Նիկոլ Փաշինյան, Տեղեկատվական տեխնոլոգիաների միջազգային համաժողով

«Հայաստանը կարող ենք դարձնել դրախտ տաղանդավոր մարդկանց համար». Փաշինյան

61
ՀՀ վարչապետը ողջունել է Երևանում ընթացող Տեղեկատվական տեխնոլոգիաների միջազգային համաժողովի մասնակիցներին և հորդորել` առիթից օգտվել ու ծանոթանալ հայաստանյան մշակույթին, խոհանոցին, ինչպես նաև ջերմ աշունը վայելել։

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանը դառնալու է կարևոր տեխնոլոգիական կենտրոններից մեկն աշխարհում։ Այս մասին Երևանում Տեղեկատվական տեխնոլոգիաների միջազգային համաժողովի բացման ելույթում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այդ նպատակով մենք հարկային ընդարձակ արտոնություններ ենք նախատեսել Հայաստանում  նոր ստեղծվող տեխնոլոգիական ընկերությունների համար, որոնք մինչև 2023թ–ն ազատված են շահութահարկից և վճարում են ընդամենը 10 տոկոս եկամտահարկ»,– նշեց նա։

Արդյունքում, ըստ վարչապետի, Հայաստանում տեխնոլոգիական ոլորտը վերջին 7 տարում աճել է 5 անգամ և ամեն տարի 20-25 տոկոսանոց աճ է գրանցում։

«Մենք հավատում ենք, որ Հայաստանը կարող ենք դարձնել դրախտ` տաղանդավոր մարդկանց համար։ Ինչպես երկար տարիներ, աշխարհի շատ երկրներ` Ֆրանսիան, Ռուսաստանը, ԱՄՆ–ը, Սինգապուրը, Մեծ Բրիտանիան, Հնդկաստանը, Իրանը, բազմաթիվ այլ երկրներ, սեփական տաղանդը զարգացնելու և դրսևորելու, կրթություն ստանալու և հայտնագործություններ անելու հնարավորություններ են տվել Հայոց Ցեղասպանությունից մազապուրծ մեր հայրենակիցների, այնպես էլ հիմա ազատ և զարգացող, ինքնիշխան ՀՀ–ը դառնում է ավելի ու ավելի գրավիչ երկիր տեխնոլոգիական, կրթական, նորարարական ներդրումների համար»,– ասաց վարչապետը։

«Հուզմունքից չեմ կարողանում քնել». Քիմ Քարդաշյանի հայաստանյան առաջին գրառումը

Նիկոլ Փաշինյանն իր ելույթում թվարկեց հայազգի բոլոր այն գյուտարարներին, ովքեր իրենց հայտնագործություններով համաշխարհային մասշտաբի փոփոխություններ են մտցրել տեխնոլոգիական զարգացման գործում։

Կերոսինային լամպ, ԱՄՆ դոլարի կանաչ գույն, ֆեն, բետոնախառնիչ, գունավոր հեռուստացույց, ավտոմեքենաների ավտոմատ փոխանցման տուփ, բանկոմատ, տոմոգրաֆիայի ու մագնիսական սկանավորման սարքեր, հաշմանդամի ինքնագնաց սայլակ, Մենդելեևի 116–րդ քիմիական տարրը` օգանեսոնը, հակագազ, խորհրդային առաջին «Նաիրի» համակարգիչը. Փաշինյանը հիշեցրեց, որ բոլոր այս տեխնոլոգիաների հեղինակները հայեր են, ինչը հույս է տալիս, որ Հայաստանն այսօր էլ կարող է նոր գյուտեր նվիրել աշխարհին։

Փաշինյանն իր ելույթում նաև հայտնեց, որ ՀՀ տնտեսությունը տպավորիչ աճ է գրանցում թավշյա հեղափոխությունից հետո։

«Այս պահին ունենք 7 տոկոս տնտեսական աճ։ Այս տարի ունենք տուրիզմի շուրջ 13 տոկոս աճ։ Տպավորիչ աճ է արձանագրում նաև տեխնոլոգիական ապրանքների արտահանումը։ ԱՅս տարվա առաջին 7 ամիսների կտրվածքով միջին տեխնոլոգիատար ապրանքների արտահանումը աճել է 49.9 տոկոսով, իսկ բարձր տեխնոլոգիական ապրանքների արտահանումը` 34.4 տոկոսով»,– ասաց վարչապետը:

Այս ցաւոցանիշները Փաշինյանի համոզմամբ հույս են ներշնչում, որ տնտեսական հողափոխությունը կհանգեցնի նաև տեխնոլոգիական հեղափոխության։

ՀՀ վարչապետը հույս հայտնեց, որ Երևանում անցնող համաժողովը լուրջ փոփոխություններ կառաջացնի տեխնոլոգիական համաշխարհային զարգացումների ոլորտում։

Հայտնի դիջեյ Արմին վան Բյուրենն Instagram-ում արդեն Հայաստանի PR-ն է անում. լուսանկարներ

Ավարտելով ելույթը ու հաջողություն մաղթելով համաժողովի մասնակիցներին իրենց երևանյան աշխատանքներում, Փաշինյանը միաժամանակ հորդորեց առիթից օգտվելով ծանոթանալ նաև հայաստանյան մշակույթին, խոհանոցին ծանոթանալու և ջերմ աշունը վայելելու համար։

61
թեգերը:
համաժողով, ՏՏ, ելույթ, Նիկոլ Փաշինյան, Հայաստան
թեմա:
WCIT համաշխարհային համաժողովը Երևանում (25)
Ըստ թեմայի
Հայաստան ժամանեց աշխարհահռչակ դիջեյ Արմին վան Բյուրենը. լուսանկարներ
WCIT-2019–ը մեկնարկել է. Փաշինյանն արդեն Հանրապետության հրապարակում է
Երևան ժամանեց Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի առաջին հյուրը. լուսանկար
Եվս մեկ հյուր. Սերժ Թանկյանը ժամանեց Հայաստան
Վանա լիճ, Ախթամար եկեղեցի

Կողոպուտը նրանց ԴՆԹ-ի մեջ է․ ինչպես են թուրքերը փնտրում «հանկարծ անհետացած հայերի» գանձերը

0
(Թարմացված է 22:13 12.07.2020)
Թուրքիայում «ոսկու տենդը» չի հանդարտվում, և ամեն տարի ավելի ու ավելի շատ թուրքեր ու քրդեր են կողոպտում հայերի տները, եկեղեցիները, գերեզմանատներն ու հուշարձանները՝ գանձեր գտնելու հույսով։

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի – Sputnik. Թուրքիայի քաղաքացիները չեն ճանաչում Ցեղասպանությունը, բայց չգիտես՝ ինչու հավատում են, որ Վանից, Մուշից, Բիթլիսից, Էրզրումից, Դիարբեքիրից, Ուրֆայից, Այնթափից, Ադանայից, Կարսից և մյուս շրջաններից անհետացած հայերն իրենց տներում և բակերում ոսկի են կուտակել։

Հայկական ծագումով կանադացի պատմաբան Րաֆֆի Բեդրոսյանը հայ-ամերիկյան The Armenian Mirror Spectator պարբերականում գրում է Թուրքիայի ծայրահեղականների մասին, որոնք շարունակում են ջարդուփշուր անել հայերի տները՝ գանձեր գտնելու հույսով։

Ըստ Բեդրոսյանի՝ Google որոնման համակարգը «գանձերի որոնում հայկական տներում» թեմայով ավելի քան 800 հազար հղում է առաջարկում՝ թուրքերենով։Եթե ապագա «որսորդն» իր որոնումներում ավելի ճշգրիտ գտնվի և փնտրի, օրինակ, «գանձեր հայկական եկեղեցիներում», ապա կգտնի այդպիսի 700 հազար հղում, իսկ «ի՞նչ փնտրել հայերի տներում գանձեր որոնելիս» հարցի դեպքում՝ որոնման համակարգը 400 հազար հղում է ցույց տալիս։

YouTube-ում հարյուրավոր վիդեոդասընթացներ կան, որոնք ցուցադրում են, թե որտեղ և ինչպես է պետք գանձեր փնտրել ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող հայկական տներում և եկեղեցիներում։ Նմանատիպ դասընթացներ կան նաև հայկական խորհրդանշանների, բառերի և տառերի նշանակության մասին, որոնք կարող են հայերի թաքնված գանձերը գտնելու բանալի դառնալ։

Յուրաքանչյուր նմանատիպ տեսանյութ մի քանի տասնյակ հազար դիտում ունի, իսկ այսպես կոչված՝ «դասավանդողները» կամ «փորձագետները» թուրքական թոք-շոուներում պահանջված հյուրերն են։ Ի դեպ, նրանց ծառայություններն անվճար չեն․ այս «մասնագետները» վաճառում են հայկական նշանների մասին իրենց «գիտելիքները» և անգամ նկարներ են ստեղծում, որոնցում, իբր, ցույց են տալիս, թե որտեղ են թաղված հայերի գանձերը։

Եվ ուրեմն, ինչո՞ւ են 20-րդ դարի սկզբին Թուրքիայից «հրաշքով անհետացած» հայերն այդքան ոսկի թողել։ Թուրք «փորձագետների» պատասխանը հնչում է մոտավորապես այսպես՝ հայերը «ինքնակամ որոշել են» լքել իրենց տները՝ վերադառնալու հույսով, այդ պատճառով էլ գանձերը թաղել են բակում, պատերի մեջ և այլն։ Ընդ որում՝ այս պնդումը այնպիսի վստահությամբ է տարածվում, ասես՝ խոսքը բացարձակ ճշմարտության մասին է, եղանակի տեսության կամ սպասվող ընտրությունների։

«Հայկական գանձերի պրոֆեսիոնալ որսորդները խորհուրդ են տալիս մետաղաորոնման սարքեր ունենալ՝ աղյուսե կամ բետոնե պատի մեջ թաքցրած ոսկե կամ արծաթե դրամները հայտնաբերելու համար։ Նրանք նաև խորհուրդ են տալիս ուշադիր հետևել Թուրքիա այցելող սփյուռքահայերին»։

«ՁԵզ կարող է թվալ, թե նրանք սովորական զբոսաշրջիկներ են, սակայն իրականում եկել են իրենց նախնիների թողած գանձերը տանելու։ Մենք խորհուրդ ենք տալիս հայերի հանդիպելիս մեզ մոտ բերել, այդպիսով մենք կարող ենք համաձայնություն կնքել՝ հայտնաբերված գանձերը կիսելու մասին»,- այս անհեթեթությունը թուրքական շոուների ժամանակ իմաստուն դեմքով կրկնում են կեղծ հնագետները։

Բեդրոսյանը գրում է, որ ժամանակին գանձերը գտնելու հարցում օգնության ակնկալիքով մի քանի թուրք դիմել էին անգամ «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքին։

«Իսկական գանձերը հողի տակ թաղված չեն, իսկական գանձերն այդ մարդիկ էին ստեղծում իրենց աշխատանքով»,-այն ժամանակ նրանց ասել էր Դինքը։ Սակայն հեշտ ավարի ու հարստանալու մտքից արբած՝ թուրքերն, իհարկե, չլսեցին նրան։

«Նա չարիք է». հայազգի հաղորդավարը կկանգնի դատարանի առջև Էրդողանին «վիրավորելու» համար

Թուրքական պետությունը պաշտոնապես չի ողջունում այս գործողությունները, բայց, ակնհայտորեն, նաև չի խոչընդոտում դրանց, քանի որ հայկական տներում գանձերի որոնումների մասին բաց և ազատորեն քննարկվում է տպագիր ԶԼՄ-ներում, սոցիալական ցանցերում և թոք-շոուներում։

Փաստացի, երբ կառավարությունը որոշեց քանդել Մուշի մոտ 500 հայկական տները՝ նոր բնակելի թաղամաս կառուցելու համար, տների սեփականատերերին թույլատրվեց ինքնուրույն քանդել դրանք, ինչպես նաև ներգրավել հետաքրքրված մարդկանց՝ գանձերը գտնելու համար։

Տեղական ինքնակառավարման մարմինների լռելյայն համաձայնությամբ թույլատրվում է պեղումներ կատարել լքված հայկական տներում, եկեղեցիներում և գերեզմանատներում, ընդ որում՝ ոչ միայն ձեռքով, այլ նաև խոշոր շինարարական տեխնիկայի գործադրմամբ, անգամ դինամիտ օգտագործելով։

Բեդրոսյանն համոզմամբ՝ թալանը (այդ բառը հայերենում և թուրքերենում նույն իմաստն ունի) թուրքերի ԴՆԹ-ի մեջ է։

Մի օր բոլորս վերադառնալու ենք. ծպտյալ հայերն ու Արմեն Բաքըրջըօղլուի հայկական ընտանիքը

Հեղինակի կարծիքով՝ սկզբում՝ Միջնադարում, թուրքերը գրավում էին ուրիշների տարածքները, այնուհետև Օսմանյան կայսրության ոչ մահմեդական բնակչությանը՝ հայերին, հույներին, ասորիներին, հրեաներին մշտական սարսափի մեջ էին պահում, հետո կատարեցին մարդկության դեմ մեծագույն հանցագործությունը՝ ոչնչացնելով 1,5 միլիոն հայի, գրավելով նրանց տներն ու հուշարձանները, և անգամ հիմա՝ 21-րդ դարում, շարունակում են ապրել գողի հոգեբանությամբ։

0
թեգերը:
Հուշարձան, Եկեղեցի, գերեզման, շինարարություն, Ոսկի, հայ, Թուրք
թեմա:
Հայոց ցեղասպանություն
Ըստ թեմայի
Թուրքիայի իշխանությունները մտադիր են «փակել» Սուրբ Սոֆիայի տաճարի որմնանկարները
Ամասիացի Օհանը և մյուսները․ ինչու են թուրք գրողները խոսում Արևմտյան Հայաստանի հայերի մասին
Թուրքիայում ավերում են հայկական կոթողները, իսկ ի՞նչ է անում թուրքական իշխանությունը
«Միայն արյան հոտը կարող է ձեզ սթափեցնել». մեկ դար անց թուրքի նամակը Կոմիտասին
Զվարթնոց օդանավակայան, արխիվային լուսանկար

Աննախադեպ. իրականացվել է Լոս Անջելես-Երևան առաջին հատուկ չվերթը

18
(Թարմացված է 21:58 12.07.2020)
Չվերթն իր տեսակով աննախադեպ է հայկական ավիափոխադրումների պատմության մեջ։

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի - Sputnik. Իրականացվեց Լոս Անջելես-Երևան առաջին հատուկ չվերթը։ Լուրը Facebook-ի պաշտոնական էջում հայտնել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի մամուլի ծառայությունը։

Օդաչու չեն, բայց առանց նրանց «թռչել» չի լինի. լուսանկարներ բորտուղեկցորդուհիների առօրյայից

«Լոս Անջելեսի «Թոմ Բրեդլի» օդանավակայանից Երևան ուղևորվող իսլանդական ազգային ավիափոխադրող Icelandair ավիաընկերության Boeing 767-300ER տիպի օդանավը, վառելիքի վերալիցքավորման նպատակով մեկ կանգառ կատարելով Ռեյկյավիկի օդանավակայանում, քիչ առաջ վայրէջք կատարեց «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում»,- նշված է հաղորդագրության մեջ։


Նշվում է, որ այս չվերթն իր տեսակով աննախադեպ է հայկական ավիափոխադրումների պատմության մեջ։ Մոտ 15 ժամ տևած հատուկ չվերթով Հայաստան են տեղափոխվել 265 ուղևոր։ Նրանցի 240-ը COVID-19 համաճարակի պատճառով Լոս Անջելեսում մնացած մեր հայրենակիցներն էին։

Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին ծրագրված է Երևան-Լոս Անջելես, իսկ հուլիսի 17-ին՝ Երևան-Բոստոն-Լոս Անջելես չվերթերը։ Այս դեպքում թռիչքի տևողությունը 17 ժամ է, Բոստոնում կանգառի տևողությունը՝ 3 ժամ։ Ինքնաթիռը Բոստոնում կկատարի տեխնիկական կանգառ, որի ընթացքում ուղևորները, ստանալով ուղեբեռը, պարտադիր պետք է անցնեն միգրացիոն և մաքսային ստուգում, ապա, Լոս Անջելես շարունակող ուղևորները ևս մեկ անգամ կհաշվառվեն և հանձնելով ուղեբեռը՝ կվերադառնան նույն ինքնաթիռ՝ չվերթը շարունակելու համար։

Չվերթերն իրականացնում է IcelandAir ավիաընկերությունը։ Չվերթից կարող են օգտվել ԱՄՆ քաղաքացիները, ԱՄՆ-ում մշտական բնակության իրավունք ունեցողները (Green Card), ներգաղթային վիզայով ճանապարհորդողները, ինչպես նաև այն օտարերկրյա քաղաքացիները,որոնք ունեն ԱՄՆ-ում բնակվող ընտանիքի անդամներ (ամուսին/կին/ծնող/երեխա)։

Դոնի Ռոստով-Երևան չարտերային թռիչք կիրականացվի

Ըստ հայաստանյան զբոսաշրջային ընկերությունների՝ Երևան-Լոս Անջելես ուղիղ չվերթի արժեքը էկոնոմ կարգի ավիատոմսի համար 1350$-ին համարժեք դրամ է, բիզնես դասինը՝ 2350$-ին համարժեք ՀՀ դրամ: Երևան-Բոստոն-Լոս Անջելես չվերթի համար էկոնոմ կարգի ավիատոմսի արժեքն է 1450$-ին, բիզնես դասինը՝ 2450$ -ին համարժեք ՀՀ դրամ:

Երկու չվերթերի դեպքում էլ մինչև 2 տարեկան երեխաների ավիատոմսն արժե 100$ -ին համարժեք դրամ:

Ռուսաստանի ավելի քան 2 հազար քաղաքացի Հայաստանից հայրենիք է վերադարձել. դեսպանատուն

18
թեգերը:
տոմս, ուղևոր, «Զվարթնոց» օդանավակայան, Երևան, Լոս Անջելես, չվերթ
Ըստ թեմայի
Երևան-Մոսկվա չվերթն անորոշ ժամանակով հատաձգվել է
Առաջիկա օրերին 4 չվերթ է նախատեսված Ռուսաստանից ու Բելառուսից
Մոսկվայից և Վորոնեժից դեպի Երևան չվերթեր կիրականացվեն
Նոր չարտերային չվերթով Հայաստան են վերադարձել 248 քաղաքացի