Лучше всех հաղորդումից կադր

«Չեք կարող, հայերեն սովորեք». երևանցի Լիանան օգտակար խորհուրդ է տվել Գալկինին

3359
Երևանցի ուրախ աղջիկը ռուս հաղորդավար Մաքսիմ Գալկինին համգամանորեն բացատրել է, թե ինչու է իր համար հայերենն այդքան կարևոր։

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի — Sputnik. Երևանաբնակ թավջութակահար Լիանա Ուլիխանյանը իր ելույթով նվաճել է բազմահազարանոց հանդիսատեսին: Նա ելույթ է ունեցել Ռուսաստանի Առաջին ալիքով հեռարձակվող  Մաքսիմ Գալկինի «Лучше всех» ծրագրի ժամանակ։

Հոր ու դստեր «լոգարանային» ջերմ դուետը հիացրել է մարդկանց. տեսանյութ

8-ամյա աղջիկն աչքի է ընկել ոչ միայն իր երաժշտական վարպետությամբ, այլ նաև հարցազրույց վարելու զվարճալի ունակությամբ։

Չամաչելով մարդկանցից ու տեսախցիկներից` Լիանան զրույցի է բռնվում հաղորդավարի հետ, որը աղջկա` հայկական ակցենտով կոլորիտային ռուսերենից տեղ–տեղ կորցնում է խոսելու կարողությունը։

«Երբ փոքր էի, ինձ շատ դուր էին գալիս մեծ երաժշտական գործիքները և ես մշտապես մայրիկիս ասում էի, որ թավջութակ եմ ուզում», – պատմել է Լիանան։

Մաքսիմ Գալկինն անզգուշորեն հետաքրքրվել է, թե այդ գործիքն ինչպես է կոչվում հայերեն, Լիանան ասել է, որ այն կոչվում է թավջութակ, բայց ինքն ասում է «թավդուչակ»։

Հաղորդավարը նշում է, որ հայերեն չիմացող մարդու համար չափազանց դժվար է ըմբռնել տարբերությունը։ Լիանային Գալկինի փաստարկը համոզիչ չի թվում և խորհուրդ է տալիս հայերեն սովորել։

«Չեք կարող, հայերեն սովորեք»,- ասում է աղջնակը։

Հարցին, թե հայտնի թավջութակահարներից ում գիտի, աղջիկը նշում է` Ժակին Դյու Պրեի, Նարեկ Հախնազարյանի և Սևակ Ավանեսյանի անունները։

«Նորթը շատ լավն է». Սիրուշոն հետաքրքիր բացահայտում է արել Քիմ Քարդաշյանի դստեր մասին

Հետո աղջիկը հաղորդում է, որ երազում է դառնալ հիանալի թավջութակահար, որի մասին «ամբողջ տիեզերքը կիմանա»։

Ծրագրի վերջում Լիանան նվագում է նվագախմբի հետ` հայտնի դաշնակահար և դիրիժոր Սերգեյ Ժիլինի ղեկավարությամբ։

3359
թեգերը:
հայերեն, Երևան, աղջիկ, Մաքսիմ Գալկին, Հայաստան
Ըստ թեմայի
«Ի՜նչ լավիկն են». փոքրիկն ու բրդոտ շունը գերել են օգտատերերին. տեսանյութ
Պստիկ է, բայց ճստիկ է. փոքրիկ պարուհու տեսանյութը զվարճացրել է ամբողջ համացանցը
«Մի վախեցի՛ր, քեզ էլ կտամ». փոքրիկն ու կատուն միասին բուլկի են ուտում. հուզիչ տեսանյութ
Փոքրիկն ականջով ինչ-որ աներևակայելի բան է անում․ տեսանյութ