Սոնա Վանը Չինաստանում մրցանակ է ստանում

«Իմ գիրքն իմ արյան հիշողությունն է». Սոնա Վանն արժանացել է միջազգային բարձրագույն մրցանակի

455
(Թարմացված է 10:55 11.10.2019)
Բանաստեղծուհին Sputnik Արմենիայի հետ զրույցում նշել է, որ լինելով փոքր երկրի ներկայացուցիչ, անչափ հպարտ է, որ 1.5 միլիարդանոց կայսրությունում իր հեղինակած գիրքը նման գնահատանքի է արժանացել:

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի- Sputnik. Բանաստեղծուհի, հասարակական գործիչ Սոնա Վանը Չինաստանում արժանացել է պոեզիայի միջազգային բարձրագույն մրցանակի: Հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 8-ին Չինաստանի Լու Չժոու քաղաքում:

Սոնա Վանը Չինաստանում մրցանակ է ստանում
© Photo : by Sona Van
Սոնա Վանը Չինաստանում մրցանակ է ստանում

Չինաստանի արվեստի և մշակույթի ամենամյա փառատոնի շրջանակում տեղի է ունեցել նրա` «Լիբրետո անապատի համար» չինարեն թարգմանական գրքի շնորհանդեսը. Սոնա Վանին հանձնվել է 1573 International Poetry Award հեղինակավոր մրցանակը։ Շնորհանդեսին ներկա են եղել բարձրաստիճան հյուրեր, միջազգային ժյուրիի անդամներ և այլ հայտնի ու ազդեցիկ մարդիկ ամբողջ աշխարհից:

Բանաստեղծուհին խոստովանում է` գիրքը գրելիս անգամ ենթադրել չէր կարող, որ այն նման արձագանք կգտներ։

Հովհաննես Թումանյանի թոռներն ու ծոռները հավաքվել են Հայաստանում

«Նման համաշխարհային արձագանքը ոչ միայն իմ պոետիկ, այլև ազգային ինքնասիրությունն է շոյում, որովհետև իմ գիրքը իմ արյան հիշողության և մեր կոլեկտիվ ցավի մասին է: Թեպետ, գրելիս ես ոչ հայ եմ, ոչ էլ` կին: Ես պարզապես ձայն եմ` իր նախալեզվական վիճակում, պարզապես` մարդ արարած: Հավանաբար, դա է պատճառը, որ հայ և օտարալեզու ընթերցողն ինձ հենց այդպես էլ ընկալում է»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Վանը։

Սոնա Վանը Չինաստանում մրցանակ է ստանում
© Photo : by Sona Van
Սոնա Վանը Չինաստանում մրցանակ է ստանում

Երբ Սոնա Վանի գործերի չինարեն թարգմանությունները չինացի ընթերցողին հասան, նրան սկսեցին հրավիրել նաև դասախոսություններ կարդալու և միջազգային փառատոնների մասնակցելու:

«Սա Չինաստանում պոեզիայի միջազգային բարձրագույն մրցանակն է` 1573 International Poetry Award: Ինչ խոսք` որպես փոքր երկրի ներկայացուցիչ, հպարտություն է 1.5 միլիարդանոց կայսրությունից նման մրցանակ ստանալ։  Սա նախևառաջ իմ Հայոց լեզվի հաղթանակն է»,- նշեց բանաստեղծուհին:

Ջաջուռում գտնվող տան առեղծվածային պատմությունը, կամ այն, ինչ չգիտեինք Մինասի մասին

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված այս գիրքն ինչ-որ առումով ներկայացնում է հենց Սոնա Վանի ընտանիքի պատմությունը, որն անցել է տարագրության ամբողջ ճանապարհով, պոեմի կերպարի նախատիպը բանաստեղծուհու հորաքույրն է։

Սոնա Վանը Չինաստանում մրցանակ է ստանում
© Photo : by Sona Van
Սոնա Վանը Չինաստանում մրցանակ է ստանում

Այն համաշխարհային մեծ ճանապարհ է անցել, թարգմանվել է 23 լեզուներով, տարբեր մայրցամաքներում արժանացել է հեղինակավոր մրցանակների, այդ թվում` պոեզիայի և արվեստի «Հոմեր» եվրոպական մրցանակին, գիրքը նաև աուդիո տարբերակով է ներկայացվել:

Թասդ բե՛ր. Թումանյանի քառատողերով հուշանվերային գինիներ են թողարկվել

Մի քանի օրից բանաստեղծուհին հայրենիք կվերադառնա՝ պատրաստվելու հոկտեմբերի 18-ին Արամ Խաչատրյան համերգասրահի ճեմասրահում կայանալիք «Հայրս ասում էր...» գրքի շնորհանդեսին, որին կհաջորդի Սոնա Վանի «Լիբրետո անապատի համար» պոեմի հիման վրա գրված կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանի «Ռեքվիեմ անապատի համար» ստեղծագործության համաշխարհային պրեմիերան։

455
թեգերը:
մրցանակ, Չինաստան, բանաստեղծություն, Սոնա Վան, Հայաստան
Ըստ թեմայի
Հայ բժշկին անակնկալ են մատուցել Սուդանում և նրա պատվին անվանակոչել նորածին աղջկան
«Շառլը»՝ Հոլիվուդում. ամերիկացիներն առաջինը կտեսնեն Ազնավուրի կյանքի մասին մյուզիքլը
Երևանի ու երևանցիների մասին պատմող «Ադապտացիա» ֆիլմը կփակի «Եվրասիա.DOC» կինոփառատոնը
Գերմանական «Կուս» քառյակն առաջին անգամ Հայաստանում համերգ կտա
Արփի Գաբրիելյանն ու Միհրան Ծառուկյանը

«Իմ կյանքի իմաստ». Միհրան Ծառուկյանը հրապարակել է 8 ամսական դարձած որդու լուսանկարը

78
(Թարմացված է 22:43 04.03.2021)
Երջանիկ հայրիկը գրկել է որդուն ու լուսանկարվել։ Օգտատերերը բազմաթիվ դրական մեկնաբանություններ են գրել։

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Երգիչ, դերասան Միհրան Ծառուկյանն Instagram-ում հրապարակել է իր և դերասանուհի Արփի Գաբրիելյանի որդու` Ռոբերտի լուսանկարը:

«Իմ տղա, իմ կյանքի իմաստ, 8 ամսական Ռոբերտ Ծառուկյան»,–գրել է երգիչը։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Mihran Tsarukyan (@mihran__tsarukyan)

Միհրանի էջի հետևորդներին շատ է դուր եկել լուսանկարը։ Նրանք բազմաթիվ դրական մեկնաբանություններ են գրել. «Հրաշք եք։ Ինչ լավն եք։ Շատ սիրուն բալիկ է, Աստված պահապան»։

Հիշեցնենք՝ երգիչ, դերասան Միհրան Ծառուկյանն ու դերասանուհի Արփի Գաբրիելյանն ամուսնացան 2019 թվականի դեկտեմբերի 14-ին: Հարսանիքին ներկա էին միայն զույգի մտերիմները։ 2020թ–ի հուլիսին լույս աշխարհ եկավ նրանց առաջնեկը։

78
թեգերը:
Լուսանկար, որդի, Միհրան Ծառուկյան, Հայաստան
Ըստ թեմայի
«Ուտելու աղջիկ». Աննա Դովլաթյանն ընտանիքի հետ հանգստանում է Եգիպտոսում. լուսանկարներ
Իվետա Մուկուչյանի համերգի ժամանակ երիտասարդն առաջարկություն է արել սիրած աղջկան
«Սա է երջանկությունը». երգչուհի Լիլուն ցույց է տվել, թե որդին որքան է սիրում քրոջը
Դատապարտյալ, արխիվային լուսանկար

Բերման են ենթարկվել «օրենքով գողեր» «Լեննականցի Զապը», «Շահումյանցի Ժիրոն» ու ևս 13 անձինք

333
(Թարմացված է 21:06 04.03.2021)
Բերման ենթարկվածների ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Վաղարշապատի բաժնի հատուկ պահպանվող տարածք։

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Ոստիկանները Էջմիածին քաղաքում գտնվող «Անտառային ձայներ» օբյեկտից ոստիկանության Վաղարաշապատի բաժին են բերման ենթարկել 15 հոգու: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

«Բերման ենթարկվածներից երկուսը «օրենքով գողեր» «Լեննականցի Զապն» ու «Շահումյանցի Ժիրոն» են, իսկ մնացածները՝ քրեական ենթամշակույթի ջատագովներ»,– գրում է կայքը։

Քրեական ենթամշակույթի հոդվածներով դատարան ուղարկված գործերով անցնում են 3 «օրենքով գողեր»

Նշվում է, որ նրանց ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Վաղարշապատի բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Դեռ հայտնի չէ, թե նրանք ինչի համար են բերման ենթարկվել։

Երևանում մահացել է ամենատարեց հայ «օրենքով գող» Վանիկ Տեր-Պողոսյանը

333
թեգերը:
Էջմիածին, օրենքով գող, Հայաստան
Ալլա Պուգաչովայ

Պուգաչովան անցել է Անջելինա Ջոլիին. ովքեր են իսկական կանայք` ըստ ռուսաստանցիների

36
(Թարմացված է 23:49 04.03.2021)
Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոնի հետազոտությունը նվիրված է մարտի 8-ի Կանանց միջազգային օրվան:

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Ռուսաստանցիներն իսկական կին են համարում Ալլա Պուգաչովային, Սոֆյա Ռոտարուին և Վալենտինա Մատվիենկոյին: Այսպիսին են ՀԿՈւՀԿ–ի (Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոն)` Կանանց միջազգային օրվան՝ Մարտի 8-ին նվիրված հարցման արդյունքները։

ՀԿՈւՀԿ–ի տվյալներով՝ հարցվածների 6 տոկոսը իսկական կին է անվանել Պուգաչովային, 3 տոկոսը՝ Ռոտարուին, ևս 3 տոկոսը՝ Մատվիենկոյին:

Բացի նրանցից, ռուսաստանցիներն իսկական կանանց ցուցակում են ներառել Իրինա Խակամադային (2%), Վալերիային (2%), Ալիսա Ֆրեյնդլիխին (2%), Չուլպան Խամատովային (2%) և Անջելինա Ջոլիին (1%):

«ՀԿՈւՀԿ- Sputnik» համառուսաստանյան նախաձեռնողական հարցումն անցկացվել է փետրվարի 14-ին, մարտի 2-3-ին 18-ից բարձր տարիքի 1600 ռուսաստանցիների շրջանում: Հարցումն անցկացվել է հեռախոսով։

Կանանց միջազգային օրն ամեն տարի նշվում է մարտի 8-ին։ Առաջին անգամ տոնի անցկացման գաղափարը ծագել է 20-րդ դարի սկզբին։ Կանանց միջազգային օրը նշվում են կանանց ձեռքբերումները՝ անկախ ազգային կամ էթնիկ, լեզվական, մշակութային, տնտեսական և քաղաքական պատկանելություններից։

36
թեգերը:
Մարտի 8, Անջելինա Ջոլի, Վալենտինա Մատվիենկո, Կին, Ռուսաստան, Ալլա Պուգաչովա
Ըստ թեմայի
Ալլա Պուգաչովայի ծովափնյա լուսանկարը բուռն քննարկումների թեմա է դարձել
Լեգկոստուպովայի ընկեր Վադիմ Մանուկյանն ասել է, որ Պուգաչովան է ձախողել երգչուհու կարիերան
Ինչպես է պարում 71-ամյա Ալլա Պուգաչովան. տեսանյութ