Նիկոլ Փաշինյան

«Թանկագին հյուրեր ունենք». Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել

284
(Թարմացված է 13:40 06.10.2019)
Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսին մասնակցելու համար Հայաստան են ժամանում հայտնի հայեր, ճանաչված ու սիրված հյուրեր։ Նրանցից երկուսի հետ ՀՀ վարչապետը լուսանկար է հրապարակել։

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում լուսանկար է հրապարակել աշխարհահռչակ երաժիշտ և երգահան Սերժ Թանկյանի և «Խոստումը» ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Էսրայելյանի հետ։ Լուսանկարին կից նա գրել է «Թանկագին հյուրեր ունենք»։

Սերժ Թանկյանը Երևան  է ժամանել երեկ երեկոյան։ Նա Հայաստան է եկել` Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսին՝ WCIT 2019-ին մասնակցելու նպատակով։

Հիշեցնենք` կոնգրեսը Երևանում նախանշված է հոկտեմբերի 6-9-ը։ Մասնակցության համար Հայաստան են ժամանել ավելի քան 20 երկրների նախարարական պատվիրակություններ` շուրջ 2000 մասնակիցներով։

Երևան ժամանեց Յուրի Ջորկաեֆը

Հրավիրվածների թվում են նաև Աբու Դաբիի ներդրումային ֆոնդը` «Մուբադալա» ընկերությունը, Քիմ Քարդաշյանը, Էրիկ Իսրայելյանը, Ալեքսիս Օհանյանը։

Երևան ժամանեց Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի առաջին հյուրը. լուսանկար

Տեղեկատվական տեխնոլոգիաների Համաշխարհային կոնգրեսը (WCIT) առաջին անգամ է անցկացվելու Հայաստանում: ՏՏ ոլորտի աշխարհի ամենահեղինակավոր համաժողովի կազմակերպման հերթափոխը Հայաստանին է փոխանցել Բրազիլիան, որտեղ անցկացվել էր 2018թ–ի համաժողովը։ Իսկ մեր երկիրն այդ իրավունքը 2020թ–ի կփոխանցի Հնդկաստանին:

284
թեգերը:
Աննա Հակոբյան, Լուսանկար, Սերժ Թանկյան, Նիկոլ Փաշինյան, Հայաստան
Ըստ թեմայի
Երևանի կենտրոնում երաժշտական «խառնաշփոթ» է. WCIT-2019 նվագախմբի գլխավոր փորձի տեսանյութը
Հանրապետության հրապարակ տանող փողոցներում երթևեկությունը սահմանափակվելու է
Հայաստանը 2000 հյուրի է սպասում, այդ թվում` Քիմ Քարդաշյանին ու Ալեքսիս Օհանյանին
WCIT նվագախմբի փորձը` Հանրապետության հրապարակում. բացառիկ լուսանկարներ