Փաշինյանն ու Պուտինը (արխիվային լուսանկար)

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ

93
(Թարմացված է 19:58 07.10.2019)
Վարչապետը շնորհավորել է Ռուսաստանի նախագահին ծննդյան օրվա առթիվ և քաջառողջություն մաղթել նրան։ Կողմերն անդրադարձել են նաև երևանյան հանդիպման ժամանակ ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին։

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից։

Զրուցակիցներն անդրադարձել են օրերս Երևանում՝ Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստից հետո կայացած հանդիպման ժամանակ ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին:

Վարչապետը ևս մեկ անգամ շնորհավորել է ՌԴ նախագահին ծննդյան օրվա կապակցությամբ և մաղթել քաջառողջություն:

Նշենք, որ առավոտյան Փաշինյանը շնորհավորական ուղերձ էր հղել Ռուսաստանի նախագահին` ծննդյան 67-ամյակի կապակցությամբ։

Պուտինին շնորհավորել էին նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

93
թեգերը:
շնորհավորանք, Վլադիմիր Պուտին, Նիկոլ Փաշինյան, Ռուսաստան, Հայաստան
Ըստ թեմայի
«Ստիպված եմ մեկ անգամ էլ հիասթափեցնել». Միրզոյանը պատասխանել է «168 ժամի» հրապարակմանը
Բյուրոկրատիա, կեղծ ապրանքներ. ինչի դեմ են ԵԱՏՄ–ում պայքարելու երևանյան գագաթնաժողովից հետո
Փաշինյանն ու Պուտինն օդանավակայանում առանձնազրույց են ունեցել, ի՞նչ են խոսել. տեսանյութ
Հակոբյան. «Գազը մտնում է պետությունների քաղաքական գործիքակազմի մեջ»