Սահման

Ադրբեջանն ապատեղեկատվություն է տարածում. Հովհաննիսյանը հերքում է դիվերսիայի մասին լուրը

146
(Թարմացված է 15:12 02.10.2019)
ՊՆ մամուլի խոսնակը վստահեցնում է, որ հայ–ադրբեջանական սահմանին իրավիճակը համեմատաբար կայուն է. արտառոց ոչինչ չկա։

ԵՐԵՎԱՆ, 2 սոկտեմբերի — Sputnik. Ադրբեջանական լրատվամիջոցի տարածած լուրերը, թե երեկ երեկոյան հայկական կողմը Ղազախի ուղղությամբ դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարել, չեն համապատասխանում իրականությանը։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

«Այդ լուրն ադրբեջանական կողմի տարածած հերթական ապատեղակատվությունն է»,–ասաց նա։

Ադրբեջանական ԶԼՄ–ները գրել էին, որ խոշոր տրամաչափի զինատեսակներից փոխադարձ կրակահերթ է իրականացվել, ինչը կրկին, Հովհաննիսյանի խոսքով, չի համապատասխանում իրականությանը։

Հարցին, թե ինչ իրավիճակ է տիրում այժմ սահմանին, Հովհաննիսյանը պատասխանեց` համեմատաբար կայուն։

«Արտառոց ոչինչ չկա»,–ասաց նա։

Ադրբեջանցիները շփման գծում դիվերսիոն ներթափանցման փորձ են ձեռնարկել. ԱՀ ՊԲ

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 22–ին ադրբեջանցիների ձեռնարկած դիվերսիայի անհաջող փորձի ժամանակ ադրբեջանական կողմը չեզոք գոտում թողել էր մեկ դի։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Ադրբեջանը նաև մեկ վիրավոր է ունեցել, որը հետո մահացել է։ ՊԲ–ն որևէ կորուստ չէր ունեցել։ Բացի այդ, դիվերսիոն փորձից օրեր անց` սեպտեմբերի 25–ին, ՊԲ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները հակառակորդի ORBITER-2 տիպի անօդաչու թռչող սարք էին խոցել։

146
թեգերը:
Սահման, հայ-ադրբեջանական, Ադրբեջան, ՀՀ Պաշտպանության նախարարություն (ՊՆ), դիվերսիա, Արծրուն Հովհաննիսյան, Հայաստան
Ըստ թեմայի
Հայաստան է այցելել ՆԱՏՕ-ի խորհրդատվական խումբը
Հայ խաղաղապահները ԱՄՆ ռազմաբազայում մասնակցել են բազմազգ զորավարժության առաջին փուլին
Արտենիում ՊՆ բեռնատարների մասնակցությամբ խոշոր ավտովթարի դեպքով քրգործ է հարուցվել
Նման ծավալի զորավարժություններ դեռ չենք ունեցել. ՊՆ խոսնակը մանրամասնում է՝ ինչ է սպասվում