Քիմ և Քլոե Քարդաշյանները. արխիվային լուսանկար

Քլոե Քարդաշյանը Հայաստան չի ժամանել, սակայն քույրերից «վրեժ է լուծել» զուտ հայկական ձևով

7116
(Թարմացված է 18:52 09.10.2019)
Համացանցի տիրույթում պատմական հայրենիքն այս օրերին ակտիվորեն «առաջ են մղում» ոչ միայն Հայաստանում գտնվող Քիմն ու Քորթնին, այլև Քարդաշյանների ընտանիքի մյուս ներկայացուցիչները։

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի — Sputnik. Ամերիկահայ գործարար Քլոե Քարդաշյանը  «նախանձել է» քույրերին, որոնք այս օրերին պատմական հայրենիքում են, և Instagram–ի սթորիզում ոսկե կախազարդ հրապարակել Հայաստանի զինանշանով, որը պատված է փայլփլուն քարերով։ Գուցե դրանք նույնիսկ ադամանդներ են։

Instagram Story Хлои Кардашьян
Քլոեի հրապարակած նկարը

Քլոեն արդեն եղել է Հայաստանում ավագ քրոջ` Քիմի հետ 2015 թվականին` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ժամանակ։

Քարդաշյան քույրերն իրենց երեխաների հետ Հայաստան են ժամանել հոկտեմբերի 6-ի ուշ երեկոյան։ Նրանց (բացի ավագ Նորթից) մկրտել են Էջմիածնում։ Մինչև Քիմը մասնակցում էր WCIT համաժողովին, Քորթնին երեխաների հետ զբոսնել է Երևանում և ճաշել ռեստորաններից մեկում, որտեղ նա անձնակազմի հետ հայերեն է խոսել։

Քիմին Երևանում ողողել են նվերներով. նա շնորհակալություն է հայտնել հայ դիզայներներին

Հոկտեմբերի 9-ին նրանք այցելել են Գառնի, ընդ որում, եղել են հայ դիզայներների կարած զգեստներով։ Քույրերն ընտրել են նաև հայկական բրենդներից մեկի զարդերը։ Sputnik  Արմենիայի տեղեկություններով` Քիմն ու Քորթնին նկարահանում են Keep up with the Kardashians հեռուստաշոուի հերթական դրվագը։

Քիմը նույնպես մկրտվել է Էջմիածնում և եկեղեցական անուն ստացել. քավորը մանրամասներ է պատմում

Ավելի վաղ Քիմը խոստովանել էր, որ Հայաստանը նրան ոգեշնչում է։ Նա պատմել էր շտկող հագուստի շարքը Հայաստանում արտադրելու և հայկական ծաղիկների բույրով օծանելիք ստեղծելու իր երազանքի մասին։ Իսկ հոկտեմբերի 8-ի ուշ երեկոյան նա սթորիզում գրառում էր արել, որտեղ շնորհակալություն էր հայտնել հայերին բազմաթիվ նվերների համար։

7116
թեգերը:
ընտանիք, Քլոե Քարդաշյան, Հայաստան, Քիմ Քարդաշյան
թեմա:
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյան (169)
Ըստ թեմայի
«Նա լավագույնն էր աշխարհում». Քիմը հուզիչ պատմություններ է պատմել հոր և երեխաների մասին
ՏՏ ֆորումից մինչև Ծիծեռնակաբերդ․ Քիմ Քարդաշյանի երևանյան այցի երկրորդ օրը՝ լուսանկարներով
Բաստուրմա–սուջուխ և թանկարժեք կոսմետիկա. Քիմ Քարդաշյանի դիմահարդարը զբոսնել է Երևանում
Սանդոյան. «Քիմ Քարդաշյանի բիզնես նախաձեռնությունը բավական իրատեսական է»