ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik. Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը հոկտեմբերի 9-10-ը կմասնակցի Բիշքեկում ընթացող ՀԱՊԿ անդամ պետությունների արտակարգ իրավիճակների համակարգող խորհրդի հերթական 12-րդ նիստին: Այս մասին հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը։
«Միաժամանակ հոկտեմբերի 9-ին Բիշքեկում տեղի է ունենալու ՀԱՊԿ արտակարգ իրավիճակների համակարգող խորհրդի աշխատանքային խմբի նիստը»,- նշված է հաղորդագրության մեջ:
Հայաստանից բացի ՀԱՊԿ արտակարգ իրավիճակների գծով համակարգող խորհուրդի կազմում են Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը: