Արտո Չաքմաչյան

Կյանքից հեռացել է քանդակագործ Արտո Չաքմաքչյանը

66
(Թարմացված է 11:32 01.10.2019)
Անվանի քանդակագործ Արտո Չաքմաքչյանը 86 տարեկան էր. 2015–ին Երևանում կազմակերպվել էր նրա գործերի ցուցադրությունը։

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի — Sputnik. Այսօր առավոտյան կյանքից հեռացել է անվանի քանդակագործ Արտո Չաքմաքչյանը։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ կրության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։

«Չաքմաքչյանն ապրում էր Կանադայում, և հենց այնտեղ էլ մահացել է։ Նա 86 տարեկան էր»,– նշեցին նախարարությունից։

Հիշեցնենք, որ 2015–ին Գաֆեսճյան արվեստի կենտրոնում բացվել էր նրա գործերի ցուցադրությունը, որին ներկա էր նաև Չաքմաքչյանը։ Ի դեպ, քանդակագործը Կոմիտասի քանդակների մի ամբողջ շարք ունի` 100–ից ավելի, դրանցից մի քանիսը ցուցադրվել էին Գաֆեսճյանում։ Չաքմաքչյանը խոստովանել էր, որ թուլություն ունի Կոմիտասի նկատմամբ։

Պարզվել է` Ֆրանսիայում 90–ամյա կնոջ խոհանոցի կեղտոտ նկարը Վերածննդի շրջանի գլուխգործոց է

Արտո (Հարություն) Չաքմաքչյանը ծնվել է 1933թ.-ին Եգիպտոսում: 1948թ.-ին ընտանիքով հայրենադարձվել է Խորհրդային Հայաստան: 1975 թվականից ապրում է Կանադայի Մոնրեալ քաղաքում: Արտո Չաքմաքչյանը քանդակագործության ասպարեզում համարվում է էքսպրեսիվ կերպավորման մեթոդի հիմնադիրներից մեկը: Այդ մեթոդով նա քանդակել է Կոմիտասի, Կոստան Զարյանի, Առնո Բաբաջանյանի դիմաքանդակները, «Ազատություն» քանդակը։ Նա նաև դեկորատիվ-կիրառական քանդակագործության հռչակավոր վարպետներից է, ստեղծել է «Սասունցի Դավիթ», «Բերքահավաք» քանդակները։ Նրան մեծ համբավ են բերել «Կոմիտաս» և «Ապրիլյան հուշակոթող» վեհաշուք հուշարձանները։

Գրիգորյան. «Չեմ կարծում` Հայաստանում կարողանան պարզել` սա օրիգինալ Այվազովսկի է, թե ոչ»

2010թ.-ին Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ն կազմակերպել է Արտո Չաքմաքչյանի քանդակների ցուցահանդեսը:

66
թեգերը:
Կանադա, Կրթության և գիտության նախարարություն (ԿԳՆ), քանդակագործ, հայեր, հայ, Հայաստան
Ըստ թեմայի
Փաշինյանը տիկնոջ հետ արդեն Գյումրիում է. Անկախության օրվա տոնակատարությունները մեկնարկեցին
Հազվագյուտ ձեռագրեր, բացառիկ նկարներ. 10 տարի հիմնանորոգված Վեհարանը շատերին կզարմացնի
Իսաբեկյանին շնորհվել է ՀՀ ժողովրդական նկարչի, իսկ Չոբանյանին` վաստակավոր արտիստի կոչում
Այվազովսկու հետնորդները նկարչի տանը ղրիմյան վալս են պարել և տավիղով Խաչատրյան նվագել