Արմեն Մկրտչյան

Հայ բժշկին անակնկալ են մատուցել Սուդանում և նրա պատվին անվանակոչել նորածին աղջկան

1549
(Թարմացված է 18:37 03.10.2019)
Սուդանում աշխատող հայ բժիշկն օգնել է, որ զույգ փոքրիկները լույս աշխարհ գան։ Սուդանցի կինն էլ որոշել է վարձահատույց լինել։

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik. Գյումրու Մոր ու մանկան ավստրիական հիվանդանոցից Սուդան մեկնած մանկաբարձ-գինեկոլոգ Արմեն Մկրտչյանի պատվին այսօր սուդանցի նորածնին Արմինե են անվանակոչել։ Բժիշկն այս մասին գրել է Facebook սոցիալական ցանցի իր էջում։

«Գիշերն ինձ կանչում են, թե զույգ պտուղ է: Առաջինի ծնունդից հետո երկրորդի պորտալարի արտանկում է, սրտի զարկերը չկան... Հասնում եմ ու որոշակի միջոցառումներից հետո ծննդալուծում: Վերակենդանացման բարդ գործն ավարտվում է հաջողությամբ... Երկրորդ երեխային, ի պատիվ ինձ, մայրն անվանակոչել է Արմինե», - գրել է բժիշկը:

Հիշեցնենք, որ Արմեն Մկրտչյանը Սուդանում փոխարինում է Թոմ Քաթինային, որն «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նախագահ է ընտրվել ու համախմբում է հումանիտար կազմակերպությունների և ընդհանուր պրակտիկայով զբաղվող բժիշկների աշխատանքները:

«Բեյբի բում» Գյումրիում. նորածինները մայրիկների հետ «շքերթի» էին դուրս եկել. տեսանյութ

Քաթինան 2017 թ-ին  «Ավրորա» մարդասիրական մրցանակի դափնեկիր էր դարձել՝ Նուբա լեռներում անձնուրաց աշխատանքի համար:

1549
թեգերը:
բժիշկ, երեխա, Սուդան, Հայաստան
Ըստ թեմայի
Ինչպես է նորածին երեխան քնում հոր նվագի տակ. տեսանյութ
Կյանքի գնով փրկել են նորածնին. կոբրայի և երկու շան գոտեմարտի ապշեցուցիչ տեսանյութը
Լուսինե Թովմասյանը նորածին որդու լուսանկարն է հրապարակել