«Սանիթեք»

Կվճարի՞ «Սանիթեքն» աշխատակիցների գումարները. քաղաքապետարանը գումար փոխանցեց ընկերությանը

23
(Թարմացված է 13:55 02.10.2019)
Երևանի քաղաքապետարանը «Սանիթեք» ընկերությունների նկատմամբ այլևս որևէ ֆինանսական պարտավորություն չունի։

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի — Sputnik. Երևանի քաղաքապետարանն այսօր «Սանիթեք» ընկերություններին է փոխանցել 160 միլիոն դրամ՝ 2019-ի օգոստոս ամսվա երկրորդ կեսին մատուցած ծառայությունների դիմաց։ Այս մասին Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

«Հորդորում ենք «Սանիթեք» ընկերությունների ղեկավարությանը՝ այդ միջոցներն առաջնահերթ ուղղել սեփական աշխատակիցների նկատմամբ ունեցած աշխատավարձային պարտավորությունների կատարմանը»,–գրել է նա։

Ըստ Կարապետյանի` Երևանի քաղաքապետարանը «Սանիթեք» ընկերությունների նկատմամբ այլևս որևէ ֆինանսական պարտավորություն չունի՝ հաշվի առնելով օգոստոսի 29-ից ի վեր Երևան քաղաքում աղբահանության ու սանիտարական մաքրման ծառայությունների իսպառ դադարեցման փաստն այդ ընկերությունների կողմից։

Հիշեցնենք, որ վերջին օրերին «Սանիթեքի» աշխատակիցները Երևանի քաղաքապետարանի առջև քանիցս բողոքի ակցիա էին իրականացնում` պահանջելով իրենց չվճարված աշխատավարձերը։ Նրանք պնդում էին, որ ընկերության տնօրինությունն ասում է` աշխատավարձ չեն վճարում, քանի որ քաղաքապետարանն ընկերությանը չի վճարել իրենց հասանելիք գումարը։

Քաղաքապետարանի պաշտոնյաներն օգնել են «Սանիթեքին» խաբել պետությանը

Ի պատասխան քաղաքապետարանից էլ արձագանքում էին, որ ընկերությանը չեն վճարում միայն տուգանքների համար պահվող գումարները։

«Սանիթեքը» հայտարարության էր տարածել` ասելով, որ քաղաքապետարանն օգոստոսի համար ընկերությանը պետք է փոխանցեր 430 միլիոն, բայց փոխանցել է միայն 141 միլիոն 831 հազար 728 ՀՀ դրամ։

23
թեգերը:
փող, Տուգանք, Երևան, աղբաման, աղբ, Հայկ Մարության, Երևանի քաղաքապետարան, Սանիթեք
Ըստ թեմայի
Նոր աղբամաններ և աղբահավաք մեքենաներ. ինչքանով կլուծվի խնդիրը
Երևանի քաղաքապետարանը սկսել է տեսակավորել աղբը. տեսանյութ
Սպասվում են նոր քրեական գործեր. Փաշինյանը գոհ է Երևանի աղբահանությունից