Սիրուշո

«Նորթը շատ լավն է». Սիրուշոն հետաքրքիր բացահայտում է արել Քիմ Քարդաշյանի դստեր մասին

1000
(Թարմացված է 18:19 08.10.2019)
Սիրուշոն Instagram–ի սթորիզում հրապարակել է Քիմ Քարդաշյանի ու նրա երեխաների լուսանկարը և հպարտությամբ հաղորդել իր համար ուրախալի նորությունը։

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի — Sputnik. Քիմ Քարդաշյանի ավագ դուստրը` Նորթը, Էջմիածնում քույրերի ու եղբայրների մկրտության արարողության ժամանակ կրել է երգչուհի Սիրուշոյի ապրանքանիշի զարդը։ Այդ մասին Instagram–ի սթորիզում պատմել է Սիրուշոն` հրապարակելով երեք լուսանկար։

«Հայ մայրիկ։ Նորթը հայկական զարդ է կրում։ Երբ պատմում ես երեխաներին քո արմատների մասին։ Նորթը շատ լավն է», – գրել է Սիրուշոն։

Նշենք, որ Հայաստան ժամանած Քարդաշյան քույրերը` Քիմը և Քորթնին, հոկտեմբերի 7-ին Էջմիածնում մկրտել են Քիմի կրտսեր երեխաներին։ Քիմը որդու` Փսալմի համար ընտրել է Վարդան, Չիկագոյի համար` Աշխեն, Սեյնթի համար` Գրիգոր անունները։

Сториз Сирушо
© Photo : screenshot from instagram of Sirusho
Սիրուշոյի սթորիզում հրապարակած լուսանկարը

Համաշխարհային աստղ Քիմ Քարդաշյանը Երևան է ժամանել` մասնակցելու WCIT 2019–ին, որը մեկնարկել է հոկտեմբերի 6-ին և տևելու է մինչև հոկտեմբերի 9–ը։

Сториз Сирушо
© Photo : screenshot from instagram of Sirusho
Սիրուշոյի սթորիզում հրապարակած լուսանկարը

Քարդաշյանը համաժողովին մասնակցում է որպես հատուկ զեկուցող և մոդերատոր։

Сториз Сирушо
© Photo : screenshot from instagram of Sirusho
Սիրուշոյի սթորիզում հրապարակած լուսանկարը
1000
թեգերը:
երեխա, Քիմ Քարդաշյան, Սիրուշո, Հայաստան
Ըստ թեմայի
Ինչպես է Քիմ Քարդաշյանը վերաբերվում Նիկոլ Փաշինյանի սոցցանցային ակտիվությանը
«Սովորական բիզնես չէ, դա երազանք է». Քարդաշյանը պատմեց Հայաստանի հետ կապված պլանների մասին
«Երբեք չեմ հանձնվի». Քարդաշյանը մտադիր է Թրամփի հետ քննարկել Ցեղասպանության ճանաչման հարցը
«Նա լավագույնն էր աշխարհում». Քիմը հուզիչ պատմություններ է պատմել հոր և երեխաների մասին
Քահանան ապշել է․ փեսան հարսին ապտակել է հենց երդման պահին․ տեսանյութ

Քահանան ապշել է․ փեսան հարսին ապտակել է հենց երդման պահին․ տեսանյութ

65
(Թարմացված է 23:32 27.07.2021)
Հարսանիքների ժամանակ հաճախ են զանազան զվարճալի պահեր ստեղծվում։ Այս դեպքն էլ բացառություն չէ։

Պսակադրության տեքստը կարդացող քահանան զարմացել է և սկզբում չի հասկացել, թե ինչ է տեղի ունենում իրականում։

Կադրերում երևում է, որ հարսն ու փեսան ձեռք-ձեռքի տված կանգնած են խորանի մոտ, իսկ քահանան կարդում է տեքստը։ Տղամարդը հանկարծ բարձրացնում է ձեռքը և հարվածում հարսի դեմքին։

«Իսկապե՞ս ամուսնացել են»․ համացանցում քննարկում են Դավա Մանուկյանի և Լուկաշևայի տեսանյութը

Ակնթարթորեն հասկանալով, որ ներկաների աչքին դա շատ տարօրինակ է երևալու, նա շարունակում է ձեռքերը թափահարել հարսի դեմքի մոտ` ցույց տալով, թե ինչ-որ միջատի է քշում։

 

​Հայ հարսը պարում է ռեփի տակ. տեսանյութ

Ուշադիր նայելու դեպքում իսկապես կարելի է նկատել, որ աղջկա շուրջը մեղու է պտտվում։ Հարսնացուին միջադեպը չի շփոթեցնում, նա ի պատասխան միայն ժպտում է։

Փեսան չկարողացավ զսպել արցունքները. հարսը հուզիչ նվեր մատուցեց նրան. տեսանյութ

65
թեգերը:
տեսանյութ, փեսա, հարս
«Առողջության ապահովագրությունը Հայաստանում: Իրավական կարգավորումները և գործնական կիրառումը» խորագրով միջոցառում

Մասնագետները որոնում են Հայաստանի համար առողջության ապահովագրության ճիշտ ճանապարհը

29
(Թարմացված է 21:05 27.07.2021)
Քննարկումների գերնպատակը մեկն է՝ ունենալ բոլորի համար հասանելի առողջապահական համակարգ։

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի - Sputnik. ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանն այսօր մասնակցել է «Առողջության ապահովագրությունը Հայաստանում: Իրավական կարգավորումները և գործնական կիրառումը» խորագրով միջոցառմանը: Տեղեկությունը հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։

Նա նշել է, որ համատեղ քննարկումներ են սկսվում բժշկական հանրության և մասնագետների հետ, որոնք ուղղորդում են` գտնելու մեր երկրի համար առողջության ապահովագրության ճիշտ ճանապարհը:

Հայ բժիշկները ոսկրածուծի ալոգեն փոխպատվաստում են արել․ բուժվողներն Աֆրիկայից են

«Մեր քաղաքացիները բազմաթիվ գումարներ են ծախսում, որպեսզի ստանան առողջապահական ծառայություն, շատերն անգամ ֆինանսական խնդիրների պատճառով չեն կարողանում դիմել` բուժօգնություն ստանալու, ուստի նպատակը մեկն է` ունենալ հասանելի առողջապահություն բոլորի համար»,- նշել է Նանուշյանը:

Միջոցառումը կազմակերպվել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի և Հայկական բժշկական ասոցիացիայի համատեղ ջանքերով:

Կորոնավիրուսի պատճառով վերաբացվել է Միքայելյան հիվանդանոցի Covid բաժանմունքը

29
թեգերը:
Լենա Նանուշյան (առողջապահության փոխնախարար), ՀՀ Առողջապահության նախարարություն, Հայաստան
Ջիլ Բայդեն

Բայդենի կինը հին hագուստով է հայտնվել Տոկիոյում

0
(Թարմացված է 00:02 28.07.2021)
Ջիլ Բայդենի «հանցավոր» զգեստներից մեկն արդեն տեսել էին Մեծ Բրիտանիայում։ Նորաձևության աշխարհի գիտակները ցնցված են։

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի - Sputnik. ԱՄՆ նախագահի կինը՝ Ջիլ Բայդենը, Տոկիոյի օլիմպիական խաղերին հին հագուստով է ներկայացել։ Independent-ը գրում է, որ 69-ամյա առաջին տիկնոջը Տոկիոյի օդանավակայանում նկարահանել են «Narciso Rodriguez» ապրանքանիշի` միջին երկարության, կարմիր զգեստով: Հունիսին տիկին Բայդենը նույն հանդերձանքով Ֆլորիդայում այցելել է պատվաստման կենտրոն:

Ջո Բայդենը խատուտիկ է նվիրել տիկնոջը. տեսանյութ

Նշվում է, որ ԱՄՆ նախագահի կինը Ճապոնիայի Ազգային մարզադաշտում օլիմպիական խաղերի բացման արարողությանը ներկայացել է «Brandon Maxwell» ապրանքանիշի պուտավոր սպիտակ զգեստով: Նույն զգեստով նրան նկարահանել են անցյալ ամիս Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ G7-ի գագաթնաժողովում կայացած հանդիպման ժամանակ:

Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեն հրաժարվել է ներկա լինել օլիմպիական խաղերի բացմանը

Լրատվամիջոցը գրում է, որ Տոկիոյում գտնվելու ամբողջ ընթացքում Ջիլ Բայդենը միայն մեկ անգամ է հայտնվել այնպիսի հանդերձանքով, որը նախկինում ոչ մի անգամ չի հագել։

Չէին սպասում, բայց նա եկավ. 63-ամյա Շերոն Սթոունը ֆուրոր արեց Կաննում

0
թեգերը:
զգեստ, Կին, Ջո Բայդեն, ԱՄՆ
Ըստ թեմայի
Ջիլ Բայդենն ամուսնու երդմնակալության արարողության համար Markarian բրենդի զգեստ է ընտրել
Հայտնի է` ինչ նվերներ են միմյանց փոխանցել Պուտինն ու Բայդենը
«Նա լրիվ թեմայի մեջ է»․ Պուտինն ասել է`մամուլը շատ է աղավաղում Բայդենի կերպարը