Գոհար Ավետիսյան. արխիվային լուսանկար

«Ես քեզ կդարձնեմ ուժեղ». Գոհար Ավետիսյանը հերթական անգամ զարմացրել է երկրպագուներին

611
(Թարմացված է 09:13 30.09.2019)
Հայտնի դիմահարդարի կերպարանափոխությունն ու կորցրած կիլոգրամները զարմացրել են օգտատերերին, որոնք հիացմունքով են խոսել այդ մասին:

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանաբնակ դիմահարդար և ոճաբան Գոհար Ավետիսյանն Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել և ցուցադրել, թե մեկ տարվա ընթացքում որքան է նիհարել:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Goar Avetisyan (@goar_avetisyan)

««Դու անկասկած երջանիկ ես լինելու, բայց նախևառաջ ես քեզ կդարձնեմ ուժեղ»,-ասաց ինձ կյանքը», «Ախր ես միշտ էլ սիրել եմ երկու լուսանկարներում հայտնված այս աղջկան»,-լուսանկարներին կից գրել է դիմահարդարը:

Գոհարի հետևորդները ոգևորել են նրան և բազմաթիվ դրական մեկնաբանություններ գրել:

Գոհար Ավետիսյանին այնպես են դիմավորել ԱՄՆ–ում, որ նա արտասվել է. տեսանյութ

«Ես սիրում եմ քեզ, իսկ այս աղջիկներն այնքան տարբեր են, բայց ունեն մեկ ընդհանություն. բարի, մաքուր ու ներող սիրտ, որը բաբախում է նրանց կրծքի տակ», «Դու հիասքանչ ես, ոչ թե նրա համար, որ նիհարել ես, այլ նրա համար, որ այդքան ուժեղ և նպատակասլաց ես: Կարևորն այն է, որ սիրես քեզ: Այդ ժամանակ ամեն ինչ կլինի հիասքանչ, թե ՛կյանքում, թե՛ քո կազմվածքում»,- գրել են նրանք: 

Նշենք, որ 2018 թվականի վերջին լուրեր տարածվեցին, որ Գոհարը բաժանվել է ամուսնուց։ Ավելի ուշ նա հաստատեց լուրը։ Դրանից հետո դիմահարդարը սկսեց կտրուկ նիհարել և հպարտանալ իր հաջողություններով։

Գոհար Ավետիսյանը Ռուսաստանում ամենահայտնի բյութի բլոգերն է։ Հիմա նա Instagram-ում ավելի քան 5 միլիոն բաժանորդ ունի, իսկ նրա «Կերպարանափոխություն» նախագիծը քննարկվել է անգամ Daily Mail-ի էջերում։

Գոհարն ինքնուրույն է հասել հաջողության, նա ինքնուս դիմահարդար է: Այս ոլորտում առաջին փորձերն արել է 11-12 տարեկանում: 16 տարեկանում ընդունվել է Ժողտնտեսության և պետական ծառայության ռուսական ակադեմիայի տնտեսագիտական ֆակուլտետ:

Արդեն առաջին կուրսում Գոհարը սկսել է դիմահարդարել բոլոր ընկերուհիներին և ծանոթներին: Հետաքրքրությունը դարձել է աշխատանք, և նա թողել է ուսումը:

«Ո՞վ է խժռել ամբողջ թխվածքը». Գոհար Ավետիսյանը Երևան է եկել ու նոր լուսանկար հրապարակել

2012թ-ին սկսել է դասախոսել, դիմահարդարման վարպետության դասեր անցկացնել։ Հիմա արդեն հայտնի դիմահարդարը Մոսկվայի կենտրոնում սեփական դպրոց և ստուդիա ունի:

611
թեգերը:
Լուսանկար, օգտատեր, համացանց, նիհարել, դիմահարդար, Գոհար Ավետիսյան, Հայաստան
Ըստ թեմայի
Հեղափոխության օրերին մեծ դժվարությամբ նկարահանած «Ազնիվ գողեր» ֆիլմը մեծ էկրաններին է
Իսկ դու ի՞նչ ես թաքցնում քո հեռախոսում․ «Անհայտ բաժանորդ» ֆիլմը մեծ էկրաններին է. լուսանկարներ
«Միշտ երազել եմ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ լուսանկար ունենալու մասին». Ռաֆայել Երանոսյան
Նազենի Հովհաննիսյանը բացահայտել է իր կազմվածքի գաղտնիքը
Ապամոնտաժվել է Աժդահակի խառնարանալճում տեղադրված բենզապոմպը

Քաղաքացին արդեն երկրորդ անգամ է տուգանվում Աժդահակի խառնարանալճից ջրառ կատարելու համար

50
Լճում տեղադրված բենզապոմպը հեռացվել ու առգրավվել է, հարուցվել է վարույթ։

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի - Sputnik. Ապամոնտաժվել է Աժդահակի խառնարանալճում տեղադրված բենզապոմպը։ Լուրը Facebook-ի իր էջում է հայտնում է Շրջակա միջավայրի նախարարի մամուլի խոսնակ Դավիթ Գրիգորյանը:

«Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի ցուցումով՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, հարակից համայնքի ղեկավարի և ոստիկանության ծառայողների ներկայությամբ ապամոնտաժվել, հեռացվել և առգրավվել է Աժդահակ խառնարանալճում տեղադրված բենզապոմպը։ Հարուցվել է վարույթ»,- գրել է Գրիգորյանը։

ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի մամուլի ծառայությունն ապօրինի ջրառի հետ կապված մանրամասներ է հաղորդում։

«Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցները ս/թ օգոստոսի 7-ին հայտնաբերել են ապօրինի ջրառ իրականացնող Արմավիրի մարզի Արտաշատ համայնքի բնակիչ Թ․Խ-ին, որի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություն»,- տեղեկացնում են տեսչական մարմնից ու հավելում՝ նույն անձը դեռևս 2019 թվականին նույն արարքի համար ենթարկվել է վարչական պատասխանատվության։

Ավելի վաղ Facebook-յան օգտատերեր Կարինե Փանոսյան իր էջում լուսանկար էր տեղադրել և ահազանգել, որ Աժդահակ բարձրանալիս՝ Կարմիր Կատարի Խառնարանային լճում պոմպը է նկատել, որով ջուրը դուրս են մղում՝ օգտագործելով կենցաղային նպատակների համար։ Շրջակա միջավայրի նախարարությունը պաշտոնական հաղորդագրություն էր տարածել՝ շեշտելով՝ բնական ճանապարհով ձևավորված այս լճից ջրառ իրականացնելու համար նախարարության կողմից ջրօգտագործման թույլտվություն չի տրամադրել։ Հետևաբար, որևէ քաղաքացի նման իրավունք չունի։

Նախարարությունը տեղեկացրել էր, որ նշված վայր են մեկնել տեղական ինքնակառավարման մարմինների, նաև Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ու ոստիկանության ներկայացուցիչները։

50
թեգերը:
Հայաստան, Տուգանք, Ռոմանոս Պետրոսյան, Դավիթ Գրիգորյան, բնապահպանական, ջրառ
Ըստ թեմայի
«Ալեքս Հոլդինգը» տուգանվել է. շաքարավազի շուկայում խախտումներ են բացահայտվել
Խախտումները շատ են ատամնաբուժարաններում, գեղեցկության սրահներում, դեղատներում. ԱԱՏՄ խոսնակ
Արմավիրում հանրային սննդի կետերում խախտումներ չեն գրանցվել անգամ «խոշորացույցով»
Կոպիտ խախտումներ Ծաղկաձորի հյուրանոցներում. պարետին միջնորդություններ կներկայացնեն
Ֆիլիպ Կիրկորովն ու Դավան

«Հիմարություն է»․ Կիրկորովի ու Դավայի տեսահոլովակն ալեկոծել է համացանցը

68
(Թարմացված է 20:29 12.08.2020)
Օգտատերերը կոշտ քննադատության են ենթարկել նաև տեսահոլովակի տեսարաններից մեկը, որում «փոփ արքան» ոտքով հարվածում է լրագրողին։

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի - Sputnik. Ռուսաստանցի երաժիշտ և բլոգեր Դավիթ Մանուկյանն (Դավա) ու երգիչ Ֆիլիպ Կիրկորովը համատեղ տեսահոլովակ են թողարկել: Երգը կոչվում է «Ռոլեքս»։ Տեսահոլովակում կատարողները կրում են թանկարժեք ժամացույցներ և շղթաներ, ինչպես նաև գրիլզներ՝ ատամների համար հատուկ զարդեր։ Առհասարակ, կադրերում տարբեր շքեղ, թանկարժեք, շողշողուն իրեր են երևում՝ քարերով զարդարված բաճկոններ, ավտոմեքենա և այլն։ Հայտնի է, որ միայն գրիլզի համար Կիրկորովը հինգ միլիոն ռուբլի է ծախսել:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Филипп Киркоров (@fkirkorov)

Ժամեր առաջ հրապարակված տեսանյութն արդեն կես միլիոն դիտում է ունեցել: Համացանցում,  մեղմ ասած, հիացած չեն երկու հայերի ստեղծագործությամբ։

«Ֆիլիպ, ինչու՞ եք մասնակցում այս աղբին։ Դա ժողովրդական արտիստի մակարդակ չէ», « հիմարություն է», «նողկալի է»,- գրել են օգտատերերը արտիստների անձնական էջերում։

Դավա Մանուկյանն ու Ֆիլիպ Կիրկորովը խոստանում են «լեգենդար» տեսահոլովակ ստեղծել

Նրանք կոշտ քննադատության են ենթարկել նաև տեսահոլովակի տեսարաններից մեկը, որում «փոփ արքան» ոտքով հարվածում է լրագրողին։ Հարվածելու ընթացքում Կիրկորովը երգում է, թե ինքն առաջինն է, և բոլոր պապարացիները վազում են նրա հետևից։ Տեսարանը շատերին հիշեցրել է 2004 թվականին երգչի մասնակցությամբ սկանդալային միջադեպը։ Այդ ժամանակ Կիրկորովը վիրավորել էր լրագրող Իրինա Հարոյանին՝ իրեն հարցեր տալու համար։

Օգտատերերից ոմանք էլ գովեստի խոսքեր են շռայլել «փոփ արքայի» հասցեին՝ նրա էպատաժության և խիզախության համար:

«Ստեղծագործական նորանոր նվաճումներ Ձեզ, Ֆիլիպ Բեդրոսովիչ», «եթե սա լիներ միայն Կիրկորովի տեսահոլովակը, ապա իսկական պայթյուն կլիներ», - գրել են նրանք:

Ի տարբերություն Կիրկորովի՝ բլոգեր-պարող Դավան վերջերս է սկսել երգարվեստով զբաղվել։ Վերջերս նա տոնում էր իր և  հեռուստահաղորդավարուհի, երգչուհի Օլգա Բուզովայի հետ հարաբերությունների տարեդարձը։

Բլոգերը նկարահանվել է ճանաչված երգիչ Եգոր Կրիդի Love is երգի տեսահոլովակում։

Ֆիլիպ Կիրկորովը (Կրիկորյանը) բուլղարահայ է, խորհրդային և ռուսական էստրադային երգիչ, դերասան, կոմպոզիտոր և պրոդյուսեր, Ռուսաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի ժողովրդական արտիստ:

68
թեգերը:
օգտատեր, տեսահոլովակ, Դավիթ (Դավա) Մանուկյան, Ֆիլիպ Կիրկորով
Ըստ թեմայի
Ֆիլիպ Կիրկորովը հերքում է. նա չի փորձել Դի Կապրիոյի հետ սելֆի անել
Դավա Մանուկյանն ու Ֆիլիպ Կիրկորովը խոստանում են «լեգենդար» տեսահոլովակ ստեղծել
Ինչպես է Ֆիլիպ Կիրկորովը հետևում Քիմ Քարդաշյանի և նրա ամուսնու «սիրախաղին». լուսանկար
Ինչպես են աստղերը «փոխել սեռը». Կիրկորովի հետ ինչ–որ բան այն չէ
Խախտում Lexus–ով. Կիրկորովի հայրը վեց հազար ռուբլի տուգանք է պարտք պետությանը

Ռուսաստանն աշխարհում առաջինը գրանցեց կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը

0
Ռուսաստանի ուղիղ ներդրումների ֆոնդի գլխավոր տնօրենը հայտնել է, որ աշխարհի 20 երկրներից պատվաստանյութի ավելի քան 1 միլիարդ խմբաքանակ ձեռք բերելու հայտ են ստացել:

Վլադիմիր Պուտինը աշխարհում առաջինն է հայտարարել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի գրանցման մասին։ Դեղամիջոցը մշակել են ՌԴ Պաշտպանության նախարարության և Ն․Ֆ․ Գամալեայի անվան համաճարակաբանության և միկրոկենսաբանության ազգային-հետազոտական կենտրոնի  մասնագետները։ Այն ստացել է «Սպուտնիկ V» անվանումը։ Պատվաստանյութի փորձարկումն ավարտվել է հաջողությամբ։

Թեստավորման մասնակիցները նշել են, որ իրենց լավ են զգում և պատվաստումից հետո որևէ կողմնակի ազդեցություն չեն նկատել: Բժիշկների խոսքով ՝ բոլոր կամավորների մոտ COVID-19-ի նկատմամբ դիմադրողականություն է առաջացել, իսկ դեղամիջոցն ապացուցել է իր անվտանգությունը:

Ռուսական դեղամիջոցով հետաքրքրված են աշխարհի շատ երկրներ, այժմ բանակցություններ են ընթանում այլ պետություններում դեղամիջոցի թեստավորում և արտադրություն սկսելու մասին։

Բացի Պաշտպանության նախարարության և Գամալեայի անվան կենտրոնի համատեղ աշխատանքից, պատվաստանյութի ստեղծմամբ զբաղվում է ևս երկու ռուսական ընկերություն՝ Նովոսիբիրսկի «Վեկտոր» վարակաբանության և բիոտեխնոլոգիայի դաշնային բյուջետային կառույցը, որն արդեն սկսել է իր երեք նախատիպերը փորձարկել մարդկանց վրա, և Սանկտ-Պետերբուրգի Պատվաստանյութերի և շիճուկների գիտահետազոտական ինստիտուտը։ Սպասվում է, որ ռուսաստանցիների զանգվածային պատվաստման համար նախատեսված պատվաստանյութերի առաջին խմբաքանակը կհայտնվի արդեն օգոստոսի կեսին։

Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութն առաջինը կստանան բժիշկներն ու տարեց մարդիկ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անձամբ է հայտարարել է «Սպուտնիկ V» դեղամիջոցի գրանցման մասին:

«Այսօր առավոտ աշխարհում առաջինը գրանցվել է նոր կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստանյութը»,- ասել է նա:

Դեղամիջոցը մշակել են ՌԴ Պաշտպանության նախարարությունը և Գամալեայի անվան կենտրոնը համատեղ: Ռուս ռազմաբժիշկների փորձը թույլ է տվել ամենակարճ ժամկետներում արդյունավետ պատվաստանյութ ստանալ:

«Սպուտնիկ V»-ն արդեն իսկ ապացուցել է իր արդյունավետությունն ու անվտանգությունը: ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն հայտնել է, որ կամավորներից որևէ մեկի մոտ իմունիզացիայի լուրջ բարդացումներ ի հայտ չեն եկել։

Պատվաստումը կանցկացվի 2 փուլով․ նախ՝ առաջին բաղադրանյութով, իսկ երեք շաբաթ անց՝ երկրորդով: Պատվաստանյութը հնարավորություն կտա վիրուսի նկատմամբ դիմադրողականությունն ապահովել 2 տարի:

Պատվաստանյութի արտադրությունն արդեն սկսվել է Գամալեայի անվան գիտական կենտրոնում և «Բիննոֆարմ» գործարանում: Ռուսաստանում քաղաքացիների համար այն կարող է հասանելի լինել հաջորդ տարեսկզբին

Ռուսական նոր դեղամիջոցով հետաքրքրված են աշխարհի 20 երկրներ՝ ԱՊՀ, Եվրոպայի, Մերձավոր Արևելքի, Աֆրիկայի և Հարավային Ամերիկայի հանրապետությունները ներառյալ:

«Մենք կարող են հաստատել, որ արդեն պատվաստանյութի մեկ միլիարդ խմբաքանակ են խնդրել, իրականում՝ միլիարդից մի քիչ ավելի։ Դա նախնական հայտերի թիվն է, որոնք այս պահի դրությամբ ստացել ենք ավելի քան 20 երկրից»,- նշել է Ռուսաստանի ուղիղ ներդրումների ֆոնդի գլխավոր տնօրեն Կիրիլ Դմիտրիևը։

Այնուամենայնիվ, Ռուսաստանում արտադրվող բոլոր չափաբաժիններն առաջին հերթին կուղղվեն ներքին շուկային, իսկ արտասահմանցի սպառողի համար արտերկրում առանձին արտադրություններ կբացվեն: Բայց մինչ այդ պատվաստանյութը լրացուցիչ փորձարկումների կենթարկվի այլ երկրներում:

«Երրորդ փուլը կսկսվի գրանցումից անմիջապես հետո, այնպես որ գործնականում այն մեկնարկում է վաղվանից, ինչպես արդեն ասացի՝ օգոստոսին մենք այն կսկսենք նաև ԱՄԷ-ում, Սաուդյան Արաբիայում և Ֆիլիպիններում, հուսով եմ՝ նաև Բրազիլիայում։ Այդ երկրները կմասնակցեն 3-րդ փուլի փորձարկումներին»,- ընդգծել է Դմիտրիևը։

ԱՀԿ-ն ևս արձագանքել է ռուսական պատվաստանյութի գրանցմանը և մոտակա ժամանակներում պատրաստվում է միջազգային ստանդարտներին համապատասխանության գնահատում իրականացնել:

Բացի ՊՆ-ից և Գամալեայի անվան կենտրոնից, Ռուսաստանում դեղամիջոցի մշակմամբ զբաղվում են նաև Նովոսիբիրսկի «Վեկտոր» վարակաբանության և բիոտեխնոլոգիայի ԴԲԿ-ն և Սանկտ-Պետերբուրգի Պատվաստանյութերի և շիճուկների գիտահետազոտական ինստիտուտը:

Ռուսաստանցի բժիշկն ասել է` ում է հակացուցված կորոնավիրուսի դեմ պատվաստումը

Այս կազմակերպությունները ևս կորոնավիրուսի դեմ դեղամիջոցների ստեղծման առաջատարներից են և շրջանցում են անգամ բազմաթիվ արևմտյան մրցակիցներին:

«Վեկտորի» մշակած պատվաստանյութի երեք նախատիպ արդեն անցել են առաջնային փորձարկումները և հիմա գիտական կենտրոնում սկսել են դրանց թեստավորումը մարդկանց վրա:

0
թեգերը:
Վլադիմիր Պուտին, կորոնավիրուս, պատվաստանյութ, Ռուսաստան
Ըստ թեմայի
Չինացի հաքերները թիրախավորել են Նուբար Աֆեյանի ընկերության COVID-19–ի դեմ պատվաստանյութը
«Պատվաստանյութային ազգայնականություն». ինչո՞ւ է Արևմուտքն անհանգիստ շարժումներ անում
Ռուսաստանում հայտնել են COVID-19-ի պատվաստանյութի փորձարկման 3–րդ փուլի կամավորների թիվը
Նուբար Աֆեյանի ընկերությունը սկսել է Covid-19-ի դեմ պատվաստանյութի փորձարկման 3-րդ փուլը