ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքը տոնում է իր 2704–ամյակը։ Տոնի առթիվ Էջմիածին քաղաքի հենց սրտում՝ Մաշտոց 28 հասցեում, այսօր պաշտոնապես բացվեց առաջին «խելացի» կանգառը, որը քաղաքացիներին հնարավորություն կտա տեղադրված սարքերի միջոցով հետևել իրենց անհրաժեշտ տրանսպորտային միջոցի երթուղուն։
«Այս կանգառը մեկն է այն 8 կանգառներից, որոնք այս տարի պետք է տեղադրվեն Էջմիածնում: «Խելացի կանգառ» ՍՊԸ-ն ուսումնասիրել է միջազգային փորձը, որտեղ կան այս խելացի կանգառները։ Փորձել ենք վերցնել լավագույն օրինակը և կիրառել մեզ մոտ։ Այս կանգառը ոչ միայն առաջինն է Հայաստանում, այլև ողջ տարածաշրջանում»,– Sputnik Արմենիային այս մասին ասաց Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը։
Նշենք, որ կանգառում տեղադրված են հատուկ էկրաններ, որոնք ցույց են տալիս, թե որ տրանսպորտային միջոցը որքան ժամանակ հետո կհասնի կանգառ։ Նույն տեղեկությունը երևում է նաև վազող տողի միջոցով։
Կանգառները հարմարեցված են հենաշարժողական ու լսողական խնդիրներ ունեցող անձանց համար։
Ներսում նաև տեղեկատվական հատուկ վահանակ է տեղադրված զբոսաշրջիկների համար, որտեղ հստակ նշված է, թե տարածքում որտեղ կարող են սնվել, հանգստանալ, լավ ժամանակ անցկացնել։
«Մեր քաղաքը կդառնա այնպիսին, ինչպիսին կար». Չարենցավանում նոր «խելացի» համակարգ են ստեղծել
Կանգառում տեղադրված են նաև հատուկ աղբամաններ աղբը տեսակավորելու համար։ Կանգառն ունի ձմռանը տաքացվող, ամռանը սառեցվող համակարգեր, էլեկտրոնային սարքերի լիցքավորման հնարավորություն, անվճար Wi-Fi, վենդորային սարքեր սուրճի և քաղցրեղենի համար, բանկոմատ, վճարային տերմինալ։

Երևանը «խելացի քաղաք» դարձնելու գործում կարող է օգնել Մոսկվան
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Երգիչ, դերասան Միհրան Ծառուկյանն Instagram-ում հրապարակել է իր և դերասանուհի Արփի Գաբրիելյանի որդու` Ռոբերտի լուսանկարը:
«Իմ տղա, իմ կյանքի իմաստ, 8 ամսական Ռոբերտ Ծառուկյան»,–գրել է երգիչը։
Посмотреть эту публикацию в Instagram
Միհրանի էջի հետևորդներին շատ է դուր եկել լուսանկարը։ Նրանք բազմաթիվ դրական մեկնաբանություններ են գրել. «Հրաշք եք։ Ինչ լավն եք։ Շատ սիրուն բալիկ է, Աստված պահապան»։
Հիշեցնենք՝ երգիչ, դերասան Միհրան Ծառուկյանն ու դերասանուհի Արփի Գաբրիելյանն ամուսնացան 2019 թվականի դեկտեմբերի 14-ին: Հարսանիքին ներկա էին միայն զույգի մտերիմները։ 2020թ–ի հուլիսին լույս աշխարհ եկավ նրանց առաջնեկը։
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Ոստիկանները Էջմիածին քաղաքում գտնվող «Անտառային ձայներ» օբյեկտից ոստիկանության Վաղարաշապատի բաժին են բերման ենթարկել 15 հոգու: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
«Բերման ենթարկվածներից երկուսը «օրենքով գողեր» «Լեննականցի Զապն» ու «Շահումյանցի Ժիրոն» են, իսկ մնացածները՝ քրեական ենթամշակույթի ջատագովներ»,– գրում է կայքը։
Քրեական ենթամշակույթի հոդվածներով դատարան ուղարկված գործերով անցնում են 3 «օրենքով գողեր»
Նշվում է, որ նրանց ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Վաղարշապատի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Դեռ հայտնի չէ, թե նրանք ինչի համար են բերման ենթարկվել։
Երևանում մահացել է ամենատարեց հայ «օրենքով գող» Վանիկ Տեր-Պողոսյանը
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Ռուսաստանցիներն իսկական կին են համարում Ալլա Պուգաչովային, Սոֆյա Ռոտարուին և Վալենտինա Մատվիենկոյին: Այսպիսին են ՀԿՈւՀԿ–ի (Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոն)` Կանանց միջազգային օրվան՝ Մարտի 8-ին նվիրված հարցման արդյունքները։
ՀԿՈւՀԿ–ի տվյալներով՝ հարցվածների 6 տոկոսը իսկական կին է անվանել Պուգաչովային, 3 տոկոսը՝ Ռոտարուին, ևս 3 տոկոսը՝ Մատվիենկոյին:
Բացի նրանցից, ռուսաստանցիներն իսկական կանանց ցուցակում են ներառել Իրինա Խակամադային (2%), Վալերիային (2%), Ալիսա Ֆրեյնդլիխին (2%), Չուլպան Խամատովային (2%) և Անջելինա Ջոլիին (1%):
«ՀԿՈւՀԿ- Sputnik» համառուսաստանյան նախաձեռնողական հարցումն անցկացվել է փետրվարի 14-ին, մարտի 2-3-ին 18-ից բարձր տարիքի 1600 ռուսաստանցիների շրջանում: Հարցումն անցկացվել է հեռախոսով։
Կանանց միջազգային օրն ամեն տարի նշվում է մարտի 8-ին։ Առաջին անգամ տոնի անցկացման գաղափարը ծագել է 20-րդ դարի սկզբին։ Կանանց միջազգային օրը նշվում են կանանց ձեռքբերումները՝ անկախ ազգային կամ էթնիկ, լեզվական, մշակութային, տնտեսական և քաղաքական պատկանելություններից։



