ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի — Sputnik. «Հայկական վիրտուալ կամուրջ» նոր նախագիծը թույլ կտա երկիրը վերածել բարձր տեխնոլոգիաների միջազգային կենտրոնի։ Այս մասին WCIT–2019 համաշխարհային համաժողովի շրջանակում տեղի ունեցած ասուլիսում ասաց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։
«Highconnect» -ից բացի, համաձայնագիր ենք ստորագրել AGBU–ի հետ` պարոն Զորյանի նախագահությամբ («Սինոփսիս Արմենիա» ընկերության ղեկավար Երվանդ Զորյան` խմբ.)։ Նախագիծը կոչվում է «Հայկական վիրտուալ կամուրջ»», – ասաց նախարարը։
Նրա խոսքով` նախագիծը ձեռնարկություններին, գործարարներին, որոնք կազմակերպություն են ստեղծում Հայաստանում, թույլ կտա HighConnect-ի միջոցով պահպանել կապը «Սիլիկոնյան հովտի» հետ։
Ականորսիչ ու կախարդական հայելի. DigiTec Expo–ն կօգնի հատուկջոկատայինին և գեղեցկուհուն
Նրանք կարող են կապ հաստատել աշխարհի հայտնի հայերի, ազդեցիկ գործարարների հետ։
«Օրինակ` ինչ–որ մեկը Ղազախստանից, Ռուսաստանից կամ Բելառուսից հնարավորություն կստանա հանդիպել Ալեքսիս Օհանյանի, Սերժ Թանկյանի կամ Զորյանի հետ», – ասաց Արշակյանը։
Դա թույլ կտա Հայաստանին դառնալ կենտրոն։ Պետք է առաջարկել գործարարներին աշխատել Հայաստանում` տալով նման հնարավորություններ։ Եթե այդ հնարավորությունը համակարգված օգտագործվի, ապա, նախարարի կարծիքով, այն ինքնին գրավիչ կդառնա։
Այսպիսով, «Հայկական վիրտուալ կամուրջը» հիմնված կլինի «HighConnect» նախագծի վրա։ Այդ ամենը թույլ կտա Հայաստանին դառնալ միջազգային հայթեք–կենտրոն։
Ավելի վաղ Reddit կայքի և Initialized Capital վենչուրային ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանն ու աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանը WCIT 2019-ի ընթացքում ազդարարել են «Համահայկական թվային պլատֆորմ» ստեղծելու մասին։
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Երգիչ, դերասան Միհրան Ծառուկյանն Instagram-ում հրապարակել է իր և դերասանուհի Արփի Գաբրիելյանի որդու` Ռոբերտի լուսանկարը:
«Իմ տղա, իմ կյանքի իմաստ, 8 ամսական Ռոբերտ Ծառուկյան»,–գրել է երգիչը։
Посмотреть эту публикацию в Instagram
Միհրանի էջի հետևորդներին շատ է դուր եկել լուսանկարը։ Նրանք բազմաթիվ դրական մեկնաբանություններ են գրել. «Հրաշք եք։ Ինչ լավն եք։ Շատ սիրուն բալիկ է, Աստված պահապան»։
Հիշեցնենք՝ երգիչ, դերասան Միհրան Ծառուկյանն ու դերասանուհի Արփի Գաբրիելյանն ամուսնացան 2019 թվականի դեկտեմբերի 14-ին: Հարսանիքին ներկա էին միայն զույգի մտերիմները։ 2020թ–ի հուլիսին լույս աշխարհ եկավ նրանց առաջնեկը։
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Ոստիկանները Էջմիածին քաղաքում գտնվող «Անտառային ձայներ» օբյեկտից ոստիկանության Վաղարաշապատի բաժին են բերման ենթարկել 15 հոգու: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
«Բերման ենթարկվածներից երկուսը «օրենքով գողեր» «Լեննականցի Զապն» ու «Շահումյանցի Ժիրոն» են, իսկ մնացածները՝ քրեական ենթամշակույթի ջատագովներ»,– գրում է կայքը։
Քրեական ենթամշակույթի հոդվածներով դատարան ուղարկված գործերով անցնում են 3 «օրենքով գողեր»
Նշվում է, որ նրանց ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Վաղարշապատի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Դեռ հայտնի չէ, թե նրանք ինչի համար են բերման ենթարկվել։
Երևանում մահացել է ամենատարեց հայ «օրենքով գող» Վանիկ Տեր-Պողոսյանը
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Ռուսաստանցիներն իսկական կին են համարում Ալլա Պուգաչովային, Սոֆյա Ռոտարուին և Վալենտինա Մատվիենկոյին: Այսպիսին են ՀԿՈւՀԿ–ի (Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոն)` Կանանց միջազգային օրվան՝ Մարտի 8-ին նվիրված հարցման արդյունքները։
ՀԿՈւՀԿ–ի տվյալներով՝ հարցվածների 6 տոկոսը իսկական կին է անվանել Պուգաչովային, 3 տոկոսը՝ Ռոտարուին, ևս 3 տոկոսը՝ Մատվիենկոյին:
Բացի նրանցից, ռուսաստանցիներն իսկական կանանց ցուցակում են ներառել Իրինա Խակամադային (2%), Վալերիային (2%), Ալիսա Ֆրեյնդլիխին (2%), Չուլպան Խամատովային (2%) և Անջելինա Ջոլիին (1%):
«ՀԿՈւՀԿ- Sputnik» համառուսաստանյան նախաձեռնողական հարցումն անցկացվել է փետրվարի 14-ին, մարտի 2-3-ին 18-ից բարձր տարիքի 1600 ռուսաստանցիների շրջանում: Հարցումն անցկացվել է հեռախոսով։
Կանանց միջազգային օրն ամեն տարի նշվում է մարտի 8-ին։ Առաջին անգամ տոնի անցկացման գաղափարը ծագել է 20-րդ դարի սկզբին։ Կանանց միջազգային օրը նշվում են կանանց ձեռքբերումները՝ անկախ ազգային կամ էթնիկ, լեզվական, մշակութային, տնտեսական և քաղաքական պատկանելություններից։



