Յուրի Ջորկաեֆ

Հնարավո՞ր է հաղթել Ֆինլանդիային. Ջորկաեֆը նշեց Հայաստանի հավաքականի գլխավոր հաղթաթուղթը

161
(Թարմացված է 19:47 07.10.2019)
Մխիթարյանը Հայաստանում լավագույն խաղացողն է, սակայն հավաքականն ուժեղ է նաև իր թիմային խաղով։

ԵՐԵՎԱՆ, 7 Հոկտեմբեր — Sputnik. Հայաստանի հավաքականը կարող է հաղթել Ֆինլանդիային առաջիկա կարևոր խաղում, Sputnik  Արմենիայի հետ զրույցում հայտարարեց հայտնի ֆրանսիահայ ֆուտբոլիստ, Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆը։

Վերջին մի քանի խաղերը ցույց տվեցին հայկական հավաքականի ուժեղ կողմը` նրա թիմային խաղը, ընդգծեց նա։

«Իհարկե, Հենրիխ Մխիթարյանը Հայաստանի լավագույն ֆուտբոլիստն է։ Սակայն վերջին լավ արդյունքներին Հայաստանի հավաքականը հասել է նաև այն պատճառով, որ ֆուտբոլիստները խաղադաշտում գործում են որպես մեկ ամբողջության մաս։ Այնպես որ, հաջողության մասին կարելի է հուսալ նաև Ֆինլանդիայի հետ խաղում»,–ընդգծեց Ջորկաեֆը։

Ապագայի համար, նկատեց նա, պետք է ոչ միայն բարձրացնել առաջնության մակարդակը, այլև ստեղծել երկարաժամկետ ծրագիր` մանկական ֆուտբոլի զարգացման համար։

Նշենք, որ Եվրո-2020–ի շրջանակում Հայաստանը սեփական հարկի տակ արդեն խաղ է անցկացրել Ֆինլանդիայի հետ, որի ժամանակ զիջել է 0:2 հաշվով։ Սակայն դրանից հետո Հայաստանը 4 խաղից 3–ում հաղթել է, և հիմա 9 միավորով երրորդն է խմբում։

Հենրիխ Մխիթարյանը կկարողանա՞ մասնակցել Ֆինլանդիա-Հայաստան խաղին. բժիշկը կարծիք է հայտնել

Հոկտեմբերի 15-ին արտագնա խաղում ֆինների նկատմամբ հաղթանակի հասնելու դեպքում, Հայաստանը կհավասարվի նրա հետ միավորներով, իսկ լրացուցիչ ցուցանիշներով կարող է առաջ անցնել նրանից և դուրս գալ խմբում երկրորդ տեղ։ 

Եթե այդ ցուցանիշը պահպանենք մինչև ընտրական ցիկլի ավարտը, այն թույլ կտա ավտոմատ կերպով Եվրո-2020 անցնել։  Ընտրական փուլի ավարտին, ներառյալ Ֆինլանդիայի հետ խաղը, 4 խաղ է մնում։

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում բարելավել է դիրքերը

Նշենք, որ հայտնի ֆրանսիահայ ֆուտբոլիստ, Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆը Հայաստան է եկել` մասնակցելու WCIT համաժողովին։ Այն մեկնարկել է երեկ` հոկտեմբերի 6–ին և կշարունակվի մինչև հոկտեմբերի 9–ը։ Համաժողովին մասնակցում են աշխարհի շուրջ 60 երկրից ժամանած պատվիրակություններ։

161
թեգերը:
Հայաստան, հաղթանակ, Հայաստանի ազգային հավաքական, ֆուտբոլ, Յուրի Ջորկաեֆ
Ըստ թեմայի
Հենրիխ Մխիթարյանը կկարողանա՞ մասնակցել Ֆինլանդիա-Հայաստան խաղին. բժիշկը կարծիք է հայտնել
Հենրիխ Մխիթարյանի վնասվածքը լուրջ է. ՀՖՖ
Հենրիխ Մխիթարյանը կարող էր վնասվածք ունենալ մինչև «Ռոմա» տեղափոխվելը. Ֆոնսեկա