Կիմ Բակշի

Նա հոգու խորքում հայ էր. Կիմ Բակշիի աճյունափոշին կամփոփվի Գառնիի կիրճում և Շուշիում

199
(Թարմացված է 17:31 02.10.2019)
Կիմ Բակշին մահից 5 տարի առաջ կտակ էր գրել ու խնդրել, որ իր աճյունափոշու մեկ մասն ամփոփվի Հայաստանում, մյուսը` Արցախում։ Գրողի ցանկությունը կկատարվի։

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի — Sputnik. Ռուսաստանցի հայտնի գրող և դրամատուրգ, հայ ժողովրդի մեծ բարեկամ Կիմ Բակշիի աճյունափոշու մի հատվածը վաղը կամփոփվի Գառնիի կիրճում, իսկ օրեր անց նման արարողություն տեղի կունենա Արցախում` Շուշիում։ Այս մասին այսօր Բակշիին նվիրված հուշ–ցերեկույթի ժամանակ ասաց միջոցառման կազմակերպիչ, «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» ՊՈԱԿ-ի տնօրեն Գագիկ Մանասյանը։

«Բակշին իր կտակում գրել էր, որ իր աճյունափոշին շաղ տան Գառնիի կիրճում և Շուշիում։ Քանի որ հայ առաքելական եկեղեցու կանոնակարգով նման գործընթաց չի կարելի, դրա համար էլ Գառնու կիրճում, «Քարերի սիմֆոնիային» կից մի աղբյուր կտեղադրվի, որտեղ նաև կամփոփվի աճյունափոշին։ Շուշիում նույնպես նման արարողություն կկայանա»,–ասաց նա։

Մանասյանի խոսքով` Բակշին արդեն 30 տարի հայ ժողովրդի լավագույն բարեկամն էր։ Ըստ նրա` շատերն են Հայաստանի մասին ստեղծագործություններ գրել, սակայն այդքան «հավատարիմ» չեն եղել, նրանց` Հայաստանի հանդեպ սերը հարատև չի եղել։ Իսկ Բակշին 30 տարի անընդմեջ Հայաստան էր այցելում, Հայաստանի մասին 10 գիրք ունի տպագրած, այդ թվում` «Արցախի գանձերը» վերնագրով մի գիրք։

Директор Гос.филармонии Армении Гагик Манасян на мероприятии, посвященное памяти Кима Бакши (2 октября 2019). Еревaн
© Sputnik / Aram Nersesyan
Գագիկ Մանասյան

«Ռուսաստանում հայերի միության» փոխնախագահ Լուսիկ Ղուկասյանն էլ հայտնեց, որ Կիմ Բակշին մեծ ավանդ է ներդրել հայ մշակույթի պատմության մեջ։ Ըստ նրա` Բակշիի շնորհիվ շատերն են իմացել ոչ միայն Մատենադարանի, այլ նաև Արցախում և Հայաստանում առկա գանձերի մասին։

«Անկեղծ ասած` երբ դպրոցում նրա գրքերն էինք կարդում, ինձ թվում էր` Բակշին հայ է, և երբ առաջին անգամ տեսա նրան, ու ինձ ասաց, որ ինքը հայ չէ, ես շատ էի զարմացել։ Իրականում շատերն են կարծում, որ նա հայ է, ինձ թվում է` նա էլ իր հոգու խորքում իրեն հայ էր համարում։ Բակշին Հայաստանի հետ կապված յուրահատուկ կապեր ուներ»,–ասաց նա։

Вице-президент Союза армян России Лусик Гукасян на мероприятии, посвященное памяти Кима Бакши (2 октября 2019). Еревaн
© Sputnik / Aram Nersesyan
Լուսիկ Ղուկասյան

Ղուկասյանի խոսքով` այսօր մեծ գրողի այրին` Պոլինա Բոգդանովան է ժամանելու Հայաստան և մասնակցելու է Բակշիի աճյունափոշու ամփոփման արարողություններին։

Հայաստանում Ուկրաինայի նախկին դեսպան Ալեքսանդր Բոժկոն էլ նշեց, որ Կիմ Բակշին ոչ միայն մեր ազգի, այլ նաև իր բարեկամն էր. նրանք երկար տարիներ ընկերություն են արել, երբ Բոժկոն դիվանագիտական առաքելություն է իրականացրել Հայաստանում։ Ամեն անգամ, երբ Բակշին Հայաստան է այցելել, զանգահարել է Բոժկոյին, և նրանք միասին Հայաստանի պատմամշակութային վայրերն են այցելել ու երկար զրուցել հայոց պատմության մասին։

«Ինձ թվում է` Հայաստանի բախտը բերել է, որ նա նման բարեկամ ունի, ինչպիսին Բակշին է։ Հայագիտության մասին նա շատ է գրել, բայց հետաքրքիր է, որ այն ամենի մասին, ինչ գրում է Բակշին, մեզ ծանոթ է, մենք գիտենք այդ փաստերը, սակայն նա կարողացել է այնպիսի մոտեցում գտնել, որ իր գրածը թափանցի ընթերցողների սրտերի մեջ»,–ասաց նա` հավելելով, որ Բակշին իր միջով էր անցկացնում հայ ժողովրդի ցավը։

Экс-посол Украины в Армении Александр Божко на мероприятии, посвященное памяти Кима Бакши (2 октября 2019). Еревaн
© Sputnik / Aram Nersesyan
Ալեքսանդր Բոժկո

Այսօր կազմակերպված հուշ–ցերեկույթի ժամանակ ցուցադրվեց ռեժիսոր Հովիկ Հախվերդյանի և Կիմ Բակշիի` «Մատենադարան» ֆիլմի 6–րդ մասը։

Мероприятие, посвященное памяти Кима Бакши (2 октября 2019). Еревaн
© Sputnik / Aram Nersesyan
Կիմ Բակշիին նվիրված միջոցառում Երևանում

Հիշեցնենք, որ Կիմ Բակշին մահացել է 2019թ․ մարտի 5-ին Մոսկվայում։

«Իմ այս նամակով և վերջին ցանկությամբ ես կրկին հաստատում եմ Հայաստանի, Արցախի հանդեպ իմ անդավաճան սերը, որը, կարծում եմ, ապացուցել եմ հայ ժողովրդին հիսուն տարի ծառայելու ընթացքում»,– իր կտակում գրել էր նա։

Բակշին կտակը գրել էր 2014–ին։

199
թեգերը:
Կիմ Բակշի, Գառնի, գրող, հայ, Հայաստան
Ըստ թեմայի
Իմաստը ներկայում է․ մեկնարկեց թատերասերների յոթնօրյա տոնը՝ «Հայ ֆեստը»
Եվրոպային հոգևոր արժեք, մեզ` նյութական. System of a Down–ը Հայաստան չի գա, բայց փող կտա
Врачи скорой помощи перед зданием медицинского центра Сурб Григор Лусаворич (2 апреля 2020). Еревaн

Մենք դիակն առանց անփութության ենք փոխանցել շտապօգնությանը. «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ

1
(Թարմացված է 22:29 02.07.2020)
ԲԿ-ի մամուլի խոսնակն անդրադարձել է նաև բուժքրոջ կողմից մահացածից գումար գողանալու լուրերին։

ԵՐԵՎԱն, 2 հուլիսի - Sputnik. «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը գրառում է արել Facebook-ում՝ նշելով, որ կենտրոնը մեղավորություն չունի օրեր առաջ կորոնավիրուսի հետևանքով մահացած Սոնիկ Կարապետյանի դիակի անհետացման հարցում։ 

««Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը Սոնիկ Կարապետյանի դիակը սահմանված կարգով, առանց որևէ անփութության փոխանցել է Շտապօգնության ծառայության համապատասխան բրիգադին։ Այս հարցում բուժկենտրոնը որևէ թերացում չի ունեցել», - գրել է Խաչատրյանը։

Կնոջ դիակը այսօր գտնվել է արդեն թաղված, նրան թաղել են Նոր Հաճնում, արտաշիրիմում է իրականացվելու։

ԲԿ-ի մամուլի խոսնակն անդրադարձել է նաև բուժքրոջ կողմից՝ մահացածից գումար գողանալու լուրերին։ Իր խոսքով՝ կենտրոնն արդեն դիմել է իրավապահներին։

«Այսօր օրենսդրության սահմանած կարգով նշվածի վերաբերյալ հարուցվել է կարգապահական պատասխանատվության ենթարկելու վարույթ։ Ենթադրյալ անձը, ինչպես նշում է մահացածի թոռնուհին, բուժքույր չէ, այլ կրտսեր բուժաշխատող՝ մայրապետ։ Բոլոր հանգամանքները պարզելու և հաստատավելու դեպքում վերջինս կենթարկվի կարգապահական պատասխանատվության, ընդհուպ կհեռացվի աշխատանքից։ Վարույթի վերջնական արդյունքների վերաբերյալ մահացածի հարազատները կտեղեկացվեն», - գրել է խոսնակը։

Կորոնավիրուսից մահացած տատիկի դին արդեն քանի օր է` չեն գտնում. ահազանգում է նրա թոռնուհին

Հիշեցնենք` Նաիրա Զոհրաբյանը երեկ Facebook սոցցանցի իր էջում ահազանգել էր, որ կորել է գյումրեցի Մարիամ Մալխասյանի տատիկի՝ Սոնիկ Կարապետյանի դին, հարազատները քանի օր է` փնտրում են ու չեն գտնում։

Եթե կարիք լինի, ԴՆԹ փորձաքննություն կարվի. Թորոսյանի խոսնակը` կորած դիակի մասին

1
Արարատ Միրզոյան. արխիվային լուսանկար

Կորոնավիրուսի դեմ պայքարը քննելու` ԲՀԿ-ի և ԼՀԿ-ի առաջարկն «Իմ քայլը» կքննարկի սեպտեմբերին

1
(Թարմացված է 22:21 02.07.2020)
Ընդդիմությունն առաջարկում էր կորոնավիրուսի քննիչ հանձնաժողով ստեղծել, որը կունենա 12 անդամ և կգործի կես տարի:

ԵՐԵՎԱն, 2 հուլիսի - Sputnik. Կորոնավիրուսի դեմ պայքարը քննելու ԱԺ ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների առաջարկը իշխանական «Իմ քայլը» կքննարկի սեպտեմբերին։ Այս մասին տեղեկացնում է ԱԺ մամուլի ծառայությունը՝ հղում տալով նախագահ Արարատ Միրզոյանին։

«Կորոնավիրուսի քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանող նախագիծը կքննարկվի Ազգային ժողովի 2020թ.–ի սեպտեմբեր ամսվա առաջին հերթական նիստում», - ասվում է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարության մեջ:

Նշենք, որ համաձայն կանոնակարգի՝ ԱԺ-ում նոր հանձնաժողով կարող է ստեղծել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով․ այդ թվաքանակն ընդդիմադիր խմբակցություններն ապահովել են։

Հանձնաժողովը քննելու է նոր կորոնավիրուսի (COVID 19) տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի, համավարակի հետևանքների մեղմման կամ վերացման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաև արտակարգ դրության ժամանակահատվածում Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունը։

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ լինելու է, բայց Հայաստանին կարող է չհասնել. Թորոսյան

1
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում