Արարատ Միրզոյանը և կինը` Գոհար Աբաջյան

Հետհեղափոխական գնումներ. ԱԺ նախագահը թվարկել է կնոջ ձեռք բերած գույքը

167
(Թարմացված է 15:24 04.10.2019)
Արարատ Միրզոյանի ընտանիքը հեղափոխությունից հետո նոր տուն ու նոր ավտոմեքենա է ձեռք բերել, երկուսն էլ` վարկով։

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կինը վարկով նոր մեքենա է ձեռք բերել։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահը` մեկնաբանելով պատգամավորների` հետհեղափոխական գնումների մասին մամուլում տարածված հրապարակումները։

Ավտոմեքենայից բացի, Միրզոյանների ընտանիքը հեղափոխությունից հետո նաև նոր բնակարան է ձեռք բերել։ ԱԺ խոսնակի պնդմամբ` դարձյալ վարկով։

«Ունեինք մեկսենյականոց բնակարան, որը վաճառել ենք։ Այդ գումարը վճարել ենք որպես կանխավճար և հիփոթեքային վարկավորմամբ ձեռք ենք բերել ավելի մեծ բնակարան»,– ասաց Միրզոյանը։

Ի՞նչ փոփոխության է ենթարկվել անշարժ գույքի շուկան. գների դինամիկա

ԱԺ նախագահը լրագրողներին կոչ արեց թանկարժեք գնումների մասին փաստեր ունենալու դեպքում դրանք հրապարակել և  հանձնել իրավապահներին։

Նշենք, որ առաջին անգամ չէ, երբ Արարատ Միրզոյանը լրագրողներին պատմում է իր գնումների ու վարկային պատմության մանրամասները։

Քոչարյանների ընտանիքի նկատմամբ հետապնդում չկա. Վանեցյան

Հիշեցնենք` 2019թ–ի ապրիլին Միրզոյանը նաև հայտնել էր, որ իր բանկային հաշվի վրա կալանք է դրված, որի պատճառով ստիպված է եղել նոր հեռուստացույցը գնել ոչ թե վարկով, ինչպես նախատեսել էր, այլ կանխիկ։ Բանկը Միրզոյանին մերժել էր։

167
թեգերը:
ավտոմեքենա, Անշարժ գույք, Արարատ Միրզոյան, Հայաստան
Ըստ թեմայի
Մակունցի համար ընդունելի չէ քաղաքական դիսկուրսը անձնական տիրույթ տեղափոխելը
Պաշտոնյաները գրասենյակները գնել ու վարձակալությամբ են տվել նոտարներին. քրգործ է հարուցվել
Քաղաքապետարանի պաշտոնյաներն օգնել են «Սանիթեքին» խաբել պետությանը
«Գոլդեն Փելես» հյուրանոցը մինչև տարեվերջ կա՛մ կվաճառվի, կա՛մ աճուրդի կհանվի. Բաբայան