Վանես մարտիրոսյան, բռնցքամարտիկ

Կնոջը ծեծելու համար ձերբակալվել է բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանը

150
Դատարանը մեղադրանք է առաջադրել ամերիկահայ բռնցքամարտիկի դեմ ընտանեկան բռնություն կիրառելու հոդվածով։

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի — Sputnik. Ամերիկահայ բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանը ձերբակալվել է կնոջը ծեծի ենթարկելու համար։ Այդ մասին հաղորդում է TMZ–ը։

Ինչպես հաղորդում է պարբերականը, ընտանեկան վեճի ժամանակ բռնցքամարտիկը կոպիտ բռնել է կնոջ ձեռքը և հարվածել նրա դեմքին։ Կնոջը հաջողվել է փախչել տնից, իսկ ավելի ուշ ոստիկանները կնոջ ձեռքին կապտուկներ և քթի վնասվածք են արձանագրել։

Մարտիրոսյանը ձերբակալված է։ Նրա դեմ մեղադրանք է առաջադրվել ընտանեկան բռնություն կիրառելու համար։

​«Սարսափ» մականունով բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանը ծնվել է Հայաստանում, բայց հանդես է եկել ԱՄՆ–ի դրոշով։ 32 տարեկան մարզիկը 41 մարտ է անցկացրել, որոնցից 36–ում հաղթել է (21–ը` նոկաուտով), չորսում` պարտվել, մեկ մարտ էլ ոչ–ոքի է ավարտել։

150
թեգերը:
Մեղադրանք, Ոստիկանություն, Բռնություն, Ծեծկռտուք, Կին, բռնցքամարտիկ, հայ, հայեր
Ըստ թեմայի
Բռնցքամարտիկ Մարտիրոսյանն ուզում է տապալել կնոջ «սիրելիին»
Մեծ բռնցքամարտ. Մարտիրոսյանն ու Գոլովկինը ուժերն են փորձել հայացքներով
Մարտիրոսյանը կպայքարի չեմպիոնի տիտղոսի հավակնորդի կոչման համար
Team Nightmare. բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանը խոստանում է ցնցել աշխարհը