Քիմ Քարդաշյանը Էջմիածնում է

Քիմ Քարդաշյանն Էջմիածնում կնքում է երեխաներին

1248
(Թարմացված է 17:21 07.10.2019)
Համացանցում տարածվել է տեսանյութ, որում ամերիկահայ հեռուստաաստղը քրոջ և երեխաների հետ զբոսնում է Էջմիածնի տարածքում։

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի — Sputnik. Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն այժմ Էջմիածնում է, որտեղ կնքում են նրա երեխաներին։ Այդ մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում հաղորդեց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը:

«Հիմա երեխաներին կնքում են», – ասաց Մելիքյանը։

Ավելի վաղ news.am կայքը հրապարակել էր տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է Քիմը չորս երեխաների` Փսալոմի, Նորթի, Սեյնթի ու Չիկագոյի հետ զբոսնում Էջմիածնի տարածքում, նրա հետևից գնում է Քորթնին` իր երկու երեխաների հետ։

Քիմի և Քանյեի ավագ դստերը` Նորթին, 2015թ–ի ապրիլին կնքվել է Երուսաղեմի հայկական թաղամասում գտնվող Սուրբ Հակոբյանց եկեղեցում։

1248
թեգերը:
Քիմ Քարդաշյան, Էջմիածին, հայեր, հայ, Հայաստան
Ըստ թեմայի
Քիմ Քարդաշյանը Հայաստանում է
Քիմ Քարդաշյանը կոտրում է հայրիշխանական արաբական աշխարհի կարծրատիպերը․ Vogue-ի ցնցող լուսանկարները
«Հուզմունքից չեմ կարողանում քնել». Քիմ Քարդաշյանի հայաստանյան առաջին գրառումը
Քարդաշյանը պատրաստվում է Հայաստանում աշխատատեղեր բացել. նա ներկայացրել է ծրագրերը