Արմեն Գևորգյան

«Դատարանի որոշումն անհիմն է, Գևորգյանի նախկին մեղադրանքն այլևս գոյություն չունի». պաշտպան

82
(Թարմացված է 16:54 08.10.2019)
Արմեն Գևորգյանի պաշտպանը կարծում է, որ իր պաշտպանյալի նկատմամբ կիրառված խափանման միջոցը` չհեռանալու մասին ստորագրությունը, վերաբերում է նախկին մեղադրանքին, որն այլևս գոյություն չունի։

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի փաստաբաններն, ամենայն հավանականությամբ, կբողոքարկեն խափանման միջոցի փոփոխության վերաբերյալ Ընդհանուր իրավասության դատարանի հրապարակած որոշումը։  Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց Արմեն Գևորգյանի փաստաբան Վարդգես Գևորգյանը։

«Որոշումն ստանանք, պատճառաբանությունները իմանանք, հետագա անելիքները կքննարկենք Արմեն Գևորգյանի, մյուս փաստաբանի հետ։ Ամեն դեպքում այդ որոշումը բողոքարկման ենթակա է, որովհետև խափանման միջոցը, որն այսօր կա, վերաբերում է հին մեղադրանքին: Նոր մեղադրանքով խափանման միջոց չունենք։ Այսինքն` չհեռանալու մասին ստորագրությունը գոյություն չունի»,– ասաց փաստաբանը։

Գևորգյանի պաշտպանը նաև կարծիք հայտնեց, որ դատարանի հիշյալ որոշումն անհիմն է։

Հիշեցնենք` Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր մերժեց ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի փաստաբանների ներկայացրած միջնորդությունները` Գևորգյանի խափանման միջոց՝ չհեռանալու մասին ստորագրությունը վերացնելու և նրան ՀՀ–ից մեկ շաբաթով  բացակայելու թույլտվություն տալու վերաբերյալ։

Արմեն Գևորգյանը ցանկանում է մեկնել Հայաստանից. դատախազությունը դեմ է

«Դատարանը կարող էր բավարարել միջնորդությունները, որովհետև շատ կարևոր է, թե անձն իրենից ինչ է ներկայացնում։ Ինքը պարկեշտ, առաքինի անձնավորություն է և թաքնվելու ո՛չ նպատակ ունի, ո՛չ ցանկություն, ո՛չ էլ իմաստ կա։ Ես` որպես փաստաբան, գտնում եմ, որ իր արարքում ընդհանրապես հանցանք չկա, և համոզված եմ` դա կհիմնավորվի նաև դատաքննությամբ»,– ասաց փաստաբանը։

Հոկտեմբերի 7-ի դատական նիստում Գևորգյանի փաստաբանը միջնորդել էր իր պաշտպանյալին թույլ տալ հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 4-ը մեկնել արտերկիր։

Նրա խոսքով` ուղևորության ընթացքում Գևորգյանը երկու կարևոր անելիք ուներ` «Արինս գրուպ» ՍՊԸ–ում վարչության նախագահի ու գլխավոր տնօրենի պաշտոնում գործնական հանդիպումներ ունենալ գործընկերների հետ և սիրտ–անոթային համակարգի բուժզննում անցնել` Վիեննայի Ավստրիական հիվանդանոցում։

Հիշեցնենք` 2018թ–ի օգոստոսի 3-ին Արմեն Գևորգյանին մեղադրանք էր առաջադրվել արդարադատությանը խոչընդոտելու համար և գործը միացվել էր «Մարտի 1»-ի գործին։ Ըստ մեղադրանքի` 2008թ–ի նախագահական ընտրությունների արդյունքները վիճարկելու ժամանակ Գևորգյանը ճնշում է գործադրել Սահմանադրական դատարանի դատավորի վրա, որպեսզի նա Սերժ Սարգսյանի օգտին որոշում կայացնի։ Գևորգյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։

2018թ–ի դեկտեմբերին առաջադրված մեղադրանքը վերաորակվել էր նաև առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացած եկամուտներն օրինականացնելու` փողերի լվացման մեղադրանքով։

Դատարանում քննվող մեղադրական եզրակացության համաձայն` Գևորգյանը, 2006թ–ի  փետրվարից մինչև 2008 թ–ի  ապրիլի 21-ը, զբաղեցնելով ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի և Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնները, օգտագործել է պաշտոնեական դիրքը և օժանդակել Ռոբերտ Քոչարյանին` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու համար։

Բացի այդ, ըստ մեղադրանքի, Գևորգյանը, լինելով պաշտոնատար անձ, «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊԸ–ի տնօրեն Սիլվա Համբարձումյանից 2008թ․ ապրիլին 1  000 000 ԱՄՆ դոլար կաշառք է ստացել` գործարար Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ։

Համբարձումյանի ընկերությունն ունեցել է ընդերքի ուսումնասիրության հատուկ լիցենզիա,  որի 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վաճառելու գործարքին չխոչընդոտելու համար էլ կառաշք է տվել Գևորգյանին։ Գումարի իրական ծագումը թաքցնելու համար Գևորգյանը օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները։

Ի դեպ, մեղադրանքն առաջադրվել է Համբարձումյանի ցուցմունքի հիման վրա։

 

82
թեգերը:
փաստաբան, Մեղադրանք, Արմեն Գևորգյան, Հայաստան
Ըստ թեմայի
Սեյրան Օհանյանը` մարտի 1-ի մասին. «Սահմանադրական կարգի տապալում տեղի չի ունեցել»
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով բողոքների քննությունը հետաձգվեց
Է՛լ դատախազի որդի, է՛լ քաղաքապետի կին, է՛լ մտերիմ. ովքեր են 12 տարի առաջ հողերի տիրացել
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավորը մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը
Արփի Գաբրիելյանն ու Միհրան Ծառուկյանը

«Իմ կյանքի իմաստ». Միհրան Ծառուկյանը հրապարակել է 8 ամսական դարձած որդու լուսանկարը

78
(Թարմացված է 22:43 04.03.2021)
Երջանիկ հայրիկը գրկել է որդուն ու լուսանկարվել։ Օգտատերերը բազմաթիվ դրական մեկնաբանություններ են գրել։

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Երգիչ, դերասան Միհրան Ծառուկյանն Instagram-ում հրապարակել է իր և դերասանուհի Արփի Գաբրիելյանի որդու` Ռոբերտի լուսանկարը:

«Իմ տղա, իմ կյանքի իմաստ, 8 ամսական Ռոբերտ Ծառուկյան»,–գրել է երգիչը։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Mihran Tsarukyan (@mihran__tsarukyan)

Միհրանի էջի հետևորդներին շատ է դուր եկել լուսանկարը։ Նրանք բազմաթիվ դրական մեկնաբանություններ են գրել. «Հրաշք եք։ Ինչ լավն եք։ Շատ սիրուն բալիկ է, Աստված պահապան»։

Հիշեցնենք՝ երգիչ, դերասան Միհրան Ծառուկյանն ու դերասանուհի Արփի Գաբրիելյանն ամուսնացան 2019 թվականի դեկտեմբերի 14-ին: Հարսանիքին ներկա էին միայն զույգի մտերիմները։ 2020թ–ի հուլիսին լույս աշխարհ եկավ նրանց առաջնեկը։

78
թեգերը:
Լուսանկար, որդի, Միհրան Ծառուկյան, Հայաստան
Ըստ թեմայի
«Ուտելու աղջիկ». Աննա Դովլաթյանն ընտանիքի հետ հանգստանում է Եգիպտոսում. լուսանկարներ
Իվետա Մուկուչյանի համերգի ժամանակ երիտասարդն առաջարկություն է արել սիրած աղջկան
«Սա է երջանկությունը». երգչուհի Լիլուն ցույց է տվել, թե որդին որքան է սիրում քրոջը
Դատապարտյալ, արխիվային լուսանկար

Բերման են ենթարկվել «օրենքով գողեր» «Լեննականցի Զապը», «Շահումյանցի Ժիրոն» ու ևս 13 անձինք

332
(Թարմացված է 21:06 04.03.2021)
Բերման ենթարկվածների ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Վաղարշապատի բաժնի հատուկ պահպանվող տարածք։

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Ոստիկանները Էջմիածին քաղաքում գտնվող «Անտառային ձայներ» օբյեկտից ոստիկանության Վաղարաշապատի բաժին են բերման ենթարկել 15 հոգու: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

«Բերման ենթարկվածներից երկուսը «օրենքով գողեր» «Լեննականցի Զապն» ու «Շահումյանցի Ժիրոն» են, իսկ մնացածները՝ քրեական ենթամշակույթի ջատագովներ»,– գրում է կայքը։

Քրեական ենթամշակույթի հոդվածներով դատարան ուղարկված գործերով անցնում են 3 «օրենքով գողեր»

Նշվում է, որ նրանց ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Վաղարշապատի բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Դեռ հայտնի չէ, թե նրանք ինչի համար են բերման ենթարկվել։

Երևանում մահացել է ամենատարեց հայ «օրենքով գող» Վանիկ Տեր-Պողոսյանը

332
թեգերը:
Էջմիածին, օրենքով գող, Հայաստան
Ալլա Պուգաչովայ

Պուգաչովան անցել է Անջելինա Ջոլիին. ովքեր են իսկական կանայք` ըստ ռուսաստանցիների

36
(Թարմացված է 23:49 04.03.2021)
Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոնի հետազոտությունը նվիրված է մարտի 8-ի Կանանց միջազգային օրվան:

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Ռուսաստանցիներն իսկական կին են համարում Ալլա Պուգաչովային, Սոֆյա Ռոտարուին և Վալենտինա Մատվիենկոյին: Այսպիսին են ՀԿՈւՀԿ–ի (Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոն)` Կանանց միջազգային օրվան՝ Մարտի 8-ին նվիրված հարցման արդյունքները։

ՀԿՈւՀԿ–ի տվյալներով՝ հարցվածների 6 տոկոսը իսկական կին է անվանել Պուգաչովային, 3 տոկոսը՝ Ռոտարուին, ևս 3 տոկոսը՝ Մատվիենկոյին:

Բացի նրանցից, ռուսաստանցիներն իսկական կանանց ցուցակում են ներառել Իրինա Խակամադային (2%), Վալերիային (2%), Ալիսա Ֆրեյնդլիխին (2%), Չուլպան Խամատովային (2%) և Անջելինա Ջոլիին (1%):

«ՀԿՈւՀԿ- Sputnik» համառուսաստանյան նախաձեռնողական հարցումն անցկացվել է փետրվարի 14-ին, մարտի 2-3-ին 18-ից բարձր տարիքի 1600 ռուսաստանցիների շրջանում: Հարցումն անցկացվել է հեռախոսով։

Կանանց միջազգային օրն ամեն տարի նշվում է մարտի 8-ին։ Առաջին անգամ տոնի անցկացման գաղափարը ծագել է 20-րդ դարի սկզբին։ Կանանց միջազգային օրը նշվում են կանանց ձեռքբերումները՝ անկախ ազգային կամ էթնիկ, լեզվական, մշակութային, տնտեսական և քաղաքական պատկանելություններից։

36
թեգերը:
Մարտի 8, Անջելինա Ջոլի, Վալենտինա Մատվիենկո, Կին, Ռուսաստան, Ալլա Պուգաչովա
Ըստ թեմայի
Ալլա Պուգաչովայի ծովափնյա լուսանկարը բուռն քննարկումների թեմա է դարձել
Լեգկոստուպովայի ընկեր Վադիմ Մանուկյանն ասել է, որ Պուգաչովան է ձախողել երգչուհու կարիերան
Ինչպես է պարում 71-ամյա Ալլա Պուգաչովան. տեսանյութ