Ռոբերտ Քոչարյան, Վլադիմիր Պուտին, արխիվային լուսանկար

Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին ծննդյան օրվա կապակցությամբ

35
ՀՀ երկրորդ նախագահը Ռուսաստանի առաջնորդին առողջություն և աշխատանքային բազում հաջողություններ է մաղթել։

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին` ծննդյան օրվա առթիվ։ Այս մասին հայտնում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից։

Քոչարյանը Պուտինի մաղթել է քաջառողջություն, ինչպես նաև բազում հաջողություններ՝ բարեկամ Ռուսաստանի Դաշնության ղեկավարի պատասխանատու պաշտոնում։

Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանը ներկայում կալանավորված է։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով, համաձայն որի` նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

35
թեգերը:
Ռուսաստան, Հայաստան, շնորհավորանք, Վլադիմիր Պուտին, Ռոբերտ Քոչարյան
Ըստ թեմայի
ՍԴ–ի` Քոչարյանի գործով ՄԻԵԴ ներկայացրած դիմումը վարույթ է ընդունվել
Ռոբերտ Քոչարյանին կրկին տեղափոխել են «Իզմիրլյան» բժշկական կենտրոն
Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններն ինքնաբացարկի միջնորդություն կներկայացնեն Աննա Դանիբեկյանին