը 1000 դրամների հետ կապված խախտումներ է նկատել
100 փաստ Նոր Հայաստանի մասին. Նիկոլ Փաշինյանը կարող էր 200-ն էլ հրապարակել