Արմին վան Բյուրեն

«WCIT 2019»–ը Հայաստանում կազդարարվի արտասովոր համերգով

438
(Թարմացված է 14:22 30.09.2019)
Երևանում «կհանդիպեն» նորարարությունը, տեխնոլոգիաներն ու տաղանդը։ «Գրեմմիի» մրցանակակիր և ռեկորդների հեղինակը եզակի ելույթ կունենա Հայաստանում։

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Երևանում հոկտեմբերի 6-9-ին կայանալիք ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովի բացումը կազդարարվի աննախադեպ մեգանախագծով․ «WCIT-2019»-ի կազմակերպիչները համադրել են տաղանդն ու նորագույն տեխնոլոգիաները։ Այս մասին հայտնում է համաժողովի Հանրային կապերի խումբը։

Միջոցառմանն ընդառաջ ձևավորվել է նվագախումբ, որն առաջին անգամ բեմ կբարձրանա «WCIT-2019»-ի հանդիսավոր բացման նպատակով և ի շարս համաշխարհային գլուխգործոցների, պատմության մեջ առաջին անգամ կկատարի նաև արհեստական բանականության ստեղծած երաժշտությունը։ Այնուհետև համերգային ծրագրով հանդես կգա Գրեմմիի մրցանակակիր DJ Արմին վան Բյուրենը: Համերգը կկայանա հոկտեմբերի 6-ին, ժամը 20:00-ին, Հանրապետության հրապարակում։ Նվագախմբի երաժիշտներն արդեն Հայաստան են ժամանում, գլխավոր փորձը տեղի կունենա հոկտեմբերի 5-ին։

Երևանի ՏՏ կոնգրեսին կմասնակցեն իսրայելական ընկերություններ. Փաշինյանը հանդիպել է Ահարոնին

«WCIT» նվագախումբը համախմբում է ավելի քան 100 երաժիշտ, 30-ը՝ Հայաստանից։ Մյուսները ներկայացնում են նախորդ տարիներին «WCIT» համաժողովները հյուրընկալած 14 երկրները. Կանադա, Նիդեռլանդներ, Մալայզիա, ԱՄՆ, Հունաստան, Թայբեյ, Իսպանիա, Ճապոնիա, Ֆրանսիա, Դանիա, Մեքսիկա, Բրազիլիա, Ավստրալիա, Հնդկաստան։

Сергей Смбатян и Армин ван Бюрен
© Photo : WCIT
Սերգեյ Սմբատյանն ու Արմին Վան Բյուրենը

Համերգը ղեկավարելու է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։ Աննախադեպ ձևաչափի նվագախմբի համերգային ծրագրում ներառված է վերոնշյալ 14 երկրները խորհրդանշող ու հայ կոմպոզիտորների լավագույն ստեղծագործություններից կազմված շար։ Հրապարակին հարակից շենքերին կպրոյեկտվեն նշված 15 երկրները խորհրդանշող տեսարաններ։

«Մենք ի սկզբանե նպատակ ենք դրել անմոռանալի ու նշանակալից դարձնել Երևանում տեղի ունեցող ՏՏ համաշխարհային համաժողովը․ սա այն անակնակալներից է, որ պատրաստել ենք միջազգային հանրության համար՝ ցույց տալու հայերի նորարար միտքը։ Ինչպես հայտնի է, երաժշտությունը գրելու է արհեստական բանականությունը, որին մենք արհեստական տաղանդ ենք ասում: Մենք ապացուցում ենք, որ աշխարհի կենտրոնն այնտեղ է, որտեղ տաղանդ ու նորարարություն կա, այս դեպքում՝ Երևանի սրտում, Հանրապետության հրապարակում»,- նշել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Ալեքսանդր Եսայանը։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի խոսքով` համարվում է, որ տեխնոլոգիաները հեռացնում են մարդկանց։

««WCIT» համաշխարհային նվագախմբի ստեղծմամբ մենք կոտրում ենք այդ կարծրատիպը․ նվագախումբը համախմբում է տարբեր երկրների երաժիշտների՝ նրանց համար շփման նոր հարթակ ապահովելով։ Այս միավորմանը նպաստում են երաժշտությունն ու տեխնոլոգիաները՝ որպես հաղորդակցման միջոց։ Համաշխարհային նվագախմբերը, որպես կանոն, կազմավորվում են գաղափարի շուրջ: ՏՏ աշխարհը «WCIT» նվագախմբի ստեղծմամբ ընդգծում է արվեստի, երաժշտության ուժը: Լինելով դասական երաժշտության կողքին՝ ՏՏ համայնքը տեխնոլոգիաների և արվեստի համադրմամբ նպաստում է դասական երաժշտության զարգացմանը»,- նշել է նա։

Բացման արարողությունը կեզրափակվի համաշխարհային դասի նորարար երաժիշտ Արմին Վան Բյուրենի հիպնոսացնող հնչյուններով ու տպավորիչ վիզուալ էֆեկտներով։ Արմին Վան Բյուրենը Գրեմմիի մրցանակակիր և ռեկորդների հեղինակ DJ է, որի եզակի միքսերի շնորհիվ «տրանս» ոճը աշխարհում լայն տարածում է գտել։ Վան Բյուրենի խիտ գրաֆիկը ներառում է տարեկան ավելի քան 150 համերգ։ Նա նաև գլխավորում է մի շարք խոշոր փառատոներ՝ «Electric Daisy Carnival», «Ultra Music Festival» և «Tomorrowland»։ Նրա ելույթը եզակի է լինելու տարածաշրջանի համար։

«WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը տեղի կունենա Երևանում, հոկտեմբերի 6-9-ին։ Համաժողովը հյուրընկալվում է Հայաստանում՝ ՀՀ կառավարության բարձր հովանու ներքո և աջակցությամբ։ ՏՏ համաշխարհային համաժողովը հիմնադրել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքը։ Համաժողովը կազմակերպում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։

Փաշինյանի ուղերձը կամ ինչու են Հայաստանին խիստ անհրաժեշտ «խենթ գաղափարները»

438
թեգերը:
WCIT 2019, Սերգեյ Սմբատյան, Համերգ, Հայաստան
Ըստ թեմայի
Գյումրին հետաքրքրում է չինացիներին․ Շիրակի մթերքների արտահանումից մինչև ուղիղ չվերթեր
Փաշինյանն աշխատանքային նախաճաշ է ունեցել ՏՏ ոլորտի ներկայացուցիչների հետ
«Վերադառնում եմ Երևան». ամերիկաբնակ միլիոնատեր Ալեքսիս Օհանյանը հավաքում է ճամպրուկը
Մարիաննա Թևոսյան

«Իմ էրեխեքը խաղաղություն կբերեն». արցախցի կինը զույգ տղաներ է լույս աշխարհ բերել Երևանում

580
(Թարմացված է 00:15 31.10.2020)
26-ամյա Մարիաննա Թևոսյանը երրորդ անգամ է ծննդաբերում։ Մայրն ու փոքրիկներն իրենց լավ են զգում։

Երկնագույն փուչիկներ` «Ես լավ տղա եմ» գրությամբ, ծաղիկներով կանայք, որոնք Երևանի Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում սպասում են երկվորյակների հետ հանդիպմանը․ այս իրանցման «հեղինակները» երկու նորածին արցախցիներն են։

Марианна Тевосян из Мартакерта родила близнецов в Ереване
© Sputnik / Asatur Yesayants
Արցախցի կինը զույգ տղաներ է լույս աշխարհ բերել Երևանում

Տղաները լույս աշխարհ են եկել հոկտեմբերի 27-ին կեսարյան հատման ճանապարհով։ 26-ամյա մոր՝ Արցախի Մարտակերտի շրջանի Արջաձոր գյուղի բնակիչ Մարիաննա Թևոսյանի համար սա երրորդ հղիությունն էր։ Նա նաև 6 տարեկան որդի ու 5 տարեկան դուստր ունի։

«Մեկի անունը Դենի է, մյուսինը` Դանիել։ Պապայի խնդրանք է»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասում է Մարիաննան ու հերթով գրկում նորածիններին։

Տղաները հյուրերի մոտ իրենց «լավ են պահում»․ գրեթե չեն լացում ու արագ քնում են։ Մարիաննան խոստովանում է` սկզբում մտավախություն ուներ, որ չի կարողանա տարբերել փոքրիկներին, բայց մոր սիրտը երբեք չի սխալվում...

–Դենին կարծես թե ավելի ակտիվ է, - ասում եմ ես։ Մարիաննան հաստատում է` ճիշտ եմ նկատել։

Марианна Тевосян из Мартакерта родила близнецов в Ереване
© Sputnik / Asatur Yesayants
Արցախցի կինը զույգ տղաներ է լույս աշխարհ բերել Երևանում

«Նորածին աղջկաս կնքելու ենք Ղազանչեցոցում». արցախցի կինը վստահ է` ամեն ինչ լավ է լինելու

Երիտասարդ մայրը պատմում է, որ ընտանիքի հայրը պատերազմի առաջին իսկ օրվանից առաջնագիծ է մեկնել, բայց ուրախալի լուրը կարողացել է հայտնել նրան։ Մարիաննայի խոսքով՝ երբ մարտական գործողությունները սկսվեցին, նրանք մտածում էին, որ ամեն ինչ 2016 թվականի քառօրյա ապրիլյան պատերազմի պես կլինի։ Սակայն հոկտեմբերի 1-ին պարզ դարձավ, որ էսկալացիան մեկ–երկու օրում չի ավարտվի, նրանք որոշեցին ժամանակավորապես տեղափոխվել Հայաստան։ Կինն ու երեխաները ապաստանեցին ազգականների տանը՝ Այգեշատ գյուղում։

Բազմազավակ մայրը վստահ է, որ նորածիններն Արցախին խաղաղություն կբերեն։

  • Արցախցի կինը զույգ տղաներ է լույս աշխարհ բերել Երևանում
    Արցախցի կինը զույգ տղաներ է լույս աշխարհ բերել Երևանում
    © Sputnik / Asatur Yesayants
  • Արցախցի կինը զույգ տղաներ է լույս աշխարհ բերել Երևանում
    Արցախցի կինը զույգ տղաներ է լույս աշխարհ բերել Երևանում
    © Sputnik / Asatur Yesayants
1 / 2
© Sputnik / Asatur Yesayants
Արցախցի կինը զույգ տղաներ է լույս աշխարհ բերել Երևանում

«Շատ ենք ուզում վերադառնալ տուն՝ Արցախ։ Ես միշտ ասում էի` իմ էրեխեքը կծնվեն ու Արցախին խաղաղություն կբերեն։ Մինչև հիմա էլ այդ հույսով եմ», - արցունքն աչքերին խոստովանում է Մարիաննան։

Марианна Тевосян из Мартакерта родила близнецов в Ереване
© Sputnik / Asatur Yesayants
Արցախցի կինը զույգ տղաներ է լույս աշխարհ բերել Երևանում

Փոքրիկների տատը՝ Լաուրա Մարկոսյանը, ասում է, որ երկվորյակների պապը ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ է մահացել՝ 1992 թվականի հոկտեմբերի վերջին։ Այն ժամանակ տղաների ապագա հայրը յոթ տարեկան է եղել։

«Փոքրիկները պապը մահացավ հոկտեմբերի վերջին, նրանք ծնվեցին հոկտեմբերի վերջին», - նշում է Մարկոսյանն ու ավելացնում` դրա մեջ խորհրդանշական բան կա։

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Գասպարյանն էլ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասում է, որ Մարիաննան հղիության 35-րդ շաբաթում է առաջին անգամ իրենց մոտ եկել։

«Մենք անցկացրինք անհրաժեշտ բոլոր հետազոտությունները։ Քանի որ տղաները պետք է մինչև 39-րդ շաբաթը ծնվեին, 37-րդ շաբաթվա ընթացքում նրան պառկեցրինք մեզ մոտ, կեսարյան հատում արեցինք», - նշում է նա։

Գասպարյանի խոսքով՝ մոր և երեխաների վիճակը լավ է։

Заместитель директора научно-исследовательского центра охраны здоровья матери и ребенка Армен Гаспарян
© Sputnik / Asatur Yesayants
Արմեն Գասպարյան

Սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմից ի վեր նրանց հիվանդանոցում արդեն 16 արցախցի է ծնվել։

580
թեգերը:
տեսանյութ, երեխա, Արցախ
Ըստ թեմայի
Գնել Սանոսյանն այցելել է Գավառի ծննդատանը լույս աշխարհ եկած արցախցի Մոնթեին
Արցախում Ադրբեջանի թիրախը ժողովուրդն է՝ նորածիններ, մայրեր, տարեցներ. ԱԳՆ
Շատ էին իրար սիրում... Արցախում զոհված Վահեի և վթարից մահացած Շուշանի կյանքի պատմությունը
Արսեն Թորոսյան

Նախարարն այցելել է վիրավոր զինվորներին՝ ծանոթանալով բուժման ընթացքին

136
(Թարմացված է 21:05 30.10.2020)
Գեղարքունիքի մարզում կավելացվեն կորոնավիրուսով հիվանդների սպասարկման հնարավորությունները։

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի - Sputnik. Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և փոխնախարար Արտյոմ Սմբատյանն այցելել են Գեղարքունիքի մարզի բժշկական կենտրոններ։ ԱՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ տեղում նրանք ծանոթացել են վիրավոր զինվորների, ինչպես նաև կորոնավիրուսով հիվանդների բուժման ընթացքին։

«Նախարարը նախ այցելել է Վարդենիսի բժշկական կենտրոն և զինվորական հոսպիտալ, տեղում ծանոթացել ծառայությունների կազմակերպմանը և համոզվել, որ կատարվում են անհրաժեշտ բոլոր բուժական միջամտությունները։ Այնուհետև Արսեն Թորոսյանը եղել է Մարտունու բժշկական կենտրոնում, որտեղ ծավալված են և՛ վիրավորների, և՛ կորոնավիրուսային հիվանդություն ունեցող պացիենտների բաժանմունքներ»,- նշված է հաղորդագրության մեջ։

ԱՆ հաղորդմամբ՝ որոշում է կայացվել մեծացնել Մարտունու ԲԿ-ի կորոնավիրուսային հիվանդությանը սպասարկող բաժանմունքը։

Նախարարը եղել է նաև Մարտունու բժշկական կենտրոնի նոր շենքի կառուցման շինհրապարակում։ Թեպետ պատերազմական իրավիճակ է, սակայն շինարարությունը չի դադարել։

Որոշում է կայացվել Գավառի բժշկական կենտրոնում բացել կորոնավիրուսային հիվանդությանը սպասարկող բաժանմունք. ինտենսիվ աշխատանքներն արդեն մեկնարկել են։ Սևանի բժշկական կենտրոնում նման բաժանմունք կա, սակայն խնդիր է դրվել մեծացնել հագեցվածությունը՝ ավելի մեծ թվով հիվանդների սպասարկելու համար։

Հոգևորականների շրջանում նաև վիրավոր ու անհետ կորած կա. Տեր Վահրամ քահանա

Նախարարը շնորհակալություն է հայտնել զինվորներին՝ հայրենիքը կյանքի գնով պաշտպանելու և բուժանձնակազմերին՝ թիկունքում պայքարելու և կյանքեր փրկելու համար։

 

136
թեգերը:
կորոնավիրուս, Վիրավոր, Արսեն Թորոսյան
Ըստ թեմայի
Արսեն Թորոսյանն այցելել է մարզային բուժկենտրոններ, որոնք զբաղվում են վիրավորների բուժմամբ
Արսեն Թորոսյանը Հնդկաստանի դեսպանից օգնություն է խնդրել
Ադրբեջանական գնդակոծության հետևանքով Ակնաղբյուրում մեկ տղամարդ է զոհվել. կան վիրավորներ
ԵԱՀԿ Մինսկի խումբ

ԵԱՀԿ Մինսկի խումբը նոր հայտարարություն է տարածել. ի՞նչ են պայմանավորվել Ժնևում

959
(Թարմացված է 01:38 31.10.2020)
Հայտարարության մեջ նշվում է, որ կողմերն ակտիվորեն պետք է մասնակցեն զոհվածների աճյունների փոխանակման գործընթացին և մեկ շաբաթվա ընթացքում տրամադրեն իրենց մոտ գտնվող ռազմագերիների ցանկը։

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. Ժնևում կողմերը պայմանավորվել են միջազգային մարդասիրական իրավունքին համապատասխան միտումնավոր հարձակումներ չգործել քաղաքացիական բնակչության կամ ոչ ռազմական օբյեկտների վրա։ Պայմանավորվածության մասին նշված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածած համատեղ հայտարարության մեջ։

Հոկտեմբերի 30-ին Ժնևում համանախագահներն առանձին և միացյալ հանդիպումներ են անցկացրել Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Հանդիպումներին մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը: Նրանք նաև խորհրդակցություններ են անցկացրել ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի և ԿԽՄԿ-ի նախագահ Պետեր Մաուրերի հետ:

Համանախագահները կրկին կոչ են արել կողմերին ամբողջությամբ կատարել իրենց պարտավորությունները` ներառյալ հումանիտար հրադադարի անհապաղ հաստատումը։

Առանց վնաս հասցնելու կրակի դադարեցման կամ այլ պարտավորությունների կատարման շուրջ ձեռք բերված համաձայնությանը՝ կողմերը պայմանավորվել են շտապ կարգով մի շարք քայլեր ձեռնարկել։

«Կողմերը միտումնավոր հարձակումներ չեն գործի քաղաքացիական բնակչության կամ ոչ ռազմական օբյեկտների վրա»,- շեշտվում է հայտարարության մեջ։

Նշվում է նաև, որ կողմերն ակտիվորեն պետք է մասնակցեն զոհվածների աճյունների փոխանակման գործընթացին՝ աջակցության համար անվտանգության անհրաժեշտ երաշխիքներ ապահովելով ԿԽՄԿ-ի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին։  Կողմերը պետք է նաև մեկ շաբաթվա ընթացքում տրամադրեն իրենց մոտ գտնվող ռազմագերիների ցանկը` նրանց տեսակցելու և հետագայում փոխանակելու համար։ 

Կողմերը պետք է նաև հրադադարի վերիֆիկացիոն մեխանիզմների հետ կապված գրավոր մեկնաբանություններ ներկայացնեն։

Համանախագահները շարունակելու են ինտենսիվ աշխատանքը կողմերի հետ՝ փորձելով գտնել հակամարտության խաղաղ կարգավորման ուղիներ։

​Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 9–ին Մոսկվա էին մեկնել` խորհրդատվություններ անցկացնելու։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպումը տևեց գրեթե 11 ժամ և ավարտվեց համաձայնագրի ընդունմամբ, որը հակամարտության կարգավորման չորս կետ է պարունակում։

Մասնավորապես, կողմերը պայմանավորվեցին, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ից սկսած հումանիտար նպատակներով հրադադար կհաստատվի ռազմագերիներին, այլ պահվող անձանց և զոհվածների մարմինները փոխանակելու համար՝ Միջազգային Կարմիր խաչի չափանիշներին համապատասխան։ Հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունից հետո Ադրբեջանը շարունակեց հրետակոծել Արցախը։

Հոկտեմբերի 17-ին ՀՀ արտգործնախարարությունը հայտնեց, որ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը երկրորդ պայմանավորվածությունն են ձեռք բերել. որոշվել է հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար։

Արցախի ՊԲ–ն, սակայն, հոկտեմբերի 18-ի առավոտյան տեղեկացրեց, որ 07:20-ի սահմաններում հրետանային ակտիվ կրակից հետո ադրբեջանական զինուժը հարավային ուղղությամբ անցել է հարձակման: Երկուստեք եղել են զոհեր ու վիրավորներ: 

Հոկտեմբերի 26-ին ՀՀ ԱԳՆ–ն հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հումանիտար հրադադարի հաստատման երրորդ ժամկետի մասին են պայմանավորվել, որը պետք է ուժի մեջ մտներ 2020թ. հոկտեմբերի 26-ին, տեղական ժամանակով 08:00-ին։ Սակայն Ադրբեջանը խախտեց նաև երրորդ պայմանավորվածությունը։

959
թեգերը:
ԵԱՀԿ Մինսկի Խումբ, Ադրբեջան, Հայաստան
Ըստ թեմայի
«Մենք «Չեխոսլովակիան» չենք պատրաստվում զիջել ոչ մեկին». Փաշինյանը` փոխզիջումների մասին
Օպտիմալ լուծումը ռուս խաղաղապահների տեղակայումն է. Նիկոլ Փաշինյան
Այս պահին կա 2 գերխնդիր. Դավիթ Բաբայանը` Շուշիի, առաջնագծի և դիվանագիտական աշխատանքի մասին