Միխայիլ Գալուստյան

«Ռուսները չեն ծիծաղում». Միխայիլ Գալուստյանը փոխո՞ւմ է հեռուստաալիքը

114
(Թարմացված է 23:04 01.10.2019)
Հայտնի է դարձել, որ հայտնի հումորիստ Միխայիլ Գալուստյանը Սերգեյ Սվետլյակովի հետ վարելու է «Ռուսները չեն ծիծաղում» շոուն ՍՏՍ հեռուստաալիքում։

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի - Sputnik. Հայտնի ռուսաստանցի շոումեն, դերասան և կատակերգու Միխայիլ Գալուստյանը բացառիկ պայմանագիր է ստորագրել ՍՏՍ հեռուստաալիքի հետ։ Ինչպես հաղորդում է «Վեդոմոստի» պարբերականը` հղում անելով «ՍՏՍ մեդիայի» ներկայացուցչին` Գալուստյանը Սերգեյ Սվետլյակովի հետ վարելու է «Ռուսները չեն ծիծաղում» շոուն։

Հատկանշական է այն, որ Սվետլակովն ու Գալուստյանը Comedy Club–ի նախկին անդամներ են։ Նրանք միասին նկարվել են «Նաշա Ռաշա» հայտնի նախագծում, որը ցուցադրվել է ՏՆՏ հեռուստալիքով։ Ինչպես հայտնի է, այդ ալիքը մտնում է «ՍՏՍ մեդիայի» մրցակից «Գազպրոմ մեդիայի» մեջ։

Շոուի նկարագրությունում ասվում է, որ այն հավաքելու է ամբողջ Ռուսաստանի ամենալուրջ ու ամենաանլուրջ մարդկանց։

«ՍՏՍ մեդիայի» ներկայացուցիչները հաղորդում են, որ շոուն ՍՏՍ–ով կցուցադրվի արդեն նոյեմբերին։

Հիշեցնենք, որ Forbes ամսագրի ռուսական հրատարակչությունը հրապարակել էր «Շոու-բիզնեսի և սպորտի ամենահաջողակ աստղեր 2019» վարկանիշային աղյուսակը:

Ռուսական Forbes–ի հրապարակած մինչև 40 տարեկաների 40 ամենահաջողակների շարքերում հայտնվել են նաև ռուսական սպորտի և շոու-բիզնեսի ներկայացուցիչները, որոնք հայկական ծագում ունեն:

Միշա Գալուստյանն անգլերեն է խոսում ու զվարճացնում Մարտիրոսյանի երկրպագուներին. տեսանյութ

22-րդ հորիզոնականում է հայտնվել շոումեն և կատակերգական դերասան Միխայիլ Գալուստյանը, ում եկամուտը կազմում է 2.2 մլն դոլար, իսկ Instagram սոցիալական ցանցի հետևորդների թիվը`10 միլիոնի:

Միխայիլ Գալուստյանը նաև եղել է մեկ այլ՝ «40 տարեկանից ցածր ամենահաջողակ երգիծաբանների – 2019» վարկանիշային աղյուսակում:

114
թեգերը:
հայ, Ռուսաստան, հումորներ, Հեռուստատեսություն, Միխայիլ Գալուստյան
Ըստ թեմայի
«Հարբեցողության օրհներգ». թողարկվել է Միշա Գալուստյանի և Ռևայի տեսահոլովակը․ տեսանյութ
«Խմում ես, հետո էլի ես խմում». Միշա Գալուստյանը Սևանում լողալու իր մեթոդն ունի
«Միշա, մի՛ փորձիր ինձ անցնել». հայր և որդի Գալուստյանները մրցել են ջրացատկում. տեսանյութ