00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ես կորցրի իմ լավագույն բարեկամներից մեկին». ՀՀ նախագահը հրապարակել է Ազնավուրի լուսանկարը

© Sputnik / Asatur YesayantsПрезидент Армении Армен Саркисян перед центром Шарля Азнавура (11 октября 2018). Еревaн
Президент Армении Армен Саркисян перед центром Шарля Азнавура (11 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Աշխարահռչակ երգիչ Շառլ Ազնավուրը կյանքից հեռացավ 2018 թվականի հոկտեմբերի 1-ին` 94 տարեկան հասակում։

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը instagram-ի իր էջում հրապարակել է աշխարառչակ երգիչ Շառլ Ազնավուրի լուսանկարը և ցավով վերհիշել, որ մեկ տարի առաջ կորցրեց իր լավ բարեկամին։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Armen Sarkissian (@president_armensarkissian)

«Մեկ տարի առաջ այս օրը ես կորցրի իմ լավագույն բարեկամներից մեկին, ում հետ յուրաքանչյուր հանդիպում յուրահատուկ էր իր ջերմությամբ ու անջնջելի տպավորությամբ »,-գրել է նախագահը։

Հիշեցնենք` մեկ տարի առաջ կյանքից հեռացավ մեծն շանսոնյե Շառլ Ազնավուրը։ Ամբողջ երաժշտական աշխարհը սգաց նրա մահը։ Ֆրանսերեն ոչ մի բառ չիմանալով՝ մարդիկ խենթանում էին նրա ձայնի ու երգերի համար։ Նա գիտեր՝ ինչպես հասնել  յուրանքանչյուրի սրտին, մարդկանց սիրում էր իրենց բոլոր թուլություններով,  երգում էր նրանց համար և նրանց մասին։

Шарль Азнавур. Концерт в Ереване - Sputnik Արմենիա
Շառլ Ազնավուրի ծննդյան 95-ամյակը Երևանում կնշեն համերգով ու երգի պրեմիերայով

Ազնավուրը ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին Փարիզում։ Շառլը թողեց դպրոցը 9 տարեկանում՝ երբ արդեն տարված էր արտիստի կյանքով: Այդ տարիներին սկսել է հանդես գալ «Ազնավուր» բեմական անունով: 1940-ականներին Պիեռ Ռոշի հետ հանդես է եկել Կաբարեում: 1944թ. առաջին «Ես հարբած եմ» երգը, Ժորժ Ուլմյերի կատարմամբ, արժանացել է «Տարվա ձայնապնակ» մրցանակին, սակայն Ազնավուր-կատարողին հանդիսատեսը երկար ժամանակ չի ընդունել:

Երգչի աստեղային ժամը եկել է 1946թ., երբ Էդիթ Պիաֆը, լսելով նրա երգեցողությունը, պայմանավորվել է տանել նրան իր հետ Ֆրանսիա և ԱՄՆ` համերգային շրջագայությունների: 1956թ. Փարիզի «Օլիմպիա» դահլիճում հաջող ելույթ ունենալուց հետո, համաշխարհային ճանաչում է ձեռք բերել:

«Ֆրանսիան ազնավուրացված է»,- գրել է ֆրանսիական մամուլը:

Ազնավուրը  շուրջ 1000 երգի հեղինակ է, այդ թվում՝ բազմաթիվ միջազգային հիթերի՝ «Մամա», «Բոհեմ», «Դեռ երեկ», «Երիտասարդություն», «Պետք է գիտնալ», «Նա», «Երկու կիթառ», «Ինչպես ասում են», «Հավերժական սեր», «Ավե Մարիա» և այլն:

Премьер-министр Армении Никол Пашинян и президент Франции Эмануэль Макрон на церемонии прощания с Шарлем Азнавуром (5 октября 2018). Париж - Sputnik Արմենիա
Ֆրանսիայի նախագահը կրկին հայերեն գրառում է արել Շառլ Ազնավուրի ու հայերի մասին

Շանսոնյեի երգերը հնչել են Էդիթ Պիաֆի, Լայզա Մինելինի, Մստիսլավ Ռոստրոպովիչի, Պլասիդո Դոմինգոյի, Հուլիո Իգլեսիասի, Շերի, Ջո Դասենի, Ռեյ Չարլզի և այլոց կատարմամբ: Վաճառել է ավելի քան հարյուր միլիոն ձայնապնակ: Ա

մերիկյան «Թայմ» հանդեսի հարցման համաձայն 149 հազար ձայնով ճանաչվել է «Դարի արվեստագետ»:

Նկարահանվել է բազմաթիվ համաշխարհային ֆիլմերում՝ «Գլուխը պատին» (1958թ.), «Կրակեք դաշնակահարի վրա» (1960թ.), «Սատանան և տասը պատվիրանները» (1962թ.), «Արարատ» (2002թ.) և այլն:

Գրել է «Ազնավուրն Ազնավուրի մասին» (1975թ.), «Անցած օրեր» (2004թ.) հուշագրությունները:

«Բոլոր հայերն իմ ընտանիքի անդամներն են». Ազնավուրը` հայերի ու իր հայկական ինքնության մասին

1988թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո, հիմնադրել է «Ազնավուրը Հայաստանին» բարեգործական հիմնադրամը և անգնահատելի աջակցություն ցուցաբերել Հայաստանին և աղետի գոտուն:

«Մենք ի՞նչ իմանայինք, որ նա հայ էր». թուրք լրագրողը հուզիչ հոդված է գրել Ազնավուրի մասին

Բազմիցս համերգներով հանդես է եկել Հայաստանում (1964թ., 1996թ., 2006թ., 2014թ.): Հայկական թեմաներով են նրա «Քեզ համար, Հայաստան», «Նրանք ընկան» (Հայոց ցեղասպանության (1915թ.) 60-ամյակին), «Ինքնակենսագրություն», «Քնքուշ Հայաստան» երգերը:

Դստեր՝ Սեդա Ազնավուրի հետ հայերեն կատարել է Սայաթ-Նովայի «Աշխարհումս» երգը:

Լրահոս
0