Пресс-конференция Шарля Азнавура

«Շառլը»՝ Հոլիվուդում. ամերիկացիներն առաջինը կտեսնեն Ազնավուրի կյանքի մասին մյուզիքլը

133
Լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի կյանքի մասին պատմող կենսագրական մյուզիքլը առաջին անգամ կցուցադրվի The Hotel Café–ում արդեն հոկտեմբերին։

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի - Sputnik. Հոլիվուդում` «The Hotel Café»–ում, հոկտեմբերի 12-ին կկայանա ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի մասին պատմող «Charles» կենսագրական մյուզիքլի պրեմիերան։ Բեմադրության հեղինակը Թալին Բաբայանն է, հայտնում է  Asbarez պարբերականը։

Մյուզիքլը հիմնված է սկզբնաղբյուրների՝ Ազնավուրի երկու ինքնակենսագրությունների վրա, շեշտը դրվում է նաև երաժշտի կյանքի ամենաառանցքային պահերի վրա. ցույց է տրվում անձնական և պրոֆեսիոնալ պայքարը, որը երգիչը տանում էր կարիերայի ամենասկզբում։ Արտիստը ճանաչում է ձեռք բերել ամբողջ աշխարհում, բազմաթիվ մրցանակներ ու պարգևներ ստացել։  Բեմադրության մեջ ներառված են շանսոնյեի 15 լեգենդար երգերը։ 90 րոպեանոց շոուն հարգանքի տուրք կդառնա մեծ երգիչ, պոետ, կոմպոզիտոր, դերասան և ոչ պակաս ականավոր հումանիստ Շառլ Ազնավուրին։

«Շառլ» մյուզիքլում կխաղան Մորիս Սուջյանն ու Բեռնարդ Բայերը. երկուսն էլ մաեստրոյի կերպարով՝ նրա կյանքի տարբեր ժամանակահատվածներում, իսկ Մարիեթ Սուջյանը կմարմնավորի Էդիթ Պիաֆին։

Մյուզիքլի ստեղծողների խոսքով` նրանք ցանկանում էին ցույց տալ, որ Ազնավուրը մեծ հաջողության է հասել, սակայն միևնույն ժամանակ չի մոռացել իր արմատները և նույնիսկ մահից հետո նրան ոչ միայն սիրում ու հիշում են, այլև նախկինի պես հարգում ստեղծագործական ժառանգության և ողջ գործունեության համար։

«Բոլոր հայերն իմ ընտանիքի անդամներն են». Ազնավուրը` հայերի ու իր հայկական ինքնության մասին

Հիշեցնենք` մեկ տարի առաջ կյանքից հեռացավ մեծն շանսոնյե Շառլ Ազնավուրը։ Ամբողջ երաժշտական աշխարհը սգաց նրա մահը։ Ֆրանսերեն ոչ մի բառ չիմանալով՝ մարդիկ խենթանում էին նրա ձայնի ու երգերի համար։ Նա գիտեր՝ ինչպես հասնել  յուրանքանչյուրի սրտին, մարդկանց սիրում էր իրենց բոլոր թուլություններով,  երգում էր նրանց համար և նրանց մասին։

Ազնավուրը ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին Փարիզում։ Շառլը թողեց դպրոցը 9 տարեկանում՝ երբ արդեն տարված էր արտիստի կյանքով: Այդ տարիներին սկսել է հանդես գալ «Ազնավուր» բեմական անունով: 1940-ականներին Պիեռ Ռոշի հետ հանդես է եկել Կաբարեում: 1944թ. առաջին «Ես հարբած եմ» երգը, Ժորժ Ուլմյերի կատարմամբ, արժանացել է «Տարվա ձայնապնակ» մրցանակին, սակայն Ազնավուր-կատարողին հանդիսատեսը երկար ժամանակ չի ընդունել:

Երգչի աստեղային ժամը եկել է 1946թ., երբ Էդիթ Պիաֆը, լսելով նրա երգեցողությունը, պայմանավորվել է տանել նրան իր հետ Ֆրանսիա և ԱՄՆ` համերգային շրջագայությունների: 1956թ. Փարիզի «Օլիմպիա» դահլիճում հաջող ելույթ ունենալուց հետո, համաշխարհային ճանաչում է ձեռք բերել:

«Ֆրանսիան ազնավուրացված է»,- գրել է ֆրանսիական մամուլը:

Ձախ Հարութն Ազնավուրի 95-ամյակին նվիրված երգ է ներկայացրել. տեսանյութ

Ազնավուրը  շուրջ 1000 երգի հեղինակ է, այդ թվում՝ բազմաթիվ միջազգային հիթերի՝ «Մամա», «Բոհեմ», «Դեռ երեկ», «Երիտասարդություն», «Պետք է գիտնալ», «Նա», «Երկու կիթառ», «Ինչպես ասում են», «Հավերժական սեր», «Ավե Մարիա» և այլն:

Շանսոնյեի երգերը հնչել են Էդիթ Պիաֆի, Լայզա Մինելինի, Մստիսլավ Ռոստրոպովիչի, Պլասիդո Դոմինգոյի, Հուլիո Իգլեսիասի, Շերի, Ջո Դասենի, Ռեյ Չարլզի և այլոց կատարմամբ: Վաճառել է ավելի քան հարյուր միլիոն ձայնապնակ: Ամերիկյան «Թայմ» հանդեսի հարցման համաձայն 149 հազար ձայնով ճանաչվել է «Դարի արվեստագետ»:

Նկարահանվել է բազմաթիվ համաշխարհային ֆիլմերում՝ «Գլուխը պատին» (1958թ.), «Կրակեք դաշնակահարի վրա» (1960թ.), «Սատանան և տասը պատվիրանները» (1962թ.), «Արարատ» (2002թ.) և այլն:

Գրել է «Ազնավուրն Ազնավուրի մասին» (1975թ.), «Անցած օրեր» (2004թ.) հուշագրությունները:

1988թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո հիմնադրել է «Ազնավուրը Հայաստանին» բարեգործական հիմնադրամը և անգնահատելի աջակցություն ցուցաբերել Հայաստանին և աղետի գոտուն:

Բազմիցս համերգներով հանդես է եկել Հայաստանում (1964թ., 1996թ., 2006թ., 2014թ.): Հայկական թեմաներով են նրա «Քեզ համար, Հայաստան», «Նրանք ընկան» (Հայոց ցեղասպանության (1915թ.) 60-ամյակին), «Ինքնակենսագրություն», «Քնքուշ Հայաստան» երգերը:

133
թեգերը:
ԱՄՆ, Հոլիվուդ, մյուզիքլ, Շառլ Ազնավուր
Ըստ թեմայի
Երևան–Փարիզ ճակատագրական չվերթը կամ ինչպես Ազնավուրն ինքնագիր խնդրեց հայ երգչուհուց
Ազնավուրը մեր քաղաքի արժանի զավակն է. Փարիզի քաղաքապետ
Ֆրանսիացի երեխաները փոխել են Pour toi Arménie երգը` ի պատիվ Ազնավուրի և Հայաստանի
Քաոսը ներդաշնակության է վերածում. ֆրանսիահայ երգիչը`հայրենիքի, Ազնավուրի հետ դուետի մասին
Տիգրան Ավինյան, արխիվային լուսանկար

Որոշ լաբորատորիաներում կարգելվեն ՊՇՌ մեթոդով հետազոտությունները. ՀՀ պարետի նոր որոշումը

36
(Թարմացված է 00:43 03.06.2020)
Պոլիմերազային շղթայական ռեակցիայի մեթոդով լաբորատոր հետազոտությունների իրականացումը չի թույլատրվում բոլոր այն լաբորատորիաներում, որոնք չունեն տեխնիկական բավարար հագեցվածություն, բավարար թվով և որակավորմամբ մասնագետներ, ինչպես նաև կենսաանվտանգության պատշաճ համակարգ

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի - Sputnik. ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը նոր որոշում է հրապարակել, որով ՀՀ-ում արգելվում են պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) մեթոդով լաբորատոր հետազոտությունները այն լաբորատորիաներում, որոնք չունեն տեխնիկական բավարար հագեցվածություն։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության կայքը:

«ՀՀ ողջ տարածքում արգելվում է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման նպատակով պոլիմերազային շղթայական ռեակցիայի (այսուհետ՝ ՊՇՌ) մեթոդով լաբորատոր հետազոտությունների իրականացումն այն լաբորատորիաներում, որոնք չունեն տեխնիկական բավարար հագեցվածություն, բավարար թվով և որակավորմամբ մասնագետներ, ինչպես նաև կենսաանվտանգության/կենսապահովության (այսուհետ՝ կենսանվտանգություն) պատշաճ համակարգ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Նոր որոշմամբ սահմանվում է, որ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման նպատակով ՊՇՌ մեթոդով լաբորատոր հետազոտություններ իրականացնելու համար լաբորատորիաների տեխնիկական հագեցվածության, մասնագետների թվի և որակավորման, ինչպես նաև կենսաանվտանգության չափորոշիչներն ու պահանջները սահմանվում են Առողջապահության նախարարի հրամանով և ՊՇՌ մեթոդով լաբորատոր հետազոտություններ իրականացնելու համար բժշկական կազմակերպությունները և լաբորատորիաները պետք է դիմեն Առողջապահության նախարարություն՝ ներկայացնելով Առողջապահության նախարարի հրամանով սահմանված պահանջների ու չափորոշիչների վերաբերյալ տեղեկանք-հիմնավորում և անհրաժեշտ փաստաթղթեր:

Պարետ Տիգրան Ավինյանը կորոնավիրուսի թեստ չի հանձնի և չի փոխարինի Փաշինյանին. խոսնակ

Ինչ վերաբերում է տեխնիկական հագեցվածության, մասնագետների թվի ու որակավորման, ինչպես նաև կենսաանվտանգության/կենսապահովության պահանջներին լաբորատորիաների համապատասխանությանը, ապա դա իրականացվում է Առողջապահության նախարարի հրամանով ձևավորված մասնագիտական խմբի կողմից տեղում կատարված դիտարկմամբ, որի արդյունքում կազմվում է մասնագիտական եզրակացություն:

ՊՇՌ մեթոդով լաբորատոր հետազոտություն իրականացնելու համար նմուշառում կատարող բժշկական կազմակերպությունները և լաբորատորիաները, ինչպես նաև՝ հետազոտությունն իրականացնող լաբորատորիաները պարտավոր են նմուշառման օրն ապահովել իրենց կողմից իրականացված բոլոր հետազոտությունների վերաբերյալ ամբողջական տեղեկության մուտքագրումը էլեկտրոնային առողջապահության «ԱՐՄԵԴ» համակարգ, իսկ արդյունքները՝ դրանք հայտնի դառնալուց հետո՝ 12 ժամվա ընթացքում։ Պարտադիր է հետազոտվող անձի հասանելի հեռախոսահամարի ճշգրիտ մուտքագրումը, որը հանդիսանում է միակ կոնտակտային հեռախոսահամարն արդյունքների մասին տեղեկացնելու և քաղաքացու հետ հետագա կապի ապահովման համար։

Դրական արդյունքների դեպքում լաբորատորիաները 12 ժամվա ընթացքում լրացնում և Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ են ներկայացնում շտապ հաղորդման քարտ։

Երևանի կենտրոնում փակվել են հանրային սննդի մի շարք հայտնի կետեր. տեսանյութ

ՊՇՌ հետազոտություններ իրականացնող լաբորատորիաներում հետազոտությունների որակի արտաքին հսկողությունն իրականացնում է Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը. ընթացակարգային կանոնները սահմանվում են Առողջապահության նախարարի ցուցումով։

Իր վերջին որոշման մեջ ՀՀ պարետը Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին հանձնարարել է 2-օրյա ժամկետում՝

  • Սահմանել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման նպատակով ՊՇՌ մեթոդով լաբորատոր հետազոտություններ իրականացնելու համար լաբորատորիաներին ներկայացվող տեխնիկական հագեցվածության, մասնագետների թվի և որակավորման, կենսաանվտանգության չափորոշիչների ու պահանջների վերաբերյալ հարցաշար և ապահովել դրա հրապարակումը նախարարության պաշտոնական կայքէջում:
  • Ձևավորել մասնագիտական խումբ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման նպատակով ՊՇՌ մեթոդով լաբորատոր հետազոտություններ իրականացնելու համար լաբորատորիաների տեխնիկական հագեցվածության, մասնագետների թվի և որակավորման, ինչպես նաև կենսաանվտանգության՝ Առողջապահության նախարարի համապատասխան հրամանով սահմանված պահանջներին ու չափորոշիչներին համապատասխանությունը գնահատելու նպատակով:
  • Սահմանել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման նպատակով ՊՇՌ մեթոդով լաբորատոր հետազոտություններ իրականացնող լաբորատորիաներում որակի արտաքին հսկողության իրականացման գործողությունների ստանդարտ ընթացակարգը (ԳՍԸ)։
  • Հաշվի առնելով մասնագիտական խմբի գնահատման եզրակացությունը՝ Առողջապահության նախարարի ցուցումով սահմանել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման նպատակով ՊՇՌ մեթոդով լաբորատոր հետազոտություններ իրականացնող լաբորատորիաների ցանկը և ապահովել հանրությանը պատշաճ իրազեկումը՝ ըստ անհրաժեշտության ապահովելով դրա պարբերական թարմացումը։

Որոշումն ուժի մեջ է մտնում հունիս 2-ին՝ ժամը 23:59-ից:

36
թեգերը:
թեստ, որոշում, Տիգրան Ավինյան, պարետ, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Պարետի որոշմամբ Երևանի կենտրոնի խոշոր սուպերմարկետներից մեկը ժամանակավորապես չի գործի
932 տնտեսվարող պարետի սահմանած կանոնները չեն պահպանել. նրանց գործունեությունը կասեցած է
Պարետը չի բացառում կարանտինային ռեժիմ սահմանելու հնարավորությունը
Պարետատունն ինքնամեկուսացման պայմաններում փոփոխություններ է կատարել

ԱՄՆ-ում անկարգությունների հետևանքով նաև հայերին պատկանող բիզնեսներ են տուժել

74
Կոլորադո քաղաքի Դենվեր քաղաքում նաև սև ներկով հայկական խաչքար է պղծվել, Կալիֆոռնիայում հայերին պատկանող մի քանի խանութներ են թալանվել։

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի - Sputnik. ԱՄՆ-ում արդեն մի քանի օր է՝ չեն հանդարտվում փողոցային անկարգությունները։ Իրավիճակը լարված է նաև հայաշատ Կալիֆորնիայում։ Ըստ նախնական տեղեկությունների՝ անկարգությունների հետևանքով նաև հայերին պատկանող տասնյակ բիզնեսներ են տուժել։

Shantnews.am-ի հետ զրույցում Լոս Անջելեսում Հայաստանի գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը նշել է, որ դեռևս փորձում են ամբողջացնել տեղեկությունը՝ հասկանալու համար, թե ԱՄՆ-ում տեղի ունեցող իրադարձություններից քանի հայ է տուժել։ Նա տեղեկացրեց, որ շաբաթ օրը Կալիֆոռնիայի նահանգապետի որոշմամբ՝ արտակարգ դրություն հայտարարվեց Լոս Անջելես քաղաքում և մարզում, որտեղ մոտ տասնհինգ միլիոն մարդ է ապրում։ Տարբեր քաղաքներում պարետային ժամը տարբեր է։ Օրինակ՝ Սանտա Մոնիկան բավականին շատ է տուժել անկարգությունների ժամանակ։

Լոս Անջելեսում Ազգային գվարդիայի մոտ հազար ծառայող է տեղակայվել: Նրանք հիմնականում պաշտպանում են քաղաքապետարանի շենքն ու ստրատեգիական կառույցները։

ԱՄՆ-ում ոստիկանները մի քանի անգամ կրակել են Sputnik-ի պրոդյուսերի վրա

«Գլենդելը, Բրբենքը, Հոլիվուդը, Փասադենան, որտեղ մեծ թվով հայություն կա, դրանցում հիմնականում խժդժություններ չեն եղել, առանձին դեպքեր են արձանագրվել»,- նշեց հյուպատոսը՝ հավելելով, որ այլ դեպքերի մասին տեղեկություններ են հավաքում։

Բայբուրդյանը տեղեկացրեց նաև, որ անկարգությունների ժամանակ պղծվել է Կոլորադո նահանգի Դենվեր քաղաքի կառավարական շենքի մոտ տեղադրված հայկական խաչքարը։ Այն տեղադրվել է ի հիշատակ Հայոց ցեղասպանության և մարդկության դեմ կատարված բոլոր հանցագործությունների զոհերի։ Խաչքարի վրա սև ներկով գրություններ են հայտնվել։

Բիզնեսներ ունեցող հայերը նաև իրենց խանութները, ռեստորանները պաշտպանելու լրացուցիչ միջոցներ են ձեռնարկում, մետաղյա ճաղավանդակներ են տեղադրում և այլն։

Հիշեցնենք` ամերիկյան քաղաքներում անկարգությունները սկսվեցին մայիսի 25-ից, երբ աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդը մահացավ ոստիկանական գործողությունների հետևանքով։
Զանգվածային անկարգությունների ֆոնին չորս ոստիկան ազատվել է աշխատանքից, ևս մեկը մեղադրվում է անզգուշությամբ մահ պատճառելու մեջ։ Մինեապոլիսում ու հարևան Սենթ Փոլում հանգստյան օրերին պարետաժամ է մտցվել։

Ինչու են Ռուսաստանին մեղադրում ԱՄՆ անկարգությունների մեջ. պարզաբանում է Կուբիշկինը

74
թեգերը:
խաչքար, բիզնես, Կալիֆոռնիա, հայ, Բողոքի ակցիա, ԱՄՆ
Ըստ թեմայի
Բողոքի ակցիաներ ԱՄՆ-ում․ ամերիկացիները փորձում են մեղքը բարդել Ռուսաստանի վրա
Ավելի քան 60 սպա և գործակալ է տուժել ԱՄՆ-ում տեղի ունեցած ցույցերի ժամանակ
«Իրականություն վերադարձեք». Զախարովան պատասխանել է ԱՄՆ նախագահի նախկին խորհրդականին
ԱՄՆ-ում ոստիկանները մի քանի անգամ կրակել են Sputnik-ի պրոդյուսերի վրա