ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի — Sputnik. Reddit կայքի և Initialized Capital վենչուրային ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանին հիանալի անակնկալ մատուցեցին Երևանում նրա «Առանց թույլտվության» գրքի շնորհանդեսի ժամանակ։
Շնորհանդեսը սկսվեց աշխարհահռչակ երգչուհի Գվեն Ստեֆանիի Hollaback girl երգով, որի մասին նա հիշատակում է գրքում։ Զարմացած Օհանյանը չկարողացավ թաքցնել հիացմունքը։
Նա խոստովանեց, որ ոչ մի շնորհանդես այդքան կարևոր ու գեղեցիկ չի եղել իր համար, որքան այս մեկը` մայրենի լեզվով (ի դեպ, նա հայերեն չի խոսում, բայց խոստանում է սովորել)։ Նա հավաստիացրեց, որ այս օրերին Հայաստանին ու հայերին հասցեագրված բոլոր ջերմ խոսքերը սրտից են բխում։
«Ասես ԱՄՆ–ում Հայաստանի դեսպանը լինեմ, հատկապես, եթե հաշվի առնենք, որ ծնվել եմ ապրիլի 24–ին։ Ես հպարտանում եմ իմ ժողովրդով, որը շարունակում է զարգանալ ու բարգավաճել` ի հեճուկս բազմաթիվ ճնշումների։ Վերջապես մենք կարող ենք լիովին իրագործել մեր ժողովրդի ներուժը», – ասաց նա։

Ալեքսիսը պատմեց, որ մեծ ուշադրությամբ է հետևում Հայաստանում ընթացող քաղաքական գործընթացներին և «թավշյա հեղափոխությունը» համարում է խաղաղ ու շատ արդյունավետ։ Նրա խոսքով` այն աշխարհում ոգեշնչում է շատերին և կարող է դրական օրինակ ծառայել։
«Իզուր չէ, որ այդ հեղափոխությունը հայերն են իրագործել, և հենց հայերն են եղել դրա հեղինակները», – կատակեց նա։
Հիշելով 2010թ–ին Հայաստան կատարած իր առաջին այցը` նա խոստովանեց, որ հիմա ավելի շատ հույս է տեսնում մարդկանց աչքերում։
Օհանյանը խոստացավ վերադառնալ կնոջ հետ. երեխային մկրտելու հարցը դեռ կքննարկեն
«Ես չափազանց հուզված եմ ձեր ջերմ ընդունելությունից։ Իհարկե, հասկանում եմ, որ դուք բոլորդ սպասում եք կնոջս ու աղջկաս։ Շուտով, շատ շուտով նրանք էլ կգան», – հայտարարեց նա։
Շնորհանդեսի վերջում ներկայացվեց մի տեսահոլովակ, որում «անցյալի» Ալեքսիսը հիշեցնում է այսօրվա Ալեքսիսին, որ նա չի սիրել աշխատել, հիացած չի եղել ժամանակից գաղափարներով ու հատկապես ատել է թենիսը։ Այժմ նա խորհուրդ է տալիս ներկա Ալեքսիսին ժամանակ չծախսել «թունավոր» հարաբերությունների ու անհետաքրքիր բաների վրա, սիրել ընտանիքն ու աշխարհում ամենից շատ գնահատել այն։
Թանկյանը և Օհանյանը հայտարարել են «համահայկական թվային պլատֆորմ» ստեղծելու մասին
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Երգիչ, դերասան Միհրան Ծառուկյանն Instagram-ում հրապարակել է իր և դերասանուհի Արփի Գաբրիելյանի որդու` Ռոբերտի լուսանկարը:
«Իմ տղա, իմ կյանքի իմաստ, 8 ամսական Ռոբերտ Ծառուկյան»,–գրել է երգիչը։
Посмотреть эту публикацию в Instagram
Միհրանի էջի հետևորդներին շատ է դուր եկել լուսանկարը։ Նրանք բազմաթիվ դրական մեկնաբանություններ են գրել. «Հրաշք եք։ Ինչ լավն եք։ Շատ սիրուն բալիկ է, Աստված պահապան»։
Հիշեցնենք՝ երգիչ, դերասան Միհրան Ծառուկյանն ու դերասանուհի Արփի Գաբրիելյանն ամուսնացան 2019 թվականի դեկտեմբերի 14-ին: Հարսանիքին ներկա էին միայն զույգի մտերիմները։ 2020թ–ի հուլիսին լույս աշխարհ եկավ նրանց առաջնեկը։
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Ոստիկանները Էջմիածին քաղաքում գտնվող «Անտառային ձայներ» օբյեկտից ոստիկանության Վաղարաշապատի բաժին են բերման ենթարկել 15 հոգու: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
«Բերման ենթարկվածներից երկուսը «օրենքով գողեր» «Լեննականցի Զապն» ու «Շահումյանցի Ժիրոն» են, իսկ մնացածները՝ քրեական ենթամշակույթի ջատագովներ»,– գրում է կայքը։
Քրեական ենթամշակույթի հոդվածներով դատարան ուղարկված գործերով անցնում են 3 «օրենքով գողեր»
Նշվում է, որ նրանց ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Վաղարշապատի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Դեռ հայտնի չէ, թե նրանք ինչի համար են բերման ենթարկվել։
Երևանում մահացել է ամենատարեց հայ «օրենքով գող» Վանիկ Տեր-Պողոսյանը
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Ռուսաստանցիներն իսկական կին են համարում Ալլա Պուգաչովային, Սոֆյա Ռոտարուին և Վալենտինա Մատվիենկոյին: Այսպիսին են ՀԿՈւՀԿ–ի (Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոն)` Կանանց միջազգային օրվան՝ Մարտի 8-ին նվիրված հարցման արդյունքները։
ՀԿՈւՀԿ–ի տվյալներով՝ հարցվածների 6 տոկոսը իսկական կին է անվանել Պուգաչովային, 3 տոկոսը՝ Ռոտարուին, ևս 3 տոկոսը՝ Մատվիենկոյին:
Բացի նրանցից, ռուսաստանցիներն իսկական կանանց ցուցակում են ներառել Իրինա Խակամադային (2%), Վալերիային (2%), Ալիսա Ֆրեյնդլիխին (2%), Չուլպան Խամատովային (2%) և Անջելինա Ջոլիին (1%):
«ՀԿՈւՀԿ- Sputnik» համառուսաստանյան նախաձեռնողական հարցումն անցկացվել է փետրվարի 14-ին, մարտի 2-3-ին 18-ից բարձր տարիքի 1600 ռուսաստանցիների շրջանում: Հարցումն անցկացվել է հեռախոսով։
Կանանց միջազգային օրն ամեն տարի նշվում է մարտի 8-ին։ Առաջին անգամ տոնի անցկացման գաղափարը ծագել է 20-րդ դարի սկզբին։ Կանանց միջազգային օրը նշվում են կանանց ձեռքբերումները՝ անկախ ազգային կամ էթնիկ, լեզվական, մշակութային, տնտեսական և քաղաքական պատկանելություններից։



