ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik. «Ձայնը. երեխաներ» շոուի հաղթող ու Voices Of Artsakh խմբի մասնակից Միշա Գրիգորյանը System Of A Down խմբի մենակատար և աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանի հետ երգել է «Արցախ» ստեղծագործությունը։
Փոքրիկ արցախցին Instagram-ի իր էջում նախ հրապարակել է մի տեսանյութ, որում երգում է SOAD–ի «Lonely day» երգը։
«Այս երեկո երգեցի Սերժ Թանկյանի և այլ բարձրաստիճան հյուրերի համար»,– տեսանյութին կից գրել է Միշան։
Посмотреть эту публикацию в Instagram
Այնուհետև մեկ այլ տեսանյութ է հրապարակել, որտեղ նշել է նաև Թանկյանին։
Посмотреть эту публикацию в InstagramՆույնիսկ հասցրեցինք միասին երգել 🇦🇲🇦🇲🇦🇲🇦🇲🇦🇲🇦🇲🇦🇲🇦🇲🇦🇲@serjtankian
Նրա հետևորդները շատ են հավանել կատարումն ու տեսանյութը։ «Միշ, դու իսկական հայ ես», «Դու փոքրիկ դիվանագետ, հայրենասեր ու խաղարարար ես», «Հրաշամանուկ», «Խելոք տղա», «Փայլում ես, Միշինկա», «Միշա, Սերժ ու Արցախ...հրաշալի է», - գրել են նրա հետևորդները։
Թանկյանին հավանաբար շատ է դուր եկել Միշայի կատարումը։ Նա տեսագրությունը հրապարակել է նաև սոցկայքերի իր էջերում և գովել փոքրիկ երգչին։
Միշա Գրիգորյանը ծնվել է Ստեփանակերտում։ Հայրը զինվորական նվագախմբի դիրիժոր է, իսկ մայրը` մանկապարտեզում երաժշտության ուսուցչուհի։ Ծնողները ոչ մի կերպ չէին կարողանում հասկանալ` ուզում է տղան երգել, թե ոչ, մինչև նա ինքը որոշեց և խնդրեց իրեն Voices Of Artsakh նախագիծ տանել, որտեղ էլ սկսվեց նրա երաժշտական կարիերան։
Միշան «Ձայնը. Երեխաների» երկրպագուներին ներկայացրել է Արցախը և պատմել ժենգյալով հացի մասին
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի -Sputnik. ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, ՀՀ ազգային հերոս Տիրան Խաչատրյանը դիմել է ՀՀ վարչական դատարան` իրեն պաշտոնից ազատելու մասին ՀՀ նախագահի հրամանագիրն անվավեր ճանաչելու պահանջով։
Ինչպես պարզ է դառնում դատական տեղեկատվական համակարգի datalex.am կայքում հրապարակված հայցադիմումից, այն դատարան է մուտքագրվել մարտի 3-ին ու մակագրվել վարչական դատարանի դատավոր Մերի Համբարձումյանին։
Գործով որպես պատասխանող է ներգրավվում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, որպես երրորդ անձինք` ՀՀ վարչապետի աշխատակազմն ու ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբը:
Հիշեցնենք`2021թ. փետրվարի 24-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը, հրամանագիր էր ստորագրել Տիրան Խաչատրյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին։
Դրան հաջորդել էր նաև ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ազատման հրամանագրի միջնորդությունը, որը ՀՀ նախագահը առարկություններով փետրվարի 27-ին հետ էր ուղարկել վարչապետին։ Բայց վարչապետի աշխատակազմն այն ժամեր անց կրկին ուղարկել էր նախագահին։
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Ճանապարհային երթևեկության կանոնների խախտման դեպքերին վերաբերող դատական նիստերն առաջիկայում կանցնեն գրավոր ընթացակարգով։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում համապատասխան փոփոխության մասին այսօր կառավարության նիստում զեկուցեց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։
«Մեր կարծիքով այնտեղ, որտեղ վեճը հնարավորինս պարզ է, բանավոր քննության կարիք չկա, և կարող ենք սահմանափակվել գրավոր ընթացակարգով»,– ասաց Բադասյանը` հավելով, որ վերջին տարիներին ՃԿ խախտումների վիճարկման դեպքերը 5-6 անգամ ավելացել են։
Իսկ գրավոր ընթացակարգով քննելու առաջարկվող գործերը կազմում են ընդհանուրի շուրջ 80 տոկոսը։
Բադասյանը նշեց, որ այս գործերով վերաքննիչ բողոքները ևս նախատեսվում է իրականացնել գրավոր ընթացակարգով։
Նշենք, որ վարչական դատավարության գործող օրենսգիրքը գրավոր ընթացակարգ որևէ դեպքում չի նախատեսում։
Հիշեցնենք` մինչ այդ ՀՀ կառավարության առաջարկով վարորդներին վերաբերող փոփոխություն է նախատեսվում նաև «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում, որի համաձայն, վարորդների համար դատարան դիմելը կթանկանա։ Նոր օրենքով նախատեսվում է, որ ՃԵԿ խախտումները դատական կարգով բողոքարկելու համար նրանք ստիպված կլինեն առնվազն 4 հազար դրամ պետտուրք վճարել։
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Հայրենիքի փրկության շարժման միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի նկատմամբ կիրառվել է ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը։ Այս մասին Մանուկյանը լրագրողներին հայտնեց Քննչական կոմիտեից դուրս գալուց հետո։
«Սա սովորական քաղաքական հետապնդում է ու լուրջ գործ չէ»,– ասաց Մանուկյանը` շեշտելով, որ ինքը ոչ մի հարցի չի պատասխանել։
Մանուկյանի շահերի պաշտպան Արամ Վարդազարյանը հայտնեց, որ որպես սահմանադրական կարգի տապալման կոչ` Քննչական կոմիտեն դիտարկել է անգամ Մանուկյանի հայտարարությունները «Պլան–Ա»–ի ու «Պլան–Բ»–ի մասին։
«Պարզ է, չէ՞, որ եթե «Պլան–Բ»–ին անցնելու կոչ լիներ, մենք «Պլան–Բ»–ի իրականացումը կտեսնեի՞նք»– ասաց Վարդազարյանը։
Նա նաև հայտնեց, որ Քննչական կոմիտեն նույն համատեքստում է դիտարկվել նաև Վազգեն Մանուկյանի հայտարարությունները Աժ պատգամավորների հասցեին։
«Դա պետք է դիտարկվի 2018թ–ի ապրիլ–մայիս իրադարձություննրի հետ ուղղակի կապի մեջ։ Եթե ՔԿ–ն, դատախազությունը թույլատրելի է համարել ՀՀԿ պատգամավորների մոտ սև լենտեր փակցնելը, դագաղներ տանելը, ապա տվյալ դեպքում Վազգեն Մանուկյանի հայտարարությունը դրանից տասնապատիկ նվազ է, որովհետև խոսքը հանրային պարսավանքի մասին է։ Այո՛, հանրային պարսավանքի պետք է արժանանան այն քաղաքական գործիչները, որոնք առնչություն ունեն նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն փաստաթղթի հետ»,– ասաց Վարդևանյանը։
Փաստաբանը հայտնեց նաև, որ իրենք բողոքարկելու են Վազգեն Մանուկյանի դեմ կիրառված խափանման միջոցը։